Այց դաշնակից պետության դեսպանություն
Նոր համաշխարհային բրենդ Հայաստանում
13 Հուն 2013  

Հայկական կոնյակը նոր շուկաներ է նվաճում

2002 թվականի այս օրերին, Հայաստանի Հանրապետության Նախագահն այցելեց Երևանի կոնյակի գործարան: Երբ դեռևս 1998 թվականին, պաշտոնավարման հենց սկզբում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Երևանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման նպատակահարմարության մասին, պահպանողական ու զգուշավոր տրամադրված մտավորականների մի խումբ անհանգստության ալիք բարձրացրեց: "Հայկական կոնյակը ազգային արժեք է, և չպիտի վաճառվի օտարին" - պնդում էին նրանք:
 
"Նավթն էլ Ադրբեջանի ազգային արժեքն է, արդյո±ք ադրբեջանցիների համար ճիշտ կլինի, որ նրանք էլ իրենց ազգային արժեք նավթը չվաճառեն օտարին" - ավելի համոզիչ հակափաստարկ էին բերում սեփականաշնորհման կողմնակիցները: Հիշեցնենք, որ այդ տարիներին կոնյակի գործարանը առանձնապես բարվոք վիճակում չէր` սնկային հիվանդությամբ վարակված մեծ քանակությամբ կոնյակի հումք, մաշված տեխնոլոգիաներ, վարկային ռեսուրսների բացակայություն, կառավարման հնացած մեթոդներ:

Ի վերջո, Երևանի կոնյակի գործարանի սեփականատեր դարձավ ֆրանսիական աշխարհահռչակ "Պիեռնո Ռիկար" ընկերությունը: Երեքուկես տարի անց, 2002թվականին հունիսի 10-ին, երբ նախագահ Քոչարյանն այցելում էր Երևանի կոնյակի գործարան, հայկական կոնյակը "Պիեռնո Ռիկարի" միջազգային հեղինակության շնորհիվ արդեն նորից սկսել էր հաստատել իր տեղը միջազգային շուկայում: Կոնյակի գործարանի սեփականաշնորհումը շոգեքարշի պես իր հետևից տարավ տնտեսության մի քանի ճյուղ ևս: Մասնավորապես` հիմնովին քանդված ու վերացված արժեքավոր խաղողի այգիների տեղում գյուղացին նորից սկսեց խաղողի նոր որդ տնկել: Ամեն տարի խաղողի այգիները հանրապետությունում ավելանում էին շուրջ 1000 հեկտարով: Խաղողի մթերման ամենաբարձր գինը մեր հանրապետությունում հենց "Պիեռնո Ռիկար" ընկերությունն էր առաջարկում: 

Չանցած մի քանի տարի, հայկական կոնյակն արդեն նվաճում էր իր հին փառքն ու մեծածավալ սպառումը եվրոպական և առհասարակ` միջազգային շուկայում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: