02.04.2004. Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են միջկառավարական
Մի հանդիպման պատմություն
05 Ապր 2012  
05.04.2012  |  13:30   |   Թերթեր և ամսագրեր

03.04.2004. "Հայերի ներկայությունը Լիբանանում ավելի է բարձրացնում երկրի արժեքը"

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի եւ Լիբանանի միջեւ երեկ ստորագրվեցին երեք համաձայնագրեր, որից հետո երկու երկրների վարչապետներ Անդրանիկ Մարգարյանը եւ Ռաֆիկ Հարիրին պատասխանեցին հայ եւ լիբանանցի լրագրողների հարցերին։ Մասնավորապես, Հայաստանն ու Լիբանանը համաձայնագրեր ստորագրեցին 2004-2007 թթ. մշակույթի, կրթության, գյուղատնտեսության բնագավառներում համագործակցելու մասին, ինչպես նաեւ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ամփոփիչ եզրակացությունը։ Ինչպես այս արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ռաֆիկ Հարիրին, ներկայումս երկու երկրների միջեւ 20 համաձայնագրեր կան կնքված։

Լիբանանի վարչապետը հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի ժամանակ քննարկված բազմաբնույթ հարցերի շրջանակում հիմնականը եղել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման, ավելի կոնկրետ` ապրանքաշրջանառության ավելացման խնդիրը (ներկայումս այդ ծավալները ցածր են 1 մլն դոլարից)։ Այս առումով Անդրանիկ Մարգարյանը կարեւորեց երկու երկրների գործարար կառույցների` առեւտրա-արդյունաբերական պալատների շփումները։ Տեղեկացվեց նաեւ հայ եւ լիբանանցի գործարարների կողմից աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Երկու վարչապետները քննարկել են նաեւ փոխադարձ համագործակցության զարգացման մեզ համար մշտական դարձած խոչընդոտը` տրանսպորտային խնդիրը։ Անդրանիկ Մարգարյանը առանձնացրեց Լիբանանի հաջողությունները զբոսաշրջության բնագավառում, որի փորձը օգտակար կարող է լինել Հայաստանի համար։

Լիբանանի հայ համայնքին առնչվող հարցին պատասխանելով, Ռաֆիկ Հարիրին բարձր գնահատեց մեր հայրենակիցների գործունեությունը լիբանանյան կյանքի բոլոր ոլորտներում, նշելով, որ "հայերի ներկայությունը Լիբանանում ավելի է բարձրացնում երկրի արժեքը"։

Մեր հարցը Լիբանանի վարչապետին հետեւյալն էր. "Դուք ակնկալել էիք Հայաստանի աջակցությունը Լիբանանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացում։ Ինչպե՞ս դա պետք է արտահայտվի", որին Ռաֆիկ Հարիրին պատասխանեց կարճ. "Շատ պարզ, քվեարկությամբ"։

Մամուլի ասուլիսի ավարտից հետո երեկ Լիբանանի վարչապետն այցելեց նաեւ Ս. Էջմիածին, որտեղ ընդունվեց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։ Նույն օրը Լիբանանի պատվիրակությունը մեկնեց հայրենիք։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: