03.12.2005. Բացվել է հայ-ռուսական համատեղ "Ռուսալ-Արմենալ"
07.12.2006. Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարեդարձը
03 Դեկ 2011  
03.12.2011  |  14:37   |   Թերթեր և ամսագրեր

03.12.2005. Հույսն ու լավատեսությունը շուկայական հարաբերությունների պայմաններում

Օրաթերթ "Հայոց Աշխարհ" - Շաբաթ օրը, շարունակելով երկօրյա պաշտոնական այցի ծրագիրը, ՌԴ վարչապետ ՄԻԽԱՅԻԼ ՖՐԱԴԿՈՎԸ հյուրընկալվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
   
"Շատ լավ, օգտակար հանդիպում էր: Մենք բավական ուշադիր եւ մանրամասն քննարկեցինք մեր հարաբերությունների ներկա վիճակը՝ շեշտը դնելով հատկապես տնտեսական համագործակցության հարցերի վրա», - հանդիպմանը հաջորդած բացօթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց բարձրաստիճան հյուրը: 
   
Մ.Ֆրադկովը մասնավորապես լրագրողներին ծանուցեց, որ հանդիպման ընթացքում կողմերը փաստել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը եւ դինամիկ զարգացումը ու վերահաստատել ռազմավարական գործընկերության շրջանակում հայ-ռուսական համագործակցությունը ապագայում նույնպես փոխշահավետ հունով զարգացնելու իրենց ցանկությունը՝ "հույսով եւ լավատեսությամբ նայելով ապագային": Հատկապես շեշտադրվել են էներգետիկայի՝ էլեկտրաէներգիայի արտադրության եւ գազամատակարարման, ինչպես նաեւ էլեկտրոնիկայի ոլորտում համագործակցության խնդիրները: 
   
Բնականաբար անդրադարձ է եղել, մասնավորապես, "Գույք՝ պարտքի դիմաց" ծրագրի շրջանակում Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների հետագա ճակատագրին: Վարչապետի հավաստմամբ՝ այդ համատեքստում կողմերը հաստատել են ս.թ. հոկտեմբերին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին:
   
Որպես տնտեսական համագործակցության հաջողված նախադեպ, Մ.Ֆրադկովը գոհունակությամբ նշեց "Արմենալ"-ի վերագործարկման օրինակը, որի արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված նոր հոսքագծերի տեղադրման համար ռուսական կողմը 70 մլն դոլարին համարժեք ներդրումային ծրագիր է իրականացրել: "Սա Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալի ներդրման լավ նախադեպ է: Այս օրինակը վստահություն է ներշնչում, որ մեզ կհաջողվի կարգավորել առկա խնդիրները եւ նման նախագծեր պլանավորել նաեւ ապագայի համար",- արձանագրեց ՌԴ վարչապետը:
   
Հանդիպման ընթացքում կարեւորվել են նաեւ մշակութային եւ հումանիտար համագործակցության հարցերը: "Մենք նշեցինք, որ Հայաստանում Ռուսաստանի տարին անցավ բավական հետաքրքիր եւ արդյունավետ՝ հագեցած բազմաթիվ միջոցառումներով: Հիմա մենք պատրաստվում ենք Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների անցկացմանը", - նկատեց Մ.Ֆրադկովը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ռուսաստանյան "հյուրախաղերը" նմանապես բարձր մակարդակով կանցնեն:  

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: