06.10.2003. Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայերի համաշխարհային
Շաբաթվա top-անձնավորությունը
21 Հուլ 2011  
21.07.2011  |  11:54   |   Թերթեր և ամսագրեր

21.07.2011. Սա է իրականությունը

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ը, որը գործարկվեց հունիսի 1-ին, անցած ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում ակնհայտորեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում:

Տեղեկատվական դաշտում նման նորելուկի հայտնությունը (որը, նկատենք, շարքայիններից չէ` ձեւի, բովանդակության, մատուցվող նյութերի առումով), միաժամանակ թե անսպասելի էր, թե սպասված: Անսպասելի նրանով, որ թվում է, թե երկրորդ նախագահի պաշտոնաթողությունից հետո, երբ արդեն մի քանի տարի է անցել, "դժվար թե" նախաձեռնողների խումբը այլեւս "կարեւորեր" նման կայքի ստեղծումը: 

Եվ սպասելի նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա նախագահության ժամանակահատվածը վաղ թե ուշ հետահայաց ներկայացնելու անհրաժեշտություն զգացվելու էր:

Եվ հիմա քանի որ կայքի ստեղծագործական խումբը մեկնեց ամառային արձակուրդի (օգոստոսի 15-ից կշարունակեն աշխատանքը, իսկ մինչ այդ կայքը հասանելի է լինելու բոլորին), կարծում ենք, ճիշտ ժամանակն է գնահատելու կատարված աշխատանքը: Խոսքը ոչ այնքան կայքի պատասխանատուների կարճատեւ գործունեությանն է վերաբերում (որն անկասկած դրվատանքի է արժանի), որքան այն հարցին, թե Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն իր ներկայությամբ ու գոյությամբ ինչ "զգացողություններ" առաջացրեց հակառակորդների ճամբարում, եւ թե ինչի մասին են վկայում կայքի այցելուների արձագանքները: 
  
Ինչ խոսք, լավ կլիներ, որ նախաձեռնող խումբը ավելի վաղ, երկու-երեք տարի առաջ ձեռնամուխ լիներ կայքի ստեղծմանը, քանզի Տեր-Պետրոսյանն ու իր թիմը անցած տարիներին հասցրին տոտալ հակաքարոզչություն իրականացնել երկրորդ նախագահի դեմ` փորձելով "աննպաստ" հասարակական կարծիք ձեւավորել երկիրը մեկ տասնամյակ ղեկավարած նախագահի նկատմամբ: Սակայն զուր ջանքեր:

ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ.- ՀԱԿ-ը իր առաջնորդի հետ մեկտեղ մինչ օրս ջանում է ապացուցել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը "զրոյական" վարկանիշ ունի եւ քաղաքականություն վերադառնալու "որեւէ շանս չունի": ՀԱԿ-ի քարոզչամեքենան գրեթե ամեն օր գրում է, թե ոչ մի ուժ "չի ցանկանա իր անունը կապել Քոչարյանի հետ", եւ էլի նման զառանցանքներ:

Անշուշտ հունիսի 1-ից սկսած նույն այդ քարոզիչները ուշի-ուշով հետեւում են 2rd.am-ին եւ ծանոթանում են մեր հարյուրավոր համաքաղաքացիների գնահատականներին ու կարծիքներին: Կայքին իրենց հաղորդագրություններն են ուղարկում նաեւ մարզերի բնակիչները եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները: Այն, ինչ գրում են ու նաեւ ասում տեսախցիկի առջեւ մեր քաղաքացիները, նման գնահատականներ ու հորդոր-խնդրանքներ Տեր-Պետրոսյանը միայն կարող էր երազել 1998-ին իր հրաժարականից հետո եւ դրան հաջորդած տասը տարիներին: Քանզի ժողովուրդը նրա 10-ամյա "լռության ուխտի" ընթացքում, բացի անիծելուց, այլ բան չէր ասում նրա մասին:

Իսկ ահա մեկուկես ամիս շարունակ քաղաքացիները ակտիվորեն արձագանքում են Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքին: "Լեւոնը բա՞ն էր թողել, սաղ ավերել էր, սաղ թալանել էին, Քոչարյանը էկավ ու էդ ամեն ինչը ինքը վերականգնեց, ինչ արել ա, ինքն ա արել, երկրում ինչ դրական փոփոխություն եղել ա, Քոչարյանի ժամանակ ա եղել, խի էդ ով չգիտի, լույսը, ջուրը, գազը, ամեն ինչը Քոչարյանի օրոք եղավ",- մայրաքաղաքի տարբեր համայնքներում արված հարցումների ժամանակ մարդիկ հիմնականում այսպես են գնահատում երկրորդ նախագահի գործունեությունը:

Տեսանյութերում ամենատարբեր տարիքի ու սեռի մարդիկ են, որոնք խիստ դրական կարծիք են հայտնում երկրորդ նախագահի մասին:

Իսկ ՀԱԿ-ը բարբաջում է "զրոյական" վարկանիշի մասին: 

ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ.- Հայտնի է, թե 2rd.am կայքի գործարկումից հետո ՀԱԿ-ը եւ քարոզչամեքենան որքան նյարդայնորեն արձագանքեցին այդ փաստին: Այնպիսի մի ոռնոց ու վայնասուն դրեցին, կարծես այս երկրում քաղաքական ու տեղեկատվական դաշտի սեփականատերը միայն իրենք են, բացի իրենցից ոչ ոք իրավունք չունի այնտեղ գործելու: 

Տեր-Պետրոսյանի եւ թիմակիցների կատաղի գրոհը կայքի դեմ վկայում է մի բան. որ ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը իրենց լուրջ մրցակից են տեսնում: Այս ջղաձիգ արձագանքը ոչ միայն կայքի նորամուտով էր պայմանավորված, այլեւ դա շատ "հին պատմություն" է. 2008-ից սկսած ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդի միակ "թիրախը" շարունակում է մնալ երկրորդ նախագահը, Տեր-Պետրոսյանի ելույթների 80 տոկոսը մշտապես "նվիրված" է եղել Ռ.Քոչարյանին, եւ այսօր էլ ՀԱԿ-ի պարագլուխներին հանգիստ չի տալիս Ռ.Քոչարյանի անձը: 

Իսկ կայքի գործարկումը ուղղակի լցրեց սրանց համբերության բաժակը, քանզի, կրկնում ենք, դեմս Ռ.Քոչարյանի` լուրջ մրցակից են տեսնում:

ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՐՐՈՐԴ.- Հասկանալի է, որ պաշտոնաթողությունից հետո երկրորդ նախագահը ոչ մի լրատվամիջոց չուներ, որը կարող էր ներկայացնել նրա քաղաքական ժառանգությունն ամբողջությամբ: Ահա եւ ողջունելի է, որ կայքի պատասխանատուները, համագործակցելով Ռ.Քոչարյանի գրասենյակի հետ, լրացնում են այդ բացը: 

Իսկ այդ ժառանգությունը, կարելի է ասել, անհատնում է. կայքում կարող ենք տեսնել բազմաթիվ տեսանյութեր, որոնցում ներկայացված են այն բոլոր կարեւոր ծրագրերը, որոնք իրականացրել է երկրորդ նախագահը. աղետի գոտի, Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցված բազմաթիվ օբյեկտներ, ճանապարհաշինական, մշակութային օջախների վերականգնման ծրագրեր եւ այլն: 

Տեղադրված են երկրորդ նախագահի հարցազրույցներն ու ելույթները, այդ թվում` միջազգային հեղինակավոր կառույցներում ունեցած ելույթները: Նկատենք, դեռեւս ներկայացված է նրա քաղաքական ժառանգության այն բաժինը, որը "համընկնում" է 1998-2008թթ. ժամանակահատվածում հունիսի 1-հուլիսի 18 ամսաթվերին: Կարելի է պատկերացնել, թե որքան է այդ ժառանգության ծավալը, եթե կայքը ներկայացնի 12 ամիսների բոլոր օրերը:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հայոց Աշխարհ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: