13.10.2006. Президент Армении обсудил с комиссаром Совета Европы по в
28.01.2002. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը բանակի օրվա առթիվ
27 Հուն 2012  
27.01.2012  |  13:32   |   Թերթեր և ամսագրեր

25.01.2011. Հայաստանը միշտ իրեն զուգորդել է Եվրոպայի հետ

Տասը տարի առաջ, 2001 թվականի հունվարյան այս օրերին հայ հասարակությունը ոգեւորությամբ ընդունեց լուրն այն մասին, որ մեր երկիրը դարձել է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ:


Այս նշանակալի իրադարձությանը նախորդել էր "քննություն հանձնելու" տեւական մի շրջան. հատկապես 1998-ից հետո երկրում իրականացվող բարեփոխումները, որոնք անցկացվում էին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ուշադիր դիտարկման ներքո, դարձան այն "անցաթուղթը", որով մեր երկրին արտոնվեց մաս կազմել եվրոպական ընտանիքին:

Նախ` 2001-ի հունվարի 17-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների նիստը, որի ընթացքում միաձայն որոշում ընդունվեց Հայաստանի (նաեւ Ադրբեջանի)` Եվրոպայի խորհրդին լիիրավ անդամակցության վերաբերյալ: Այդպիսով Հայաստանը դարձավ այդ կազմակերպության 42-րդ անդամ երկիրը:

Իսկ օրեր անց` հունվարի 25-ին, Ստրասբուրգի Եվրոպայի պալատի առջեւ հանդիսավոր պայմաններում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Նույն օրն էլ տեղի ունեցավ ԵԽ-ին Հայաստանի (նաեւ Ադրբեջանի) անդամակցության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցավ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ: 

Նա նախ նկատեց, որ Հայաստանի մուտքը նոր հազարամյակ նշանավորվում է իսկապես արժանահիշատակ իրադարձություններով. Հայաստանի անկախության տասնամյա տարեդարձ, քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակ: Արժեքներ, որոնք դիմակայել են պատմության փորձություններին ու խառնակություններին: Իսկ այսօր հաստատակամորեն որդեգրելով ազատության եւ ժողովրդավարության արժեքները` մենք վճռական ենք այդ ուղղությամբ վերափոխելու մեր հասարակությունը:

"Իր հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությամբ հայ ժողովուրդն իրեն միշտ համարել է եվրոպական քաղաքակրթության մի մասը: Անկախության վերահաստատումից հետո մենք նպատակ հռչակեցինք Հայաստանի հաստատուն կերպով ներգրավումը նոր Եվրոպայի ճարտարապետության մեջ: Իսկապես, խիստ խորհրդանշական է նոր հազարամյակի շեմին` մեր ժողովրդի համար այդքան իմաստալից տարում, այսօր մենք այստեղ ենք` տոնելու Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Սա Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ կապի տպավորիչ դրսեւորումն է",- նկատեց Ռ.Քոչարյանը:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ կայուն անվտանգության եւ խաղաղության տարածաշրջանը, ինչպիսին Եվրոպան է, արտակարգ հնարավորություններ է ստեղծել իր ժողովուրդների բարգավաճման համար: Եվ նրա հետ համագործակցությունը ապահովում է առավել հնչեղ ձայնի իրավունք փոքր երկրների համար. "Հայաստանը միշտ իրեն զուգորդել է Եվրոպայի հետ, նրա պատմության, արժեքների եւ մշակույթի հետ: Անցած դարերի ընթացքում եվրոպական պատմությունը տոգորված է եղել ապագայի հանդեպ ընդհանուր մտահոգությամբ: Արդյունքում այս աշխարհամասը ստեղծել է փոխկախվածության եզակի եւ հուսալի մի համակարգ: Ժամանակակից Եվրոպան փոխակերպվել է կայուն անվտանգության եւ խաղաղության մի տարածաշրջանի", որտեղ միավորված ինքնիշխանությունները կարողանում են համատեղ դիմակայել ժամանակակից աշխարհի պահանջները եւ մարտահրավերները, նաեւ ցայտուն կերպով ցույց են տվել, որ բարգավաճումն ու անվտանգությունը սերտորեն կապված են կառավարման ժողովրդավարական համակարգի եւ մարդու իրավունքների անվերապահ հարգման հետ: 

"Մենք մեր անդամակցությունը գիտակցում ենք որպես Հայաստանի` Եվրոպային համակողմանիորեն ինտեգրվելու ճանապարհին մի վճռական քայլ: Մենք վստահ ենք, որ եվրոպական հաստատությունների ներկա զարգացումները Հայաստանի համար նշանակալից եւ խոստումնալից հեռանկարներ կբացեն",- վստահություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանը:

"Մենք գիտակցում ենք, որ դեռ կես ճանապարհին ենք։ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ եւ ժամանակին իրագործել հետանդամակցական իր պարտավորությունները։ Անսահման է իմ ուրախությունն ու հպարտությունը իմ ժողովրդի համար, քանզի հայկական եռագույնը բարձրացվում է Եվրոպայի խորհրդում` դրանով իսկ վերահաստատելով եվրոպական ազգերի ընտանիքում Հայաստանի արժանի տեղը: Եվ վերջապես, Եվրոպան իր կառույցներով ընդլայնում է սահմանները այնտեղ, ուր դրանք պետք է լինեն: Մենք այստեղ ենք` մեր ջանքերով հաստատելու եվրոպացի լինելու զգացումը",- ավելացրեց նախագահ Ռ.Քոչարյանը:

Պաշտոնական արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Հեյդար Ալիեւի ելույթում տեղ գտած տարածքային ամբողջականության, 20 տոկոս "բռնազավթման" մասին հատվածին, նախագահ Քոչարյանը նկատեց. "Չեմ կարծում, որ Եվրոպայի խորհրդի ամբիոնը մենք պետք է վերածենք գլադիատորների ամբիոնի: Այսօրվա իրադարձությունը անչափ կարեւոր է երկու երկրների համար էլ, եւ ես աշխատեցի առավելագույնս հավասարակշռված ելույթ ունենալ լսարանի տրամադրություններին եւ օրվա պահանջին համապատասխան: Մենք ավելի վաղ էինք պատրաստ Եվրախորհրդի անդամ դառնալուն, եւ դա հետաձգվեց հենց հարեւան երկրում առաջացած խնդիրների պատճառով":

Նկատենք, որ անդամակցությունից տասը տարի անց, այնուամենայնիվ, ԵԽ ԽՎ-ին սպառնում է գլադիատորների հրապարակի վերածվելու վտանգը, քանզի երեկ վեհաժողովի նախագահ Չավուշօղլուի հետեւողական ջանքերով ընդունվեց որոշում ԼՂ հարցով հանձնաժողովի գործունեությունը վերսկսելու մասին:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԵԽ-ին տասնամյա անդամակցությունը ինչ տվեց Հայաստանին, ապա գնահատականները պետք է թողնել քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին ու փորձագետներին: Իսկ մենք ընդամենը կարող ենք հիշեցնել Եվրոպայի խորհրդի ղեկավարության եւ տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում անցած տասը տարիներին ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների բնագավառներում առաջընթաց արձանագրվել է: 

Եվ ի հեճուկս հայրենի արմատական ընդդիմության (որը հենց անդամակցությանը հաջորդած տարիներից սկսած ԵԽ-ից պահանջում էր պատժել Հայաստանին), մեր երկրի նկատմամբ որեւէ տեսակի պատժամիջոց չի կիրառվել:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am
www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: