15.11.2005. ՀՀ Նախագահը ողջունում է հայկական եվ ռուսաստանյան
"Եթե չունենաս դոնոր, աշխարհի բոլոր փողերն ունեցի` չես կարող օգնել"
19 Նոյ 2011  
19.11.2011  |  16:21   |   Համացանց

"Հայաստանը պատրաստ է փոխպատվաստման կենտրոն ունենալուն"

"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմանդրամի նախաձեռնությամբ այսօր անցկացվեց "Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիաի" (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը։

Գիտաժողովին մասնակցում էին իմոնոլոգիայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից։ Քննարկվեցին HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները։

Համատեղ ասուլիսում հանդես եկան Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Բելլա Քոչարյանը, հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը, հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանը։

Հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանն իր խոսքում նշեց, որ այն ամբողջ աշխատանքը, որ իրականացվել է հիմնադրամի գործունեության 10-ը տարիների ընթացքում՝ նախապատրաստական աշխատանք էր, որովհետև հիմնական նպատակն այն է, որ Հայաստանը ևս փոխպատվաստման կենտրոն ունենա։ "Շատ թանկ արժե յուրաքանչյուր հիվանդին ուղարկել արտասահման և շատ ավելի հարմար կլիներ Հայաստանում փոխպատվաստման կենտրոն ունենալ, քանի որ շատ ծանր է, երբ տեսնում ես այդ երեխաներին, նրանց ծնողներին: Ես կարծում եմ, որ այսօր Հայատանն արդեն պատրաստ է դրան", - ասաց տիկին Քոչարյանը։

Ս. Ավագյանն ընդգծեց, որ գործունեության 10 տարիների ընթացքում Ռեեստրին անդամագրվել են 20 հազարից ավելի դոնորներ, որոնցից 5576-ը՝ սփյուռքից։ "Այս տարիների ընթացքում Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 11-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունների բջիջները", - նշեց Ս. Ավագյանը։

Անդրադառնալով հիմնադրամի հիմնական նպատակներին` Ս. Ավագյանն ընդգծեց, որ հիմնական նպատակը Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի փրկության և բուժման համար ժամանակակից մեթոդների՝ մասնավորապես ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառմանը և տրասպլանտալոգիայի զարգացմանը նպաստելն է։

"Դրա համար հիմնադրամը հավաքագրում է կամավոր դոնորներ, իրականացնում է համապատասխան լաբորատոր հետազոտություններ` հյուսվածքային տիպավորում, համալրում է դոնորների տվյալների բանկը, համագործակցում է նմանօրինակ ծրագրեր իրականացնող և նպատակներ հետապնդող կազմակերպությունների հետ, Հայաստանում ներդնում է արտասահմանյան առաջավոր փորձն ու նվաճումները",- ասաց Ս. Ավագյանը։

"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր" բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1999թ.՝ Հայաստանում լեյկոզով և արյան մի շարք հիվանդություններով տառապող հիվանդների կյանքի փրկության և բուժման համար։

"Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն" անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDWՕ), հանդիսանում է ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) և Եվրոպական Իմունոգենետիկային Ֆեդերացիայի (EFI) լիիրավ անդամ։
 
Aysor.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
03.09.2014
mekhak,[email protected]

Մեծարգո պարոն Նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հոբելյանական 60-ամյակի առիթով: Մաղթում առողջություն, ոգու տոկունություն և ընտանեկան երջանկություն: Անվանակից թոռնիկի ծնունդը թող նոր ընթացքի սկիզբ լինի ու նոր ձեռբերումների խորհրդանիշ: Հպարտությամբ եմ անդրադառնում քոչարյանական ժամանակաշրջանի առաջընթացին ու կայունությանը: Համոզված եմ, որ նույնքան մեծ ավանդ ունեք բոլոր այն նախաձեռնություններում, որոնցում ներգրավվել եք պաշտոնավարումից հետո: 
Ցանկանում եմ, որ ձեր զավակները և թոռները՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հազարավոր քաղաքացիների նման, կիսեն այն հպարտության ու երախտագիտության զգացումը, որ ունենք Ձեր նկատմամբ:
Հարգանքներիս հավաստիքը՝
ՀՀ գերագույն խորհրդի (1990-1995թթ) և ՀՀ ԱԺ (2003-2007թթ) պատգամավոր Մեխակ Մխիթարյան   

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: