12.03.2005. Հայաստանում երկու կայացած գորգագործական ընկերություն կա
10.03.2005. ՀՀ նախագահն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո
16 Մար 2012  
16.03.2012  |  14:57   |   Թերթեր և ամսագրեր

12.03.2005. Հայրենի գորգագործության ավանդույթները վերականգնվում են

Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ այցելել էր "Արմեն-կարպետ" բաց բաժնետիրական ընկերության գլխամասային ֆաբրիկա` ծանոթանալու հայրենի գորգագործության առաջատարի վերջին 3 տարիների գործունեության արդյունքներին եւ առաջիկա ծրագրերին:
   
Նկատենք, որ "Արմեն-կարպետ" ԲԲԸ-ն նախկին "Հայգորգ" միավորման (հետագայում` ՓԲԸ-ի) իրավահաջորդն է: Սա Հայաստանի թեթեւ արդյունաբերության հնագույն ընկերություններից է, որ հիմնվել է 1925թ. եւ տասնամյակներ շարունակ մասնագիտանում էր ձեռագործ գորգերի արտադրության ոլորտում:
 
21-րդ հարյուրամյակի շեմին, հայտնվելով գրեթե "հարկադիր անգործության" վիճակում, ընկերությունը 2000թ. օգոստոսին, կառավարության որոշմամբ մասնավորեցվել էր, որից հետո` վերանվանվել "Արմեն-կարպետ" ԲԲԸ-ի եւ ստացել իր "երկրորդ շնչառությունը": Արժեթղթերի մեծ մասը, ընդսմին, գնել էր նյույորքյան հայտնի "Megerian Rugs" հայտնի գորգագործական ընկերությունը` ի դեմս Մեգերյան (Մկրյան) եղբայրների:

Ամերիկահայ գործարարները, սկսելով, կարելի է ասել, զրոյական վիճակից, 2002 թվականից ի վեր մոտ 3,5 մլն դոլարի ներդրում են իրականացրել այստեղ` ձեռնարկությունը վերազինելով ժամանակակից տեխնոլոգիաներով, վճարելով նախկինում կուտակված պարտքերը, աստիճանաբար վերականգնելով արտադրական հզորությունները եւ զարգացնելով հայրենի գորգագործության բարի ավանդույթները: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան մեկուկես տասնյակ մասնաճյուղ` գրեթե բոլոր մարզերում եւ վերագործարկման պահից անխափան աշխատում է` տարեցտարի բարելավելով արտադրանքի որակը, թարմացնելով տեսականին, ընդլայնելով արտադրության ծավալը եւ շուկաները:
   
Միայն 2002-ին ընկերության արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել էր 296 տոկոսով, 2003-ին` ավելացել էր 494, 2004-ին` եւս 150 տոկոսով, 2001թ. հատելով 12 հազար քմ-ի (դրամական արտահայտությամբ՝ 568,9 մլն դրամի) նշաձողը: Սա, նկատենք, 23 անգամ ավելին է, քան ձեռնարկությունը արտադրում էր 2001թվականին: "Արմեն-կարպետի" թողարկած արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՄՆ, Շվեյցարիա, Եգիպտոս, Չինաստան, Ռումինիա, Պակիստան: Հայ գորգագործները քայլեր են ձեռնարկում նմանապես ռուսաստանյան շուկաները վերականգնելու ուղղությամբ: Ի դեպ, ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը հպարտությամբ արձանագրում է, որ հայկական գորգերը սպառվում են նույնիսկ Թուրքիայում: 
   
Սա այն դեպքում, երբ թուրքական էժանագին գորգերը Հայաստանում առայժմ շատ ավելի "պոպուլյար" են, քան հայրենական արտադրանքը: Ինչը ամենեւին զարմանալի չէ, եթե նկատի ունենանք, որ հայ վարպետները աշխատում են բնական հումքով ու բնական (օրինակ, ընկույզի կեղեւից, թթի տերեւից, ավելուկից պատրաստված) ներկերով, եւ նրանց ձեռքերով հյուսված բարձրաճաշակ, հիմնականում մեղմ երանգապնակով աչք շոյող, որպես կանոն՝ հնության "դրոշմ" կրող գործերը բավականաչափ թանկ են, շարքային քաղաքացու գրպանին, այսպես ասած, հարիր չեն: 
   
Չնայած, պրն Մեգերյանի հավաստմամբ, վերջին տարիներին հայկական ձեռագործ աշխատանքները ձեռք բերելու ցանկություն եւ, գլխավորը, հնարավորություն ունեցող մեր հայրենակիցների թիվը նկատելիորեն ավելացել է: 
   
Այսօր "Արմեն-կարպետի" մասնաճյուղերում աշխատում է մոտ 1500 բանվոր, հիմնականում` կանայք, որոնց միջին աշխատավարձը 35 հազար դրամ է: Գորգերի դիզայնը ձեւավորվում է կազմակերպության տրամադրության տակ գտնվող 380 հազար կովկասյան, պարսկական եւ ղազախական հնագույն գորգագործական զարդապատկերների համադրմամբ, նաեւ "մոդեռն" ոճով արված զարդանկարներով: Տարեկան արտադրանքի ծավալը 12000-15000 քմ է: 
   
Բաժնետերերը հավաստիացնում են, որ հայկական գորգերը դրսում կայուն պահանջարկ ունեն, մրցունակ են, իրենց որակական ցուցանիշներով ու դիզայնով լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին:

"Հայոց Աշխարհ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: