"Երկիրը նրա օրոք պետության էր սկսել նմանվել"
Նոր տեսք Հայաստանի օդային դարպասին
07 Հուն 2012  

Հայրենիքի շքանշանը Քըրք Քըրքորյանին

Ավանդույթի համաձայն գարնան վերջին կամ ամառվա առաջին օրերին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունում էր մեծանուն հայ բարերարների, կամ նրանց ներդրումների շնորհիվ իրակնացրած որևէ նշանակալի ձեռնարկումի: Ասել կուզի, թե գարնան վերջավորությունը ինչ որ իմաստով կատարված գործի հաշվետվության և նոր ծրագրեր կազմելու շրջան էր, քանի որ խոսքը վերաբերում է մեր երկրում հսկայական ներդրումներ իրականացրած մեծահարուստ հայորդիներին: Այս է պատճառը, որ այսօր և առաջիկա երկու օրերին ձեզ ենք ներկայացնելու երեք մեծավաստակ հայ գործարարների ու բարերարների հետ նախագահ Քոչարյանի հանդիպումների ժամանակագրությունը:

***
                          
2005 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանին:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի արդի տնտեսական վիճակը, երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարին: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քըրք Քըրքորյանին է հանձնել Հայրենիքի շքանշանը:

Ավելորդ չէ մեկ անգամ էլ հիշել, թե մեր երկրի տնտեսության համար ինչ հսկայական նշանակություն ունեցավ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումների արդյունքում ծնունդ առած "Լինսի" հիմնադրամը: Այդ մասին կարող եք կարդալ նաև այստեղ և այստեղ: Ամենահարուստ հայը մշտապես շռայլ էր նաև "Հայաստան" համահայկական հիմնադրամի նվիրատվությունների հեռուստամարաթոնների ընթացքում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: