Ղարաբաղյան խնդրի կարգավորում
Սփյուռք
13 Սեպ 2011  

Հայկական հարց

Խորհրդային կայսրության փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո երկրի առջև ծառացան հարցեր, որոնց հետապնդման հնարավորությանը հայ ժողովուրդը երկար էր սպասել: Մասնավորապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որով մինչ մեր երկրի անկախացումը հիմնականում միայն Սփյուռքի կառույցներն էին զբաղվում, պիտի դառնար արդեն պետություն ունեցող ազգի գերխնդիրներից մեկը:

Սակայն հանրապետության առաջին իշխանությունները փորձեցին շրջանցել այս հարցը, չտեսնելու տալ, և այս ամենն ինչ որ տեղ ուրացումի էր նման: Թուրքիայի առջև բարեկամության ռեվերանսները ոչինչ չտվեցին: ՀՀՇ-ական իշխանությունը թեև պարզորոշ հայտարարում էր, թե Հայ դատն ու Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի մտնում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունենրի մեջ, այնուհանդերձ թուրքական պետության ղեկավարները որդեգրեցին թշնամական կոշտ դիրքորոշում, փակեցին սահմաններն ու ամեն կերպ աջակցում էին Ադրբեջանին: Երկրում ամեն ինչ վերանվանվում էր ազգային, կամ համազգային անուններով, իսկ երկրի քաղաքական կուրսը պարզապես ապազգային էր:

ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը պառակտում էր նաև ազգը և սեպ խրում Հայաստանի ու Սփյուռքի միջև: Վաղուց ժամանակն էր հայտարարել, որ հայ ժողովուրդը ոչ մեկից բարեկամություն, կամ հարևանություն չի մուրալու, որ տեր է կանգնելու թե իր ցավին, թե ժառանգություն ստացած հայկական հարցի լուծմանը: Եվ դա արեց Ռոբերտ Քոչարյանը` 1998 թվականի ընտրություններից հետո, ստանձնելով երկրի բարձրագույն իշխանության ղեկը: Դեռ նախընտրական իր ծրագրերում Ռ. Քոչարյանը հայտարարում էր, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը դառնալու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը: Պատահական չէր, որ Հայկական հարցի ու Հայ դատի նվիրյալ կազմակերպության` ՀՅԴ գործունեությունը արգելվել էր, իսկ նրա ղեկավարները հայտնվել էին բանտերում:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակի շուրջ համախմբել ոչ միայն Դաշնակցության, այլ նաև` Սփյուռքի ամենատարբեր կազմակերպությունների ուժերը: Ի վերջո, ինչպես նախագահ Քոչարյանն էր հայտարարում, Ցեղասպանության ճանաչման հարցը միայն բարոյական խնդիր չէ: Այն ազգային անվտանգության հարց է, որովհետև միայն ճանաչման պարագայում կարող ենք վստահ լինել, որ Թուրքիան հրաժարվել է իր թշնամական վերաբերմունքից: Բացի այդ, Հայոց Ցեղասպանության փաստի ընդունումը կվկայի, որ Ղարաբաղի հայության անվտանգությունը չի կարելի ապահովել որևէ կարգավիճակով այն Ադրբեջանի կազմում թողնելով: Միջազգային ամբիոններից Հայաստանի Հանրապետության նախագահը առաջին անգամ մեր պետության նոր դիրքորոշման մասին հայտարարեց ընտրվելուց հաշված ամիսներ անց, 1998 թվականի սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին:

Փաստը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների կտրուկ ավելացումն էր: Հայոց հարցի անսասան հետապնդումով Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հպարտ կեցվածք էր ընդունում, այլ համաշխարհային քաղաքականության մեջ իր դերակատարումն ու կշիռն ունեցող գործոն էր դառնում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: