25.03.2005. ՆԱԽԱԳԱՀՆԵՐ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ Վ.ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻ
Top-News.am. Նախագահների ելույթները ԵԽԽՎ-ում
23 Հուն 2011  
23.06.2011  |  11:46   |   Թերթեր և ամսագրեր

Հայոց Աշխարհ. ՀՍՏԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների, եվրոպական այլ կառույցների ղեկավարների հետ հանդիպումներն ու, բնականաբար, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթն ու հաջորդած հարցուպատասխանի ժամանակ արված շեշտադրումները, ինչ խոսք, կարեւոր նշանակություն ունեն միանգամից մի քանի առումով։
   
Նախ, զուտ արարողակարգային տեսանկյունից, պետք էր որոշակիորեն նշանավորել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակը։ Բացի այդ, իսկապես կարիք կար պետության ղեկավարի մակարդակով վերահաստատել մի շարք իրողություններ ու նաեւ, ինչո՞ւ ոչ, ԵԽ ԽՎ պատվիրակներին հիշեցնել որոշակի փաստեր ու բացատրել նույնքան որոշակի նրբություններ, հատկապես Արցախի խնդրի եւ հայ-թուրքական բացակա հարաբերությունների առնչությամբ։ 
Առավել եւս, որ վերջին անգամ ուղիղ 7 տարի առաջ էր Եվրոպայի քաղաքական այս կարեւոր ամբիոնից Հայաստանն իր մոտեցումները պետության ղեկավարի մակարդակով ներկայացնելու առիթ ունեցել։ 

Ի դեպ, թեպետ օրացույցով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 10 տարին լրացել է հունվարին, սակայն տվյալ դեպքում ոչ թե սոսկական ամսաթվերն ու ձեւական դրսեւորումներն են կարեւոր, այլ բովանդակությունը։ Իսկ այդ բովանդակությունը լիովին ապահովվեց պետության ղեկավարի ելույթով, Սերժ Սարգսյանի խոսքում թե՛ Հայաստան-ԵԽ հարաբերությունների, թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին-քաղաքական, եւ թե՛ մեզ համար կենսական հարցերի ու խնդիրների վերաբերյալ հնչած էական շեշտադրումներով։ 

Շեշտադրումներ, որոնք, կարելի է ասել, ուղենիշային են ու, միաժամանակ, լինելով պարզորոշ ձեւակերպված, թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել, թե Հայաստանն ինչ մոտեցումներ ու վերաբերմունք ունի ներքին, արտաքին կամ տարածաշրջանային կարեւոր խնդիրներին։

Այս առումով, հարկավ, էական են նախագահ Ս.Սարգսյանի այն երկու զուգահեռ շեշտադրումները, որ նախ՝ եվրոպական քաղաքակրթական-մշակութային տիրույթում հայ ժողովուրդը եղել է դրա ակունքներից սկսած, այսինքն՝ պատմականորեն մեզ հոգեհարազատ է այն, որքան էլ որ թանկ ենք վճարել դրա համար։ Եվ երկրորդ՝ արդի քաղաքական իրողությունների պայմաններում նույնքան բնական է մեր պետության եվրոպական որոշակի կողմնորոշումը, քանզի "Եվրոպայի խորհուրդը մեր ընդհանուր արժեհամակարգի ինստիտուցիոնալ մարմնացումն է":

Բավականաչափ հստակ էր նաեւ երկրի ներքաղաքական, ներհասարակական զարգացումներին, նույն այդ եվրոպական արժեհամակարգին ու սահմանված չափանիշներին համահունչ փոփոխություններ, բարեփոխումներ իրականացնելու գործընթացին հենց այդ դիտանկյունից նախագահի կատարած անդրադարձը։ 
Այստեղ էական է Սերժ Սարգսյանի այն ընդգծումը, որ ժողովրդավարական ապագան նույնիսկ ամենից ճգնաժամային պայմաններում կասկածի տակ չի առնվել, եւ այդ համոզմունքով է բացատրվում վերջին երեք տարիներին ու նաեւ վերջին ամիսներին "երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը": Նույն համատեքստում հատկանշական է նաեւ ընտրությունների վերաբերյալ պետության ղեկավարի շեշտադրումը, որ կարեւորը՝ դրանք տեղի ունենան հանրային վստահության պայմաններում։
 
Ի դեպ, Հայաստանի ղեկավարը ոչ միայն չփորձեց խուսանավել կամ շրջանցել ներքին զարգացումներին առնչվող, այսպես ասենք, տհաճ երեւույթները, այլեւ նույնքան որոշակի պատասխանեց նաեւ այդ առնչությամբ տրված հարցերին։
 
Մասնավորապես "մարտի 1-ի" գործի քննության վերաբերյալ նախագահը հիշեցրեց, որ վերջերս է հանձնարարական տվել քննչական մարմիններին գործն ավելի հանգամանորեն, սկզբունքային ու մանրակրկիտ քննելու վերաբերյալ, ինչպեսեւ վստահեցրեց, որ քննչական խումբն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի այդ իրադարձությունների հետ կապված հանցագործությունները բացահայտելու համար: "Մենք կարծում ենք, եթե մինչեւ աշուն քննությունը չավարտվի, քննչական խումբը պետք է միջանկյալ զեկույց ներկայացնի հանրությանը",- ասաց նախագահը։ 

Ըստ որում, ուշագրավ նրբություն, որ բավական թափանցիկ ակնարկեց նախագահը։ Այն, որ Հայաստանը ժողովրդավարական զարգացումների առնչությամբ չի փորձում պատսպարվել, այսպես կոչված, "օբյեկտիվ սահմանափակումների հետեւում` լինեն դրանք չլուծված հակամարտություն կամ մեզ հետ հարաբերությունները կարգավորելու անկարող հարեւաններ":

Ամենից էականը, իհարկե, նախագահի անդրադարձն է Արցախի խնդրին, շեշտադրումով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը մեզ համար շարունակում է մնալ ամենակարեւոր հարցը։

Նախ, հստակ շեշտվեց, որ ԵԽ ԽՎ-ի ամենից լավ օգնությունը կլինի այն, որ իրեն արդեն իսկ չարդարացրած ենթահանձնաժողովի արհեստական վերակենդանացմամբ չխանգարի բուն կարգավորման գործընթացին, որ շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։ 

Երկրորդ կարեւոր շեշտադրումն արդեն հենց այդ ձեւաչափով վաղը Կազանում նախատեսված եռակողմ հանդիպմանն է վերաբերում. "Այսօր բանակցությունների սեղանին դրված առաջարկների փաթեթը հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ պայմանագրի մշակմանը,- հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։ - Եթե հանդիպենք կառուցողական մոտեցման, եթե ադրբեջանական կողմը նոր լրացուցիչ առաջարկներ չներկայացնի՝ Կազանում նախատեսված հանդիպումը դրական արդյունք կունենա"։

Հայաստանի նախագահը հստակ նշեց, որ մինչ այժմ խնդրի կարգավորումը տեղապտույտ է տվել հենց ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցման եւ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այսպես ասենք՝ "յուրովի մեկնաբանելու" պատճառով։ Եթե ասվածին համադրում ենք նախագահի ելույթում Ադրբեջանում իրականացվող հակահայկական քարոզչության ու ռասիզմի դրսեւորումների վերաբերյալ շեշտադրումը, պատկերն առավել ամբողջական է ստացվում։ 
Միաժամանակ, կարծում ենք, էական է ԵԽ ԽՎ պատգամավորներին ուղղված այն հստակ հիշեցում-հայտարարությունը, որ անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Արցախը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս, թեկուզ՝ չճանաչված, բայց մաս։ 

Սա առավել հատկանշական է նաեւ այն տեսանկյունից, որ ուղիղ 7 տարի առաջ նույն ամբիոնից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ըստ էության նույն շեշտադրումներն էր արել. "Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանել է ժողովրդավարական հասարակության մեջ ազատ ապրելու իր իրավունքը։ ...Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր կայացած պետություն է, որը, ըստ էության, համապատասխանում է Եվրախորհրդին անդամակցելու բոլոր չափանիշներին։ Սա այն իրողությունն է, որից ուղղակի անհնար է խուսափել։ Հենց այդ պատճառով ենք մենք պնդում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցային գործընթացում, որին Հայաստանն ակտիվորեն մասնակցում է"։ 

Այս տեսանկյունից, չափազանց կարեւոր է հարցի ձեւով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «ժամանակը չէ՞, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարեւորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձեւավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն»։ Իսկապես որ, վաղուց ժամանակն է։ 

Իսկապես ժամանակն է, որ Եվրոպայում մտածեն, թե այդ ինչպե՞ս է, որ ԵԽ անդամ-պետություն, ավելին՝ ԵԽ ԽՎ նախագահ Չավուշօղլուի ներկայացրած Թուրքիան ոչ միայն առ այսօր չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն, այլեւ շարունակում է Հայաստանի անօրինական շրջափակումը։ Շրջափակում, որին վերջ տալու անհրաժեշտությունը ԵԽ ԽՎ-ում երեկ շեշտեց Հայաստանի նախագահը։ 

Եվ հենց այդ համատեքստում, համոզված ենք, որ կարեւոր ու անհրաժեշտ էր նախագահ Սերժ Սարգսյանի նաեւ այն հայտարարությունը, որ համայն հայությունը սպասում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության համարժեք գնահատականին, եւ որ "այդ նպատակով այսուհետ եւս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաեւ մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը":

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հայոց Աշխարհ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: