16.03.2002. ՀՀ Նախագահը "Մասիս Տոբակոյում"
12.03.2005. Հայրենի գորգագործության ավանդույթները վերականգնվում են
16 Մար 2012  
16.03.2012  |  14:50   |   Թերթեր և ամսագրեր

12.03.2005. Հայաստանում երկու կայացած գորգագործական ընկերություն կա

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Դրսում Հայաստանի հայտնի այցեքարտերը` գինին, կոնյակը, գորգերը դեռ երկար կպահպանեն այդ կարգավիճակը: Գոնե երրորդի համար երաշխիքներ տրվեցին երեկ "Արմեն-Կարպետ" ընկերությունում ՀՀ նախագահի այցելության ընթացքում: 75 տարվա պատմություն ունեցող "Հայգորգի" 2000 թվականին իրականացված մասնավորեցումը Ռոբերտ Քոչարյանը գնահատեց որպես հաջողված գործարք եւ ընդգծեց "ոչ միայն վերականգնում ենք ավանդույթները, այլեւ գերազանցում նախկինում եղած որակը: Մենք գորգագործական մեկ կայացած "Թուֆենկյան" ընկերություն ունեինք, հիմա դրանք երկուսն են":

"Արմեն-Կարպետ" ԲԲԸ-ի մասնաճյուղերը 15-ն են եւ գործում են Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Մեկ մասնաճյուղ էլ կա Ստեփանակերտում: Նախատեսվում է մոտ ապագայում մասնաճյուղերի քանակը հասցնել 20-25-ի` դրանց թիվը մեծացնելով նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ներկայում ընկերության արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով կազմում է 12-15 հազար քմ գորգ: Ընկերության մասնագետները գորգերի դիզայնն իրականացնում են կազմակերպությանը հայտնի 380 հազար հնագույն գորգագործական զարդապատկերներով, գունային գամման կազմվում է 200 երանգից: Յուրաքանչյուր գորգում ներառվում է 2-14 գույն:

"Արմեն-Կարպետի" ձեռագործ գորգերից մեկում ներառնված է 98 երանգ: Ցավոք հայկական ավանդական զարդանախշերով ու գույներով գորգերն այսօր պահանջարկ չունեն միջազգային շուկայում եւ համապատասխանաբար կազմում են արտադրանքի ծավալի շատ փոքր մասը: Ընկերության ողջ արտադրանքի հումքը հիմնականում ձեռք է բերվում Հայաստանում եւ բնական է: Հումքի մշակումն ու ներկումն էլ իրականացվում է ընկերության ներսում: Ընդհանուր առմամբ "Արմեն-Կարպետում" բաժնետիրոջՙ Րաֆֆի Մկրյանի տեղեկացմամբ աշխատում է 1000 մարդ, իսկ նախագահի լրատվական ծառայության տրամադրած տեղեկանքում նշվում է 1500-ը, որպես միջին աշխատավարձ` 35 հազար 500 դրամը: Բաժնետիրոջ տվյալներով 100-150 ԱՄՆ դոլար է միջին աշխատավարձը: Աշխատողների տվյալները այս հարցում համընկնում են նախագահի լրատվական ծառայության տեղեկանքում ներկայացվածին: Բաժնետիրոջ հավաստմամբ Հայաստանում ավելի բարձր է վճարում նույն աշխատանքի համար, քան իր ընտանիքի "Մեգերյան Ռագս" Նյույորքյան գորգագործական կազմակերպության մյուս մասնաճյուղերում:

Ընկերության անտիկ յուրահատկությամբ եւ ժամանակակից շնչով (որակումն իրենցն է) աչքի ընկնող արտադրանքի 1 քմ արժե 200-250 ԱՄՆ դոլար եւ արտահանվում է Շվեյցարիա, Եգիպտոս, Չինաստան, Ռումինիա, Պակիստան, Միացյալ Նահանգներ, Թուրքիա: Թուրքիայում հայկական գորգերի պահանջարկի համար Րաֆֆի Մկրյանն ուրախություն հայտնեց ոչ միայն շահավետ բիզնեսի տեսանկյունից. "Ուրախ եմ, որ այդ ձեւով թուրքական գումարները գալիս են Հայաստան: Իմ ընտանիքի արդեն երեք սերունդ` պապիցս սկսած զբաղվում է գորգագործությամբ, բայց երբ որոշեցինք արտադրություն հիմնել Հայաստանում, հայրս դա եղբայրներիս եւ իմ տված լավագույն նվերը համարեց":

Ընկերության Երեւանում գտնվող գլխամասային ֆաբրիկայում գործող հանրապետությունում գորգերի միակ թանգարան-ցուցասրահում հմայվելով արտադրանքի վերջնական տեսքով` ՀՀ նախագահը հայտնեց, որ մտադրություն կա նախագահի նստավայրի դահլիճներից մեկի համար գորգ պատվիրել "Արմեն-Կարպետին": Ռոբերտ Քոչարյանը նախապես փաստեց, որ նվերներ չի ընդունում: Իսկ ընկերության արտադրանքի ծավալների ընդլայնման հնարավորությունները նախագահի գնահատականով էլ իրատեսական են, բայց ժամանակ են պահանջում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: