Well done, Mr. President!
Հայաստանը Եվրախորհրդում
17 Հուն 2011  

Հպարտության զգացում եմ ունենում

2007 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ  մասնակցեց "Հայաստան" համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին: 

Թեև համահայկական այս հիմնադրամը ստեղծվել էր մինչ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ ընտրվելը, սակայն մինչ այդ էլ նրա դերը հիմնադրամի աշխատանքների մեջ խիստ նշանակալի էր, որովհետև, ինչպես գիտենք, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործունեության նպատակներից գլխավորը Արցախն էր, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հենց Ռոբերտ Քոչարյանն էր:
 
Պայմանավարոված Հայաստանի Հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտով` թե երկրի ներսում, և թե Սփյուռքում վստահությունը այս հիմնադրամի նկատմամաբ որոշ չափով սասանվել էր: Հիշողը հիշում է, որ Սփյուռքից սկսեցին բազմաթիվ ձայներ հնչել առ այն, որ իրենց հանգանակած գումարները նպատակին չեն ծառայում ու անտեղի մսխվում են: Դրան ի պատասխան, հայաստանցի չինովնիկները Սփյուռքի մեր հայրենակիցներին սկսեցին կոչել "նարինջ ուտողներ":

Ռոբերտ Քոչարյանը դառնալով Հայաստանի Հանրապետության, այնուհետև "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, արեց ամեն ինչ, որպեսզի հիմնադրամը վերականգնի իր սասանված հեղինակությունը: Հենց նրա օրոք հիմնադրամի հանգանակած գումարներն սկսեցին շարունակական աճ ապահովել: Էլ չասած, որ մարաթոնների ժամանակ հանգանակված ողջ գումարը կրկնապատկվում էր ամերիկահայ գործածար ու բարերար Քըրք Քըրքորյանի կողմից: Սա հնարավորություն տվեց մշակել ու իրականացնել լայնածավալ նոր նախագծեր ու ծրագրեր: Այնպես որ Ռ. Քոչարյանն արդարացիորեն իրավունք ուներ հպարտության զգացում ապրելու և ասելու.

"Լինելով այս կառույցի ոչ միայն հոգաբարձուների խորհրդի նախագահ, այլեւ ակտիվ մասնակից, ամեն անգամ հիմնադրամի աշխատանքներին մասնակցելիս հպարտության զգացում եմ ունենում: Կարծում եմ` բոլորիս մոտ պետք է այդ զգացումը լինի, քանի որ մեծ աշխատանքներ են կատարվել: Հատկապես հետադարձ հայացքով նայելիս` կատարված աշխատանքների գնահատականը միշտ ավելի տպավորիչ է լինում":
 
Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը նախագահը Անանիա Շիրակացու մեդալով է պարգեւատրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 9 անդամների` հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի եւ Արցախի զորացման ծրագրերի կենսագործման ընթացքում ներդրած նշանակալի ավանդի համար եւ հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:

***

Ստորև ներկայացնում ենք նաև  Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը "Հայաստան" համահայկական հիմնադրամի տասը ամյակի առիթով: Այդ ելույթում Ռ. Քոչարյանը ոչ միայն ստույգ և արժանի գնահատական է տալիս հիմնադրամի տասնամյա հայրենանվեր  ու հայրենաշեն գործունեությանը, այլ նաև ուրվագծում համահայկական այդ կառույցի հետագա անելիքները: 

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: