07.11.2007. ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը է
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ գլխավորը չի ասում
09 Նոյ 2012  
09.11.2012  |  14:52   |   Թերթեր և ամսագրեր

07.11.2007. "Հայաստանը ձգտում է դառնալ բարձր կազմակերպված պետություն"

Առաջին հայացքից Հայաստանն ու Ֆինլանդիան կարծես թե շատ քիչ առնչություններ պետք է ունենան միմյանց հետ՝ հաշվի առնելով ե՛ւ տարածքային հեռավորությունը, ե՛ւ տարբեր տարածաշրջաններում ու տարբեր վիճակներում գտնվելը։ Սակայն դա միայն առաջին հայացքից, քանի որ իրադարձությունների ընթացքը փաստում է, որ Սկանդինավյան այդ երկիրը մասնակցություն է ունեցել Հայաստանի համար չափազանց կարեւոր գործընթացների։ Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության օրոք Հայաստանը ԵՄ հետ ստորագրեց գործողությունների մի ծրագիր, որը ավելի է ամրապնդում Հայաստանի եվրաինտեգրումը։ Եթե մի քիչ ավելի հետ գնանք՝ Ֆինլանդիան ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին նախագահող երկրներից էր, եւ եթե հաշվի առնենք, որ 2008թ. հենց այդ երկիրն է ստանձնելու ԵԱՀԿ նախագահությունը, կնշանակի, որ մեր ճանապարհները շարունակելու են հատվել։

Երեկ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ֆինն պաշտոնակից տիկին Տարյա Հալոնենը հանդիպումից հետո լրագրողներին վերահավաստեցին հայ–ֆիննական համագործակցությունը շարունակելու մտադրությունը։ Վերահավաստեցին, քանի որ Ֆինլանդիայի նախագահը 2005թ. սեպտեմբերին պաշտոնական այցով եղել էր Հայաստանում, եւ այդ ժամանակ եւս նշվել էր հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը։ Տ. Հալոնենի խոսքերով, անհրաժեշտ է խորացնել երկու երկրների հարաբերությունները, որոնք այսօր բավականին լավ մակարդակի վրա են։ Բացի այդ, ԵՄ–ն ցանկանում է ավելի սերտ կապեր հաստատել այն տարածաշրջանի երկրների հետ, որտեղ գտնվում է Հայաստանը։ Վերջապես, քանի որ, ինչպես նշեցինք, գալիք տարի Ֆինլանդիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, Տ. Հալոնենը հուսով է, որ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց կարձանագրվի. "Ես լավատես եմ, որ մեր նախագահության օրոք կկարողանանք գործընթացը առաջ շարժել"։

Ինչ վերաբերում է երկու նախագահների հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, բովանդակալից քննարկումներ անցկացվեցին երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի շուրջ։ 

"Կցանկանայի վերահաստատել մեր ցանկությունը, զարգացնել երկկողմ հարաբերությունները Ֆինլանդիայի հետ եւ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց շարունակել մեր քաղաքական երկխոսությունը, որը հաստատվել է տարիներ առաջ", – ասաց ՀՀ նախագահը։ Ի դեպ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Տարյա Հալոնենը առաջին անգամ հանդիպել են ավելի քան 10 տարի առաջ՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում։

Այն, որ Ֆինլանդիան հակված է երկխոսություն զարգացնել Հայաստանի հետ, վկայում է նաեւ ֆինն նախագահի գնահատականը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ. "Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը հաջողություն է արձանագրում, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններում, որոնք լավ արդյունքներ տվեցին։ Մենք վստահ ենք, որ Հայաստանը կշարունակի այդ հաջողությունները նաեւ գալիք ընտրություններում"։ Նշենք, որ Ֆինլանդիան որպես դիտորդ հրավիրվել է մասնակցելու այդ ընտրություններին։

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Քոչարյանը այցելեց նաեւ Ֆինլանդիայի խորհրդարան, որտեղ հանդիպում ունեցավ նրա խոսնակ Սաուլ Նիինիստյոյի հետ, կարճ ժամանակով մասնակցեց նաեւ խորհրդարանի նիստին։ Ի դեպ, այս տարի նշվում է Ֆինլանդիայում պառլամենտարիզմի 100—ամյակը։

Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակը նշեց, որ ձեւավորված երկկողմ հարաբերությունները բավական բարձր մակարդակ ունեն, մինչդեռ առեւտրատնտեսական համագործակցության առումով արդյունքները կարող էին ավելի լավը լինել, մանավանդ որ Հայաստանը նաեւ առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Հայաստանի համար հետաքրքիր է այն ճանապարհը, որն անցել է Ֆինլանդիան՝ հիմնական ներդրումը կատարելով մարդկային ռեսուրսների մեջ, դառնալով աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Հայաստանի նախագահը նշեց, որ մեր երկիրը ձգտում է դառնալ տարածաշրջանում կազմակերպված զարգացած երկիր։ 

Ֆինլանդիայի վարչապետ Մաթթի Վանհանենի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը քննարկեց երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ եղավ գիտատար տնտեսության ոլորտին։ Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարին եւ Ֆինլանդիայի արտաքին առեւտրի նախարարին երկու երկրների ղեկավարները հանձնարարականներ տվեցին այցի օրերին եւ հետագայում շարունակել քննարկումները, ճանապարհներ գտնել ծրագրերի իրականացման համար։ Կարեւորվեցին նաեւ բանկային, արժեթղթերի շուկայի ոլորտները։

Երեկ նախագահ Քոչարյանը Ալեքսանտերի ինստիտուտում հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը, ԼՂՀ հակամարտությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստան–Եվրամիություն հարաբերություններին։ "Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դառնա բարձր կազմակերպվածության պետություն, որ տիրապետի եւ կարողանա առաջարկել բարձր մակարդակի ինտելեկտուալ ծառայություններ։ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու խոշոր ֆինանսական կենտրոն կովկասյան տարածաշրջանում", – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նշելով, որ ԵՄ նոր հարեւանության ծրագրի մեջ ընդգրկվելը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում, ՀՀ նախագահը տեղեկացրեց, որ, սկսած 2007թ. հունիսից, մեր երկիրը հնարավորություն է ստացել համատեղել իր արտաքին քաղաքական ակցիաները ԵՄ համապատասխան փաստաթղթերի հետ։ ԵՄ արտաքին քաղաքական շատ հարցերում մեր եւ նրանց տեսակետները համընկնում են։ Նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար տարիների ընթացքում հիմնված է կոմպլեմենտարության սկզբունքի վրա, Ռոբերտ Քոչարյանն ասաց. "Մենք հաշվի ենք առնում մեր հարեւանների շահերը, ձգտում ենք հաշվի առնել մեր գործընկերների շահերը՝ նրանց առճակատումները հաշվի առնելու փոխարեն։ Նման մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս միաժամանակ բարեկամական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, ԵՄ–ի, ԱՄՆ–ի եւ Իրանի հետ։ Մենք պարտավոր ենք նախ եւ առաջ հասկանալի լինել մեր հարեւանների համար, այդ պատճառով էլ ողջունում ենք ԵՄ քաղաքականությունը՝ բաժանարար նոր գծերի ձեւավորումը կանխելու ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ կոնֆլիկտների լուծումը չպետք է դիտվի որպես նախապայման տարածաշրջանային երկխոսության համար։ Ընդհակառակը, տարածաշրջանային համագործակցությունը կարող է վստահության միջոցների ստեղծման հնարավորություն տալ, որոնք կարող են հանգեցնել հակամարտությունների լուծման"։

ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ներկաների հարցերի մեծ մասը վերաբերում էին հենց տարածաշրջանային խնդիրներին եւ հատկապես ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Մասնավորապես, մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ կա՞ն այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել զորքերի դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջաններից։ "Խնդրի փուլային լուծման հնարավորություն կա, բայց փուլային լուծումը կարող է լինել միայն իմպլեմենտացիայի գործընթացում", – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքերով, չպետք է լինի նախապայման, օրինակ՝ վերադարձնել տարածքները, հետո քննարկել կարգավիճակը, կամ՝ փախստականների վերադարձ, այնուհետեւ կարգավիճակի հարցի քննարկում։ "Այսինքն, պետք է լինի ամբողջովին համաձայնեցված փաթեթ։ Այդ փաթեթի բաղադրիչների լուծումը կարող է ժամանակի մեջ ձգվել որոշակի տեխնիկական պատճառներով՝ քաղաքական, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Բայց այդ տարածքները փաթեթի մի մասն են, ընդ որում՝ ոչ բոլորը։ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ցամաքային ճանապարհ Հայաստանի հետ։ ԼՂ–ի անկլավային գոյություն չի կարող լինել", – նշեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Ռոբերտ Քոչարյանն այնքան էլ լավատես չէր հակամարտության կարգավորման առումով։ Նրա խոսքերով՝ "Եթե դիտարկենք այն նախագիծը, որը քննարկում ենք, կարող է տպավորություն ստեղծվել, որ մեծ ճանապարհ ենք անցել։ Տարաձայնություններ այնքան էլ շատ չեն մնացել՝ մի քանի դիրքորոշումների վերաբերյալ։ Ասենք՝ կիրառել "հանրաքվե՞", թե՞ պլեբիսիտ, այսինքն՝ տեխնիկական բնույթի։ Այստեղ կարելի է համաձայնության գալ։ Բայց եթե դիտարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում իրականում՝ սպառազինությունների մրցավազք, ռազմատենչ արտահայտություններ, մշտական սպառնալիքներ, ապա այն տպավորությունն է, թե խոսքը բոլորովին տարբեր նախագծերի մասին է։ Դա շարժում է տարբեր ուղղություններով. փաստաթուղթը կարծես թե միտված է դեպի ինչ–որ խելամիտ լուծման, իսկ այն, ինչ տեղի է ունենում իրականում, բոլորովին այլ գործընթաց է։ Այդ պատճառով էլ լավատեսության առիթ շատ չունեմ"։ 

Պատասխանելով Հարավային Կովկասում առկա հակամարտությունների նմանությանը՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Լեռնային Ղարաբաղ, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ նրանք նման են այնքանով, որ ԽՍՀՄ եւ ընդհանրապես սոցճամբարի փլուզման ուղղակի հետեւանք են։ Սակայն այդ հակամարտությունների լուծումը կապված չէ միմյանց հետ։ "Չնայած, կարծում եմ, որ դրանց լուծումն այսօր կհանգեցնի ավելի քիչ խնդիրների, քան դրանց ձգձգումը կամ սառեցումը, – ասաց նախագահը։ – Կա տեսակետ, որ եթե փորձ արվի լուծել հակամարտություններից մեկը, օրինակ՝ Կոսովոյինը, դա շղթայական ռեակցիա կառաջացնի, ի հայտ կգան նոր հակամարտություններ։ Ես համոզված եմ, որ հակամարտությունների այն քանակությունը, որ կարող էր ի հայտ գալ այս պահին, արդեն ի հայտ է եկել։ Հիմա պարզապես պետք է մտածել այդ հակամարտությունների տրամաբանական, հասկանալի, նորմալ լուծումների մասին"։

Տարածաշրջաննային խնդիրներին են վերաբերում նաեւ ՀԱՊԿ, ՆԱՏՕ, Ռուսաստան, ԱՄՆ, Իրան բազմանկյանն առնչվող հարցերը։ "Մենք չենք խոսում ՆԱՏՕ–ին անդամակցելու մասին, բայց մենք զարգացնում ենք համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ,–հայտարարեց նախագահ Քոչարյանը։–Ես այստեղ լուրջ հակասություն չեմ տեսնում, թեկուզ այն պատճառով, որ ՆԱՏՕ–ն թշնամական կազմակերպություն չենք համարում եւ չենք պատրաստվում պատերազմել ՆԱՏՕ–ի հետ։ Նրա հետ պարզապես պետք է խելամտորեն համագործակցել։ Մենք չենք խոսում ՆԱՏՕ–ին անդամակցելու մասին՝ լինելով տարբեր կազմակերպությունների լիիրավ անդամ։ Բացի այդ, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ՆԱՏՕ–ի անդամակցությունը առաջ կբերեր բազում նոր խնդիրներ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Գնահատում ենք այդ հարաբերությունները եւ հասկանում ենք, որ ՆԱՏՕ–ին անդամակցելը չի կարող չազդել այդ հարաբերությունների վրա։ Այդ պատճառով մենք ընդունում ենք համագործակցության այն ծավալը, որը չի գրգռում մեր գործընկերներին, որը չի պակասեցնում, այլ մեծացնում է մեր անվտանգության մակարդակը"։ 

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի դերին, ՀՀ նախագահը նշեց, որ բոլոր փորձերը կամ ջանքերը՝ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, ոչնչի չեն հանգեցնի, եւ ընդհանրապես օգտակար կլիներ ոչ թե սրել իրավիճակը, այլ նոր խաղացողներ ներգրավելով՝ փորձել տարածաշրջանում բոլորի համար տեղ գտնել։

Անդրադարձ եղավ նաեւ հայոց ցեղասպանության հարցին եւ, մասնավորապես, 106—րդ բանաձեւին։ Վերջինիս Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր նաեւ Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում. "Սա մի հարց է, որի քննարկումները դեռ շարունակվելու են, եւ մենք հետամուտ ենք այդ խնդրի միջազգային ճանաչմանն ընդհանրապես։ Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին եւ 106—րդ բանաձեւին, խնդիրն այն է, որ ոչ ոք չի ասում, թե չենք ընդունում ցեղասպանության փաստը։ Խոսքն ավելի շատ ժամանակի մասին է՝ ճիշտ ժամանա՞կն է, թե՞ ոչ, ելնելով կոնկրետ հանգամանքներից՝ կապված ավելի շատ Մերձավոր Արեւելքում անվտանգության հարցերի հետ"։ 

ՀՀ նախագահը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ Թուրքիան վաղուց չի ընդունել ցեղասպանության փաստը եւ փակել թեման, որովհետեւ ամենապարզ լուծումն է, ներողություն խնդրել եւ ընդունել փաստը։ Մանավանդ որ. "Չէ՞ որ նրանք չեն էլ ժխտում, որ դա եղել է։ Նրանք ասում են, որ այդ ժամանակ պատերազմ էր, բայց չէ՞ որ բոլոր ցեղասպանությունները եղել են ինչ–որ պատերազմների ժամանակ՝ քաղաքացիական կամ՝ այլ"։

Հ. Գ. Պաշտոնական այցի շրջանակում երեկ նախագահ Քոչարյանն այցելեց նաեւ Հելսինկիի քաղաքապետարան, հանդիպում ունեցավ քաղխորհրդի նախագահի եւ Հելսինկիի քաղաքապետի հետ, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցեց Հիեթանեմեմի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ դրեց "Հերոսների խաչ" հուշարձանին եւ մարշալ Մաններհեյմի դամբարանին։
ՀՀ նախագահի այցը Ֆինլանդիա շարունակվում է։

Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հելսինկի

hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: