Անկասկած ժամանակն աշխատում է մեր օգտին
16.09.2010. "Нужно было упорство, порой упрямство"
01 Սեպ 2011  
01.09.2011  |  17:06   |   Համացանց

Հնարավորություն եւ մտահոգություն

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ցանկացած հրապարակային խոսք դառնում է քաղաքական եւ լրատվական շրջանակների թիվ 1 թեման` առնվազն կես ամիս: Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին արդեն անդրադաձել են հայաստանյան հիմնական լրատվական միջոցները, եւ արդեն իսկ կան առաջին վերլուծությունները:

Ծավալուն հարցազրույցում առանձնանում է երկու հատված, որը հուշում է երկրորդ նախագահի պատկերացումները այս պահի դրությամբ:
Առաջին հատվածը վերաբերում է Ղարաբաղի խնդրին.

"Մի բան ակնհայտ է. Նորագույն պատմության մեջ նման կարգի բոլոր խնդիրները լուծվել են ի օգուտ ինքնորոշվող ժողովուրդների: Անխտիր բոլորը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի, Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրիայի, այժմ արդեն Հարավային Սուդանի, Դարֆուրի…: Պաղեստինի հարցում էլ կասկած չկա… Այդ առումով, անկասկած ժամանակն աշխատում է մեր օգտին: Բայց պետք չէ մտածել, որ ԼՂՀ ճանաչումից հետո կյանքը կտրուկ փոխվելու է: Պետք է ապրել` համարելով, որ դա վաղուց արդեն եղել է: Մեր անկախության ճանմաչման համար ինչ-որ մեկի կնիքի կարիքը մեն չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել, լիարժեք աշխատել, ամրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ այդ ամենը կգա. Մեր հերթն էլ կգա…":

Երկրորդ նախագահը երբեք սենտիմենտալ անձնավորության տպավորություն չի թողել ու այդ իմաստով նա հարցազրույցում ներկայացրել է ոչ թե երազանքների, այլ Ղարաբաղյան խնդրի լուծման իր սկզբունքային դիրքորոշումը: Մենք այսօր ունենք երեք նախագահների դիրքորոշումները. Դրանք հանրությանը հայտնի են: Քոչարյանը իր դիրքորոշմանը տվեց ծրագրային տեսք. Ղարաբաղի հարցի լուծումը նրա անկախության ճանաչումն է, բայց ապրել պետք է օրվա ռեժիմով` այն է աշխատել, ուժեղացնել երկիրը…

Երկրորդ նախագահը չխոսեց զիջումների, տարածքները հանձնելու, միջնորդների ճնշումների, առանց Ադրբեջանի եւ Թուրքայի կործանվող Հայաստանի մասին եւ այլն…
Նրա ձեւակերպումները ուղղված էին ավելի շատ ոչ թե Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ այդ ժողովուրդը չի քննարկում այլ տարբերակներ, այլ Հայաստանի հասարակությանը, Հայաստանի քաղաքական ուժերին, ու նաեւ միջնորդ պետություններին:

Հաջորդ առանցքային դրույթը, ըստ իս, հարցազրույցի վերջն էր.
"ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահը ինչպիսին է տեսնում հայկական երկու հանրապետությունների ապագան եւս 20 տարի անց" հարցին հնչել է հետեւյալ պատասխանը.

- Այս հարցին պատասխանելիս դժվար է խուսափել շաբլոնային բառերից` փայլուն ապագա եւ այլն: Ուղղակի չեմ ուզում օգտագործել նման արտահայտություններ: 20 տարին շատ մեծ ժամանակահատված է, կան երկրներ, որոնք 20 տարում լավ իմաստով անճանաչելի ձեւով փոխվում են, եւ կան այնպիսիք, որ 20 տարում անճանաչելի իմաստով փոխվում են վատ իմաստով: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք, ինչ կարգի համարաձակ լուծումների ենք պատրաստ մեր ազգային շահերն առաջ մղելու համար: Ես մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այնպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու չեմ կարող…:

Հայաստանի քաղաքական էլիտայի ուղիղ 99 տոկոսը վերը նշված հարցին կպատասխաներ նույն շաբլոնային բառերով կամ գուցե բառով` "փայլուն":
Ռ. Քոչարյանը շեշտադրված խուսափում է դրանից: Նրա խոսքում նկատվում երկու առանցք` հնարավորություն եւ մտահոգություն: Հնարավորություն` ունենալ փայլուն ապագա եւ մտահոգություն` կորցնել այդ հնարավորությունը:

Բանաձեւը դարձյալ մեկն է` աշխատանք: Ամենօրյա, համառ աշխատանք եւ արդյունք: Մտահոգությունն այն է, ինչը մենք բոլորս գիտենք` եթե տնտեսությունը շարունակի անկում ապրել, եթե արտագաղթը շարունակի մեծանալ, եթե երկրի ներդրումային միջավայրը վատանա, եթե Ադրբեջանի հետ տնտեսական, ռազմական մրցակցությունում պարտվենք եւ եթե այլ եթեներ իրականացվեն, ապա հեռանկարը փայլուն լինելու հնարավորություն չի ունենա: Ինչպես եւ Ղարաբաղի հարցում, այստեղ եւս ակնհայտ է ծրագրային մոտեցման պահը:

Հրաչ Քալանթարյան
www.top-news.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: