Հարցազրույց Արցախի հանրային հեռուստատեսությանը
Интервью Роберта Кочаряна газете "Голос Армении"
14 Սեպ 2011  
14.09.2011  |  09:42   |   Քաղաքական

Ռոբերտ Քոչարյան. "Հայաստանը պարտավոր է համաշխարհային ցուցանիշներից արագ զարգանալ"

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

- Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:

- Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:

- Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:

- Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, եւ պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է եւ երկրին, եւ քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաեւ կառավարման փորձը եւ բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության եւ խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, եւ ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է եւ կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ: 

- Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն "բանալին", որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին "ոչ" ասել աշխարհի հզորներին:

- Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը եւ ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի եւ Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը: 

- Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձեւավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:

- Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով  եւ ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը: 

- 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:

- Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին եւ Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր եւ համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն եւ զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը: 

- Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի եւ առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը եւ ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:

- Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն եւ, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որեւէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռեւս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:

- 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների եւ պատերազմը անխուսափելի էր:

- Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռեւս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որեւէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ` ԽՍՀՄ փլուզման համատեքստում:

www.mediamax.am

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: