28.04.2005. Օմբուդսմենը եվ դատարանների անկախությունը
Վերահսկողականը աշխատանքի պակաս չի ունենա
15 Սեպ 2011  
15.09.2011  |  13:16   |   Հարցազրույցները

Հայաստանը լուրջ ներուժ ունի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար

Հայոց Աշխարհ - Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հանրապետության երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հարցազրույցը "Մեդիամաքսին" 
   
- Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:

- Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավական արագ է փոխվում, եւ պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերում է ե՛ւ երկրին, ե՛ւ քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես:

Իհարկե, նաեւ կառավարման փորձը եւ բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության եւ խորության հարցերում: Գլոբալացման գործընթացը, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները եւ ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է եւ կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ:

- Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում ենք, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն "բանալին", որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին "ոչ" ասել աշխարհի հզորներին:

- Պարզապես պետք չէ բարդույթավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: 

Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը եւ ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի համաձայն չես: Իմ մեջ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի եւ Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը: 

- 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:

- Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին եւ Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր եւ համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն եւ զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: 
   
Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը:

- Գլոբալացման, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի եւ առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում, որ անկախ պետության գաղափարը աստիճանաբար կորցնում է իր սկզբնական նշանակությունը եւ ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:

- Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքեր է առաջացնում: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն, եւ տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որեւէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռեւս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:

- 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն:

- Այո, լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռեւս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: 

Դա միջնորդների անկեղծ փորձն էր` դադարեցնելու հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որեւէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ՝ ԽՍՀՄ փլուզման համատեքստում:

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: