Իտալիայի դեսպանատան բացում
Հանուն երեխաների
03 Հուն 2011  

Հայոց Աշխարհ. Գյուղատնտեսությունը չի կարող ինքնանպատակ զարգանալ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ դրան հաջորդած բարձր գնաճը հարկադրեցին մտածել գյուղատնտեսական ռեսուրսների ավելի արդյունավետ շահագործման մասին։ Փորձը ցույց տվեց, որ գների բարձրացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող դրսեւորումներով։ Պատահական չէ, որ բարձր գնաճը հիմնականում թելադրված էր ներքին գյուղատնտեսական շուկայից։

Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները կրճատվեցին 13,4 տոկոսով։ Վերջին 10-15 տարիներին Հայաստանում գյուղատնտեսությունը երբեւէ նման անկում չէր արձանագրել, թեև բնակլիմայական պայմանները ոչ միշտ են բարենպաստ եղել։ 

Ժամանակին Հայաստանում պատշաճ ուշադրություն չդարձվեց գյուղատնտեսությանը։ Ի սկզբանե իրականացված ոչ արդյունավետ մասնավորեցման հետեւանքները մինչ օրս էլ զգացնել են տալիս։ Հողերի մասնավորեցումից հետո, որը սկսվեց 1991թ., Հայաստանում ստեղծվեցին բազմաթիվ մանր-մունր գյուղացիական տնտեսություններ։ Պետական հողերի 90 տոկոսը հանձնվեց գյուղացուն։ Այսօր Հայաստանում կա շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնցից յուրաքանչյուրն ունի միջին հաշվով 1,4 հա հողատարածք։ Դրանցից վարելահողերն ընդամենը 1,1 հա են՝ բաժանված մի քանի հողակտորների։ Դա ոչ միայն բարդացնում է դրանց մշակումը, այլեւ նվազեցնում շահագործման արդյունավետությունը։ 

Ամբողջությամբ ապապետականացվեց նաեւ գյուղտեխնիկան։ Դրանով այն ժամանակվա իշխանություններն իրենց գործը համարեցին ավարտված եւ, ձեռքերը լվանալով, մի կողմ քաշվեցին գյուղի ու գյուղացիության հոգսերից։ Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, նշենք, որ մինչեւ 1998թ. պետական աջակցությամբ գրեթե ոչ մի միավոր տեխնիկա չներկրվեց Հայաստան։ 

Գյուղատնտեսական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքներ սկսեցին իրականացվել միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Սկսած 1998 թվականից իրականացվեցին մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստան է ներմուծվել եւ շուկայականից զգալիորեն էժան գներով գյուղացիական տնտեսություններին մատակարարվել շուրջ 110 հացահատիկահավաք կոմբայն։ Շատ ավելի մեծ է եղել տրակտորային պարկի համալրումը։ Ընդհանուր առմամբ, տարբեր ծրագրերի շրջանակներում, Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստան է բերվել եւ գյուղացիական տնտեսություններին տրամադրվել շուրջ 750 տրակտոր։ 

Գյուղտեխնիկայի համալրմանը զուգահեռ գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալներն աստիճանաբար սկսեցին ավելանալ։ 1997-2007թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ընդհանուր առմամբ աճեց գրեթե 90 տոկոսով։ Եվ դա 2000թ. երաշտի պայմաններում, որի հետեւանքով գրանցվեց գյուղատնտեսության 1,3 տոկոս անկում։ Այլ կերպ ասած, անկումը 10 անգամ ավելի փոքր էր անցած տարվա համեմատ։ 

Գյուղատնտեսությունը սկսեց արագորեն զարգանալ հատկապես 2003թ. հետո։ Դրան հաջորդող 5 տարիների ընթացքում միջին տարեկան աճն այս ոլորտում կազմեց 8 տոկոս։ 

Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումն ինքնանպատակ չէր։ Դա պայմանավորված էր առաջին հերթին վերամշակող ճյուղի զարգացմամբ։ Եթե 1990-ական թվականների վերջին Հայաստանում գործում էին պահածոների 7, գինեգործության՝ 12 եւ մի քանի կաթի վերամշակման ձեռնարկություններ, ապա Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին դրանց թիվը համալրվեց շուրջ 30 պահածոների, 40 գինեգործական, ավելի քան 250 կաթի, 70 մսի եւ 4 ծխախոտի վերամշակման ոլորտում գործող ընկերություններով։ 

Սա լուրջ աջակցություն էր գյուղատնտեսությանը։ Նամանավանդ առանձին ճյուղերում հիմնական խնդիրները կապված էին իրացման հետ։ Մշակող ձեռնարկությունների համալրմամբ այդ առումով էապես առաջընթաց գրանցվեց։ 

Միայն 2006թ. մթերվեց շուրջ 106 հազար տոննա խաղող եւ 68 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։ 1998թ. հաջորդող 8 տարիների ընթացքում խաղողի եւ պտուղ-բանջարեղենի մթերումներն ավելացան համապատասխանաբար 3,1 եւ 6,2 անգամ։ Վերամշակող արդյունաբերության աշխուժացումը պայմաններ ստեղծեց առանձին գյուղմթերքների արտադրության ավելացման համար։ 

Ընդ որում, այս ամենը տեղի էր ունենում ինչպես ընդհանրապես, այնպես էլ ներքին գյուղատնտեսությունից բխող ցածր գնաճի պայմաններում, ինչը բնականաբար պայմանավորված էր գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացմամբ։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: