Մեր երկրի պաշտպանն ուժեղագույնն է տարածաշրջանում
Բարեգործության կողքին նաԵՎ զարգացման ծրագրեր
30 Հուն 2013  

Հայաստանը եվրոպական մեծ ընտանիքի անդամ

2001 թվականի հունվարյան այս օրերին, ավելի ստույգ` հունվարի 25-ին. մեր երկիրը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ: Սա դարակազմիկ իրողություն էր մեր պետության համար այն իմաստով, որ որպես զարգացման ուղի էր ընտրվում եվրոպական ժողովրդավարության և համամարդկային արժեհամակարգի վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհը: Որպես Ասիայի և Եվրոպայի. Արևելքի և Արևմուտքի միջև գտնվող երկիր, մենք միշտ ենք մեզ զգացել որպես քրիստոնեական Եվրոպայի մի մասը: Մեր ստեղծած բազմադարյա քաղաքակրթական արժեքները հենց քրիստոնեական եվրոպական մշակույթի համատեքստում են: Այդ նշանակալի օրվա, այսինքն Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության արարողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին Ստրասբուրգ էր ժամանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության արարողությունը տեղի ունեցավ հունվարի 25-ին, այնուհետպեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում ելույթով հանդես եկավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ստրասբուրգում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունենցավ նաեւ ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասըլ Ջոնսթոնի, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի ԱԳ նախարար Ինդուլիս Բերզինշի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լուցիուս Վիլդհաբերի հետ:

Սակայն այս անդամակցումով ոչ միայն փաստվեց, որ մենք արդեն Եվրոպայի մի մասն ենք, այլ մեր երկիրը մեծ թվով պարտավորություններ ստանձնեց: Դրանով պիտի համապատասխանեցվեր մեր երկրի ողջ օրենսդրությունը Եվրոպական չափանիշներին` սկսած Սահմանադրությունից վերջացրած քրեական իրավունքով: Սա, առաջին հայացքից հեշտ թվացող, սակայն իրականում հսկայածավալ աշխատանք էր, որ կատարեց մեր երկրի ղեկավարությունը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Սկսվեց բարեփոխումների մի շրջան, որը տարիների ջանք ու եռանդ էր պահանջում:

Առաջին հերթին բարեփոխումներ կատարվեցին երկրի մայր օրենքի` Սահմանադրության մեջ, որը հաստատվեց 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեով: Այս բարեփոխումները ներառեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Քրեական օրենսգրքից հանվեց մահապատիժը, սակայն Սահմանադրության փոփոխությամբ նոր թափ ստացան դատական համակարգի բարեփոխումները: Եվրոպայի խորհրդին անամակցման նույն` 2001 թվին ընդունվեց "Քաղաքացիական ծառայության մասին օրենքը", որով ապահովվեց պետական համակարգում աշխատողի անկախությունը իշխանությունից: Պատահական չէ Համաշխահային բանկի փորձագետների կարծիքով "Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքը կարող էր ընդօրինակելի լինել ԱՊՀ բոլոր երկրների համար: 

Կարևոր քայլ էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի` օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը: Եվրոխորհրդի լիարժեք անդամ դառնալուն հաջորդած երեք տարիների ընթացքում երկարատև փորձաքննությունների ու քննարկումների փուլ անցավ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, և ՀՀ-ը մարդու իրավունքների պաշտպան ունեցավ 2004 թվականին, երբ նախագահ Քոչարյանը ստորագրեց համապատասխան օրենքը: Հարկ էր, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխաներ նաև մեր երկրի ընտրական օրենսգիրքը: Այս ասպարեզում էլ մեծ բարեփոխումներ իրականացվեցին: Բարեփոխումները չշրջանցեցին պետական ու հասարակական գործունեության ոչ մի բնագավառ` բանակից մինչև կրթության համակարգ, քաղաքցու իրավունքից մինչ մշակույթ ու գիտություն: Սակայն ինչպես իրավացիորեն նշում էր ինքը` նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բարեփոխումներն ինքնին գրոշ չարժեն, եթե տեր չկանգնես դրանց և չվերահսկես, որ դրանք ամենօրյա կիրառություն ու գործածություն գտնեն:

Բարեփոխում կոչվածն, ըստ Ռ. Քոչարյանի, միանվագ  քայլեր չեն,  այն մշտապես շարունակություն պահանջող գործընթաց: Եվրոխորհրդին անդամակցումը հնարավարություն տվեց ավելի գործուն մասնակցություն ունենալ նաև ԵԱՀԿ-ում, կառույց, որի Մինսկի խմբի շրջանակներում էլ մինչ օրս ընթանում են Ղարաբաղի շուրջ բանակցությունները:

Հայաստանի Հանրապետությունը կատարելով Եվրոխորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, իր համար մի մեծ քայլ էր անում դեպի Եվրամիություն, թեև առայժմ սահմանափակվելով միայն "Եվրոպական հարևանության" ծրագրերով:

Հարգելի այցելու, նյութերի բաժնում Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության կապակցությամբ:

Ներկայացնում ենք նաև երեքուկես տարի անց` 2004 թվականին, նույն ամբիոնից նրա հնչեցրած ելույթի այն հատվածը, որտեղ խոսք է գնում  մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի մասին, ինչպես նաև հատվածներ ՀՀ երկրորդ նախագահի այն ելույթներից ու հարցազրույցներից, որտեղ նա խոսում է Եվրոպական ինտեգրման և վերոհիշյալ պարտավորությունների մասին:

****

23.06.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում /Ստրասբուրգ/

Անցել է ինտենսիվ բարեփոխումների երեք տարի, որոնք շոշափել են Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտները եւ պահանջել են ազգային ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում: Այսօր ես հայտարարում եմ, որ Հայաստանն արդեն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը: Մնացած մասի վերաբերյալ կազմված է գործողությունների համաձայնեցված պլան, որի իրականացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Բայց ամենակարեւոր ձեռքբերումը ես կանվանեի սեփական ապագայի նկատմամբ հայ հասարակության ընկալումների մեջ կատարված էական փոփոխությունները: Աճում է մարդկանց ներգրավվածությունը երկրի ամենօրյա կյանքում: Ամրապնդվում է նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին, տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ձեւավորման ակտիվ գործընթաց:

Նշանակո±ւմ է սա, արդյոք, որ Հայաստանը հասել է ժողովրդավարական ազատությունների ցանկալի մակարդակին£ Ակնհայտ պատասխանն է` ոչ: Աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող ցանկացած երկրում ժողովրդավարությանը բարդ ճանապարհ է սպասվում£ Անհրաժեշտ է սոցիալական երաշխիքների որոշակի նվազագույն մակարդակ` ժողովրդավարական գործընթացներում մարդկանց լիարժեք մասնակցության համար£ Հենց այդ պատճառով մենք փորձել ենք համաժամանակյա դարձնել տնտեսությանը, քաղաքական համակարգին, դատաիրավական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող բարեփոխումները: Հայաստանում, ըստ էության, ավարտված է իշխանության եւ տնտեսության նախկին կենտրոնացված համակարգի ապամոնտաժումը, որը հնարավորություն էր տալիս տոտալ ձեւով վերահսկել հասարակությունը: 

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Ուրախ եմ, որ ձեւավորվել է լավ ավանդույթ եւ վերջին տասը տարիների ընթացքում Երեւանը դարձել է սահմանադրական արդարադատության միջազգային խորհրդաժողովների վայր: Այս խորհրդաժողովը հոբելյանական է: Իր կազմով եւ քննարկվող հարցերի հրատապությամբ, վստահ եմ, այն էական ավանդ կունենա ոչ միայն տեսական առումով, այլ նաեւ` գործնական հարցերի լուծմամբ:

Հայաստանը նախապատրաստվում է լուրջ սահմանադրական բարեփոխումների: Բազմաթիվ երկրների փորձը վկայում է, որ վտանգավոր են սահմանադրական լճացումները: Ձեզ, մասնագետներիդ քաջ հայտնի է, որ սահմանադրական լուծումները պետք է ներդաշնակ լինեն հասարակական զարգացումներին ու խթանեն դրանք:

Գործող Սահմանադրությունը էական դերակատարում ունեցավ ժողովրդավարության զարգացման եւ դրա անշրջելիության հարցում ու Հայաստանին թույլ տվեց դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Սակայն Սահմանադրության գործնական կիրառումն աստիճանաբար բացահայտեց լուրջ հայեցակարգային թերություններ, որոնք խոչընդոտում են երկրի հետագա ժողովրդավարական զարգացումը: Այսօր անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ ստեղծել իրավական պետության կայացման համար:

Արդյունավետ աշխատանքը եվրոպական կառույցների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի հետ, տարիներ տեւած քննարկումները մոտենում են եզրագծին: Առաջիկայում մեր ժողովրդի դատին կներկայացվի ժամանակակից զարգացումներին համարժեք մի նախագիծ: Այն զգալի առաջընթաց է երաշխավորում մարդու իրավունքների ապահովման, իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման հարցում: Էապես բարձրանում է դատական իշխանության անկախության մակարդակը եւ տեղական մարմինների ինքնուրույնությունը:
 
Մեր նպատակն է Սահմանադրությունը դարձնել ապրող իրողություն: Այն առավել հասանելի պետք է լինի երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Իրավունքն ու օրենքը պետք է դառնան ազատական արժեքների վրա կառուցված հասարակական կյանքի առանցքը: Սա է մեր ժամանակի հրամայականը:

***

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սլովենական "Դելո" թերթին /Լյուբլյանա/

- Աշխարհագետները շարունակում են վիճել այն առիթով, թե որտեղ է այնուամենայնիվ գտնվում Հայաստանը: Հետաքրքիր է, դուք ինքներդ որտե±ղ եք ձեզ տեղավորում:

- Աշխարհագրորեն մենք գտնվում ենք Ասիայի և Եվրոպայի սահմանագծին, բայց անկասկած մեզ դասում ենք եվրոպական մշակույթին և փորձում կառուցել մեր պետությունը եվրոպական արժեքների և պետականության մասին եվրոպական պատկերացումների վրա: Ներկայումս Եվրոպա բառը շատ ավելի հաճախ հիշատակվում է քաղաքական ենթատեքստում, քան աշխարհագրական: Մեր առանձնահատկությունն այն է, որ դարեր շարունակ ապրել և ապրում ենք մի տարածքում, որտեղով անցել է տարբեր մշակույթների, տարբեր քաղաքակրթությունների շփման մշտական գիծը, ուստիև չափազանց զգայուն ենք այսօր աշխարհում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ: Բայց սեփական պատկանելության հարց երբեք չենք ունեցել:

- Տեսնո±ւմ է Հայաստանն իրեն Եվրամիության կազմում: Եվ եթե այո, ապա ե±րբ դա կարող է տեղի ունենալ:

- Այսօր մենք չենք ձևակերպում Եվրամիությանն անդամակցելու խնդիրը: Կարծում ենք, որ Եվրամիությունն ինքը դեռ չի կողմնորոշվել, թե որքան հեռու դեպի Արևելք կարող են տարածվել իր սահմանները: Սա առաջին հանգամանքն է: Եվ երկրորդ: Ֆրանսիայում և Հոլանդիայում անցկացված հանրաքվեներն այնուամենայնիվ ցույց տվեցին, որ եվրոպացիները դադարի կարիք ունեն. զննելու, իմաստավորելու կատարվածը, որպեսզի որոշեն զարգացման հետագա հեռանկարները: Այսօր ավելի պրագմատիկ կլինի խոսել Եվրամիության ընդունած "Նոր հարևանության" քաղաքականությանը գործնական բովանդակություն հաղորդելու մասին: Ավելի պրագմատիկ կլինի խոսել այդ քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի մասին, ինչը թույլ կտար մեզ արդյունավետ բարեփոխումների միջոցով բարձրացնել Հայաստանը եվրոպական չափանիշների մակարդակին: Թող եվրոպացի և հայ քաղաքական գործիչների հաջորդ սերունդը լուծի ավելի լիարժեք եվրաինտեգրացման խնդիրները, հաշվի առնելով կոնկրետ ժամանակն ու հանգամանքները:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԲԵՐՏԵԼՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ /Բեռլին/

Իմ ելույթը ես սկսեցի տնտեսական բարեփոխումներով եւ սոցիալական դաշտի վրա դրանց ազդեցությամբ, քանի որ խորապես համոզված ենք, որ կայուն ժողովրդավարությունը մեծապես կախված է տնտեսության վիճակից: Քանի դեռ մենք լիովին ընդունում ենք քաղաքական տեսլականի եւ առաջնորդության կարեւորությունը նախկին փակ հասարակության մեջ ժողովրդավարական արժեքներ արմատվորելու գործում, ժողովրդավարության հավատավոր կողմնակիցներ ենք ներքեւից: Բավարար չէ ստեղծել ժողովրդավարական կառույցներ. առանց խիստ շահագրգիռ հասցեատերերի դրանք կարող են արագորեն աղավաղվել եւ փոխվել: Կարծում ենք, ժողովրդավարության այդ կարող հասցեատերը մի կողմից փոքր եւ միջին բիզնեսն է, մյուս կողմից` քաղաքացիական հասարակությունը:

Այսօր մեր կառավարությունը ձեռնամուխ Է եղել դատաիրավական հատվածի բարփոխումների գործընթացին: Այդ բարեփոխումների առաջին փուլը տեղի ունեցավ անկախության արշալույսին: Այդ ժամանակ մենք նոր էինք սովորում քաղաքացիական կանոնները մասնավոր սեփականության իրավունքի պայմաններում եւ պետության ժողովրդավարական պատասխանատվության համակարգում: Այսօր մենք աշխատում ենք ավելի խորը բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել դատարանների անկախության ավելի բարձր աստիճան եւ ավելի խորը հարգանք դեպի մարդու իրավունքները: երմանացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ այժմ մենք զարգացնում ենք վարչական արդարադատության համակարգը, ինչը կկարգավորի պետության եւ քաղաքացիների միջեւ վեճերը:

Անկախության տարիները նշանավորվել են երկրի կյանքում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ: Մեզ ոգեւորում է ոչ կառավարական կազմակերպությունների հատվածի զարգացումը: Այսօր տեսնում ենք ավելի արհեստավարժ հասարակական կազմակերպություններ, որոնք մարդականց մոտեցնում են քաղաքական որոշումներ կայացնելուն: Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները սերտորեն աշխատում են քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

Ճիշտ է, մենք դեռեւս շարունակում ենք բախվել ոչ կառավարական կազմակերպությունների հատվածի բոլոր այն լուրջ խնդիրների հետ, որոնք առկա են ցանկացած անցումային ժողովրդավարության շրջանում: Հասարական կազմակերպությունները, որոնք էապես նոր երեւույթ են, նպատակային լինելու փոխարեն երբեմն շարունակում են առավել կարեւորել դրամաշնորհները եւ ունենում են քաղաքական օրակարգ` նույնանալով տարբեր քաղաքական կուսակցությունների հետ:

Տիկնայք եւ պարոնայք, 

Անցած 15 տարիները պետականաշինության ժամանակահատված են եղել: 5 տարի առաջ Եվրոպայի Խորհուրդ մեր մուտքը հիմք ստեղծեց օրենսդրական բարեփոխումների եւ ինստիտուտների կերտման համար: Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցությունը թույլ տվեց ունենալ ավելի արագ եւ շահագրգիռ անցում դեպի ազատական տնտեսություն: Մտածելով բարեփոխումները շարունակելու մասին, մենք Եվրոպական հարեւանության քաղաքականությունը դիտում ենք որպես նոր չափանիշ: Բրյուսելում վերջերս ստորագրված ործողությունների ծրագիրը, մեր ընկալմամբ, բարփոխումների նոր ուղենիշն է: Հայաստանը մտադիր է զարգացնել արդյունավետ համագործակցությունը Եվրահանձնաժողովի հետ եւ ամրապնդել երկկողմ կապերը Եվրամիության անդամ երկրների հետ: Սա թույլ կտա ապահովել ինտենսիվ քաղաքական երկխոսություն, առեւտրի ավելի մեծ ծավալ, սոցիալական ու հասարակական փոխգործակցության ակտիվացում, փոխադարձ անվտանգության ավելի մեծ ներգրավվածություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: