22.11.2007. Լավ ճանապարհը կյանքի որակի նշան է
27.10.2007. Պետք է գիտակցենք, որ շատ ավելի հզոր ենք, քան ենթադրում
16 Սեպ 2011  
16.09.2011  |  23:25   |   Թերթեր և ամսագրեր

13.09.2007. Հայաստանը ամենագազաֆիկացված երկիրն է

"ՀայՌուսգազարդի" ստեղծման տասնամյակի կապակցությամբ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելեց ընկերության գրասենյակ, ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Այնուհետեւ տեղի ունեցավ ընկերության բաժնետերերի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաեւ համատեղ ձեռնարկության ռուսական բաժնետերերը։ 
   
Խորհրդակցությունից հետո "Գազպրոմ" ընկերության վարչության նախագահի տեղակալ, "ՀայՌուսգազարդի" տնօրենների խորհրդի նախագահ ՎԱԼԵՐԻ ԳՈԼՈՒԲԵՎԸ, եւ "ՀայՌուսգազարդի" գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ պատասխանեցին լրագրողների հարցերին։ 

Բարձր գնահատելով վերջին տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ «ՀայՌուսգազարդում» արձանագրված ձեռքբերումները` Վ.Գոլուբեւը անդրադարձավ այն հիմնական արդյունքներին, որոնց ընկերությունը հասել է վերջին 10 տարիների ընթացքում իրականացված հաջող մենեջմենթի շնորհիվ։ Մասնավորապես ապահովվել է գազիֆիկացման բարձր տեմպ, որը հնարավորություն է տվել Հայաստանին ԱՊՀ-ում դառնալ ամենագազիֆիկացված երկիրը.

- Գազիֆիկացման ծավալներով Հայաստանն առաջ է անցել նույնիսկ Ռուսաստանից, մի բան, որ մեծ արդյունք է։ 

Միայն անցած 5 տարիներին "ՀայՌուսգազարդը" գազիֆիկացման ծրագրերում ներդրել է շուրջ 82 մլրդ դրամ, որը հնարավորություն է տվել գազիֆիկացումը 21-ից հասցնել ավելի քան 87 տոկոսի։ Այսօր Հայաստանում գազ է օգտագործում 446 բնակավայր, որոնցից շուրջ 100-ը նախկինում գազիֆիկացված չի եղել։ Բնակչության շրջանում գազ սպառող բաժանորդների թիվը 2002թ. 112 հազարի դիմաց հասել է 480 հազարի։

Գազիֆիկացման ընդլայնման շնորհիվ, ըստ Վ.Գոլուբեւի, հաջողվել է տնտեսել բավական մեծ գումարներ՝ պայմանավորված այս վառելիքի օգտագործման արդյունավետությամբ։ Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը բնակիչ-բաժանորդների շրջանում ձեւավորել է շուրջ 120-160 մլն դոլարի խնայողություն։ 

Կատարված աշխատանքների շնորհիվ հավասարակշռվել է գազի սպառման մակարդակը։ Եթե նախկինում հիմնական գազսպառողը էներգետիկան էր, ապա այժմ վիճակը զգալիորեն փոխվել է. ընդլայնվել է փոքր ու միջին բիզնեսի եւ բնակչության կողմից օգտագործվող գազի ծավալը։ 

Ընկերության ցուցանիշները գնալով աճում են։ Ըստ Վ.Գոլուբեւի, դրան հաջողվել է հասնել "երկրի տնտեսական վիճակի բարելավման եւ "ՀայՌուսգազարդի" հաջող մենեջմենթի" շնորհիվ։ 

Անդրադառնալով գազի գնին` "Գազպրոմի" վարչության նախագահի տեղակալը նշեց, որ այժմ Հայաստանին գազ է մատակարարվում նվազագույն գնով՝ 110 դոլարով, որը ցածր է միայն Բելառուսին վաճառվող գնից։ Սակայն շուտով այդ տարբերությունը չի լինի, որովհետեւ "Գազպրոմը" պատրաստվում է թանկացնել Բելառուսին մատակարարվող գազը եւ հասցնել 130 դոլարի։ 

Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը չի փոխվելու։ Ինչպես հայտնի է, 2009 թվականին կավարտվի Հրազդանի 5-րդ բլոկի հաշվին Հայաստանին ցածր գնով գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը։ Թե ինչպիսի՞ն կլինի դրանից հետո գազի գինը, Վ.Գոլուբեւը դեռեւս վաղ համարեց այդ մասին խոսելը։ Այդ հարցերը կճշտվեն հետագա բանակցությունների ընթացքում։ Բայց որ գազը թանկ հաճույք է, փաստ է։ Ուստի, ինչպես ցանկացած ապրանք, այնպես էլ այն թանկանալու է։ 

Մինչեւ 2011թ. ընկերությունը նախատեսում է Ռուսաստանում գազի գինը հասցնել միջինը 150 դոլարի. "Դա իրական գին է։ Պետք է հասկանալ, որ գազ օգտագործում է ոչ միայն բնակչությունը, այլեւ արդյունաբերությունն ու էներգետիկան, որոնք իրենց արտադրանքը վաճառում են շուկայական գներով"։ Ըստ այդմ.

- Այսօր կարող ենք ուղղակիորեն ասել, որ Ռուսաստանը, մասնավորապես, "Գազպրոմը", զգալիորեն ֆինանսավորում է Հայաստանի տնտեսությունը։ Ներկայումս մատակարարվող գազի գինն էապես ցածր է շուկայականից։ Եթե Եվրոպայում գինը 280-300 դոլարի սահմաններում է, ապա Հայաստանը գազ է ստանում 110 դոլարով։ Դա մեր ընդհանուր տնտեսական կացության հետ է կապված։ 

Այնուհանդերձ գների բարձրացումը միանգամից չի լինի, որովհետեւ դա նշանակում է կործանել տնտեսությունը, որն այդ դեպքում անվճարունակ կդառնա, ինչը որեւէ մեկին՝ ոչ Ռուսաստանին, ո՛չ Հայաստանին, եւ ո՛չ էլ "Գազպրոմին" ձեռնտու չէ։ Ուստի "ամեն ինչ պետք է ընթանա տնտեսության զարգացմանը համահունչ"։ 

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու "ՀայՌուսգազարդի" մտադրություններին, Կ.Կարապետյանը նշեց, որ դրա համար կան բոլոր հնարավորությունները.

- Նախ մենք զուտ գազային ընկերություն չենք։ Ձեռք ենք բերել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ 2002 թվականից գազ ենք առաքում Վրաստան։ Եւ ընդհանրապես այսօր Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել, երբ կարող ենք տեսնել էներգակիրների վաճառքի մի շատ լավ, լիբերալ հրապարակ։ Ինչ նկատի ունեմ. այլընտրանքային գազամուղ Իրանից, Ռուսաստան-Վրաստան գազամուղ, էներգետիկ հզորություններ, տարածաշրջանում էներգետիկ դեֆիցիտ, հետագայում նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորություն։ Այս տեսակետից ե՛ւ Հայաստանը, ե՛ւ մեր ընկերությունն ունի շատ հետաքրքիր ներուժ։ Մենք այդ հարցում խիստ վճռական ենք լինելու։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: