Հայտարարություն
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը
02 Նոյ 2012  
02.11.2012  |  12:46   |   Անձնական

Հերթական սուտը

Մենք դիմել ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ճշտելու համար, թե որքանով է իրականությանը համապատասխանում 1in.am կայքի նոյեմբերի 1-ի "Սեդրակ Քոչարյանին մերժել են" վերտառությամբ հրապարակումը, ըստ որի Սեդրակ Քոչարյանը, իբր հանդիսանալով "Այգեձոր" շինարարական ըկերության սեփականատեր, մասնակցել է Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարարական աշխատանքների մրցույթին և պարտվել: Ստացանք հետևյալ պատասխանը, որի համար շնորհակալություն ենք հայտնում և հրապարակում առանց փոփոխության:


Հրապարակմանը ծանոթ եմ: Ամբողջ հոդվածի առումով ասել չեմ կարող  /թեմային չեմ տիրապետում/, բայց Սեդրակ Քոչարյանի մասով այն որևէ աղերս չունի իրականության հետ: Հերթական սուտն է, ուրիշ ոչինչ:

                                                                                              Վիկտոր Սողոմոնյան  

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Սեդրակ Քոչարյան

Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։

2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:

 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: