Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են
Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2004 թվականին
10 Սեպ 2011  
10.09.2011  |  13:44   |   Թերթեր և ամսագրեր

23.11.2005. Հայաստանը Եվրոպական ինտեգրման ճանապարհին

Հայոց Աշխարհ - Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սլովենիայի նախագահ ՅԱՆԵԶ ԴՌՆՈՎՇԵԿԸ երեկ Լյուբլյանայում հայտարարել է, որ չնայած երկու երկրներին բաժանող մեծ հեռավորությանը, Հայաստանն ու Սլովենիան ունեն համագործակցության զարգացման մեծ ներուժ։ Այդ մասին Յանեզ Դռնովշեկն ասել է՝ ելույթ ունենալով Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում։ Ի դեպ, Սլովենիայի նախագահը շնորհակալությամբ է ընդունել 2006 թվականին Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը։ 

"Մեզ շատ է հետաքրքրում բարեփոխումների իրականացման եւ Եվրամիությանն ինտեգրվելու սլովենական փորձը, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր երկրների չափերը եւ բնակչության քանակությունը համադրելի են",- իր հերթին նշել է Ռ.Քոչարյանը։

Նախագահները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես իրավիճակը Բալկաններում եւ Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Հայաստանի նախագահը բանակցային գործընթացի ակտիվացում ակնկալում է դեկտեմբերի կեսին, երբ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում. "Կարծում ենք, որ հունվարի վերջին մենք կկարողանանք ավելի կոնկրետ խոսել լրագրողների հետ"։

Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Յանեզ Դռնովշեկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են Սլովենիայի կողմից ԵԱՀԿ նախագահության շրջանակում 2005 թվականին։ Նա հիշեցրել է նաեւ, որ Սլովենիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելն այս տարի երկու անգամ այցելել է տարածաշրջան եւ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի արտգործնախարարի հետ։ 

"Հենց ԵԱՀԿ-ում Սլովենիայի նախագահության շրջանում մեզ հաջողվեց ակտիվացնել խաղաղ գործընթացը մինչեւ այն մակարդակը, որ այսօր զգուշավոր լավատեսությամբ խոսում ենք հակամարտության կարգավորման հեռանկարների մասին։ Ես գտնում եմ, որ այսօր մենք իրական հնարավորություն ունենք դրական ուղղությամբ տեղաշարժել բանակցային գործընթացը",- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Ռ.Քոչարյանը նշել է. "Հայաստանը երբեք հանդես չի եկել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության դեմ։ Մենք միայն ասել ենք, որ անդամակցության գործընթացը եւ ԵՄ-ի կողմից առաջադրվող պայմանները պետք է միասնական լինեն բոլոր թեկնածու երկրների համար։ Մենք գտնում ենք, որ չպետք է լինեն որեւէ արտոնյալ պայմաններ, որոնք պայմանավորված են այս կամ այն երկրի ռազմավարական դիրքով, չափերով կամ բնակչության քանակությամբ"։ Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրները "պետք է լավ հարաբերություններ հաստատեն իրենց հարեւանների հետ եւ ճանաչեն իրենց պատմության էջերը, որքան էլ ծանր դրանք լինեն։

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բուն գործընթացին, ապա մեզ համար այն կունենա դրական բնույթ, քանզի մենք կունենանք ավելի կանխատեսելի հարեւան, իսկ Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը կդառնա մեր սահմանը ԵՄ-ի հետ"։ Այս կապակցությամբ Սլովենիայի նախագահը կարծիք է հայտնել, որ "Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը առանց որեւէ նախապայմանի"։

Երեկ նախագահ Ռ.Քոչարյանը հանդիպել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանչի հետ, կայացել են նաեւ հայ-սլովենական բանակցություններ` ընդլայնված կազմով։

www.armworld.am

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: