Նոր համաշխարհային բրենդ Հայաստանում
Դաշնակից պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը
17 Հուն 2013  

Հայաստանը նրա երկրորդ հայրենիքն է դարձել

Հայաստանն ու հայությունը միշտ էլ երախտագետ ու ակնածալի վերաբերմունք են դրսևորել մեր ժողովրդի օտարազգի բարեկամների նկատմամբ: Մեր նորագույն պատմության, հատկապես երրորդ հանրապետության պատմության մեջ Նիկոլայ Ռիժկովն այդ բարեկամների թվում առաջինն է, թեև այդ բարեկամության սկիզբը դրվեց դեռ Խորհրդային երկրի գոյության վերջին տարիներին: Երբ Հայաստանին բաժին հասած բնական աղետը` 1988-ի ահավոր երկրաշարժը, հողին հավասարեցրեց հանրապետության հյուսիսային շրջանները, Նիկոլայ Ռիժկովը ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահն էր, այսօրվա տերմինով ասած` աշխարհի խոշորագույն պետության վարչապետը: Նա առաջին անգամ աղետի գոտի ժամանեց ի պաշտոնե: Սակայն հետագա բոլոր այցերը, երկար ժամանակով տեղում վերականգնողական աշխատանքները ղեկավարելն այլևս զուտ պարտականություն չէին, որովհետև նա այդ գործը կարող էր անել իր աշխատասենյակում նստած: Աղետյալ ժողովրդի նկատմամբ խորին կարեկցանքն ու առհասարակ հայ ժողովրդի նկատմամբ անարծաթ  բարեկամության զգացումն էր նրան մղում դարձյալ ու դարձյալ Հայաստան գալ:

Այս մասին կրկին խոսելու առիթը այն պատեհությունն է, որ տասնմեկ տարի առաջ` 2002 թվականի այս օրերին, Հայաստանի հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին, վերջինիս նոր` ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ փոխգործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի կարգավիճակում: Այս պաշտոնում էլ Ռիժկովի գործունեությունը արգասաբեր է ու գնահատելի: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ միշտ էլ սիրով և ուրախությամբ են Հայստանում ընդունում հայ ժողովրդի բարեկամ Նիկոլայ Ռիժկովին:
 
Ինքը` Նիկոլայ Ռիժկովը բազմիցս նշել է, թե Հայաստանը վաղուց դարձել է իր երկրորդ հայրենիքը:
 
Իսկ երախտագետ հայ ժողովուրդն իր նվիրյալ բերեկամի արձանն է կանգնեցրել Սպիտակ քաղաքում: Պատահական չէ նաև, որ միակ այլազգին, ում շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում, հենց Նիկոլայ Ռիժկովն է:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: