05.06.2006. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Երկխոսության եւ
08.06.2004. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է փոքր ԵՎ միջին բիզնեսի հետ
06 Հուն 2011  
06.06.2011  |  14:13   |   Թերթեր և ամսագրեր

Հայոց Աշխարհ. ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական վեճերի հարցերով վերջերս ձեւավորված Խորհուրդը նախօրեին ներկայացրեց "Հրապարակ" թերթի դեմ հանրահայտ հայցի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը։ Ծանո՞թ եք եզրակացության բովանդակությանը եւ ընդունելի՞ եք համարում այն։ 

Պատասխանելով "Հայոց Աշխարհ"-ի այս հարցին, հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ նշեց. 

"Այո՛, ծանոթ եմ, բայց ընդունելի չեմ համարում։ 

Սկսեմ նրանից, որ այդ եզրակացությունը ներկայացրել է մի մարմին` ձեր հիշատակած խորհուրդը, որի չեզոքությունը, անկախությունն ու լավատեղյակությունը հաստատված չեն որեւէ երաշխիքով։ Այն, որ դա ստեղծվել է ՀՀ օմբուդսմենի առաջարկով, դեռ ոչինչ չի նշանակում։ Դա լիազորություններից զուրկ ինչ-որ ներքին մարմին է, որը չունի լիազորություններ եւ ակնհայտորեն փորձում է "գովազդվել" հասարակությանը հայտնի դատավարության հաշվին ու իր համար հեղինակություն ձեռք բերել։

Ի դեպ, նման մարմնի գործունեության նշյալ երեք կարեւորագույն սկզբունքների վերաբերյալ կասկածները ակամայից հաստատվում են այդ եզրակացության բովանդակությամբ։ Հիշատակելով տվյալ հայցին առնչվող ՀՀ սահմանադրության հոդվածները, դրա հեղինակները չգիտես ինչու մոռացել են հիշատակել Հիմնական օրենքի 3-րդ հոդվածն առ այն, որ մարդը, նրա պատիվն ու արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են։ 

Դա առավել քան տարօրինակ է, քանզի խնդրի էությունը հանգում է հենց Հայաստանի քաղաքացու պատվի եւ արժանապատվության պաշտպանությանը։ 

Եզրակացության մեջ կան նաեւ ընդհանրապես տարօրինակ պնդումներ, ինչպիսիք են, ասենք, "հոդվածները, որ հրապարակված են "Հրապարակ" թերթում, վերաբերում են հասարակական շահին, իսկ այնտեղ առկա արտահայտությունները գնահատողական դիտարկումներ են, այլ ոչ թե փաստացի տվյալներ։ Հետեւաբար ակնկալում ենք, որ դատարանը ավելի բարձր չափորոշիչներ կկիրառի արտահայտման ազատությանը միջամտելու անհրաժեշտությունը գնահատելիս"։ 

Ի՞նչ հասարակական շահի մասին կարող է այստեղ խոսք լինել։ Այդ երբվանի՞ց են գրեթե հայհոյանքի բնույթի "գնահատողական դիտարկումները" սկսել բխել հասարակական շահից։ Նույն տրամաբանությամբ վաղը ես կարող եմ ստեղծել որեւէ թերթոն (դա հիմա մոդայիկ է) եւ այնտեղ գրել, թե նշյալ խորհրդի հայտնի անդամներից մեկը, օրինակ, թուլամիտ է։

Բնականաբար դրանք փաստացի տվյալներ չեն, այլ հասարակական շահից "բխող" "գնահատողական դիտարկումներ", այնպես որ թող ոչ ոք չհամարձակվի դատի տալ ինձ։ Տրամաբանությունն այս, իհարկե, սպանիչ է։ 

Մի խոսքով, խորհրդի եւ նրա եզրակացության հետ կապված այդ նախաձեռնությունը ծայրաստիճան անհաջող է թվում։ Այն գործառույթի համար, որ փորձում է իրականացնել տեղեկատվական վեճերի հարցերով խորհուրդը, որպես հիմք անշուշտ պահանջվում է տվյալ մարմնի ձեւավորման ուղիների եւ աշխատանքի մեթոդների նկատմամբ վստահության ավելի բարձր մակարդակ"։

ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Հայոց Աշխարհ                                                          

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: