09.04.2008. Զարգացման եւ առաջընթացի 10 տարի
Արմպրոդէքսպո - 2007
16 Սեպ 2011  
16.09.2011  |  16:04   |   Թերթեր և ամսագրեր

Ինչ տվեց տնտեսությանը Ռոբերտ Քոչարյանի Նախագահությունը

Ավարտվեց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Անցած 10 տարիների ընթացքում երկրորդ նախագահին հաջողվեց լուրջ ձեռքբերումների հասնել տնտեսության ոլորտում։ Սակայն, դրան զուգահեռ, մնացին նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնք կանգնած են լինելու նորընտիր նախագահի առջեւ։ 

Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը ստանձնեց տնտեսության աղետալի վիճակի պայմաններում։ Երկիրը գրեթե ֆինանսական կոլապսի մեջ էր։ Պետական բյուջեների մշտական թերակատարումների հետեւանքով գոյացել էր փոխադարձ պարտքերի մի ահռելի շղթա։ Պետությունը պարտք էր պետական հիմնարկներին եւ տնտեսավարողներին, տնտեսավարողները՝ պետությանը եւ միմյանց։ Բյուջետային ծախսերը փոխանցվում էին տարեցտարի։ Մի շարք՝ առողջապահություն, էներգետիկա եւ այլն, ոլորտներում տարիների ընթացքում կուտակվել էին մեծ ծավալի պարտքեր։ Արդյունաբերությունը տեղապտույտ էր ապրում։ Տարեկան աճն այս ոլորտում ընդամենը 1-1,5 տոկոս էր։ 

Ռ.Քոչարյանից շուրջ երեք տարի պահանջվեց բյուջետային պարտքերի հարցը լուծելու համար։ Դա հնարավոր եղավ առաջին հերթին բյուջեի եկամուտների ավելացման հաշվին։ Եթե 1997թ. դրանք ընդամենը 126 մլրդ դրամ էին, ապա արդեն հաջորդ տարի հասան 168 միլիարդի։ Այս գումարների գերակշիռ մասն ապահովվեց ներքին տնտեսությունից հավաքվող եկամուտների հաշվին։ Աճը մեկ տարվա ընթացքում կազմեց շուրջ 30 մլրդ դրամ կամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվեց 30 տոկոսով։ 

Բյուջետային եկամուտների աճի դինամիկան պահպանվեց նաեւ հաջորդ տարիներին՝ 10 տարվա ընթացքում ավելանալով ավելի քան 5 անգամ։

Փոխվել է պետական բյուջեի եկամուտների կառուցվածքը։ Դրանց հիմնական աղբյուրը ներքին հարկային մուտքերն են, որոնք 10 տարվա ընթացքում աճել են ավելի քան 6 անգամ։ Սա ապահովվել է ինչպես տնտեսական աճի, այնպես էլ ստվերի կրճատման կամ հարկային վարչարարության բարելավման հաշվին։ 

Տնտեսության ոլորտում փոխվեց սեփականաշնորհման հայեցակարգը, ինչը հնարավորություն տվեց ավելացնել ոչ միայն ստացվող ֆինանսական միջոցները, այլեւ պայմաններ ստեղծեց արդյունաբերական հզորությունների արդյունավետ գործարկման համար։ Մասնավորապես սեփականաշնորհման հիմքում դրվեցին ծրագրային մոտեցումներ։ Դա նպաստեց վաճառքից հետո գործարկել տարիներ շարունակ անտերության մատնված բազմաթիվ ձեռնարկություններ։ Իհարկե, այս գործընթացը հարթ չանցավ, եղան նաեւ դեպքեր, երբ դրանց մասնավորեցումը չարդարացրեց իրեն։ 

Այնուհանդերձ մասնավորեցման հայեցակարգի փոփոխությունը նպաստավոր դեր խաղաց տնտեսական աճի հարցում. 10 տարվա ընթացքում համախառն ներքին արդյունքը եռապատկվեց՝ հասնելով 10 մլրդ դոլարի։ Այս ընթացքում միջին աշխատավարձը բարձրացավ շուրջ 5,5 անգամ՝ դառնալով ավելի քան 77 հազար դրամ։

Տեղաշարժ կատարվեց վերամշակող արդյունաբերության ոլորտում, իսկ հանքարդյունաբերությունը դարձավ տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Վերջապես լուծվեց էներգետիկայում գոյություն ունեցող չվճարումների եւ պարտքերի խնդիրը։ Այս ոլորտը դարձավ տնտեսության ոչ միայն դինամիկ զարգացող ճյուղերից մեկը, այլեւ սկսեց սուբսիդավորվելու փոխարեն եկամուտներ բերել պետությանը։ Հիշեցնենք, որ միայն 1998թ. նախորդ տարիներին առաջացած ֆինանսական ճեղքը փակելու նպատակով կառավարությունը ստիպված էր սեփականաշնորհման միջոցներից ոլորտին ուղղակի հատկացման ձեւով տրամադրել 17 մլն դոլար։ 

Էներգետիկայում Ռոբերտ Քոչարյանի իշխանության ձեռքբերումներից է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որի շուրջ խոսվում էր 1993 թվականից։ Հաղթահարվեցին ատոմակայանի վառելիքի ձեռքբերման հետ կապված խնդիրները։ 

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին աչքի ընկնող ոլորտներից է շինարարությունը։ Հատկապես վերջին 5-6 տարիներին տնտեսության այս ճյուղում կատարվեցին լուրջ տեղաշարժեր։ Այդ ամենը սկսվեց ճանապարհաշինությամբ։ Լինսի հիմնադրամի, վարկային միջոցների, ինչպես նաեւ պետական բյուջեի գումարների հաշվին երկու-երեք տարվա ընթացքում էապես բարելավվեցին Հայաստանի` հատկապես հանրապետական նշանակության ճանապարհները, որոնք մինչ այդ գտնվում էին խիստ անմխիթար կամ գրեթե անանցանելի վիճակում։ 

Երեւանում լայն թափով ծավալվեց բնակարանաշինությունը, ինչը նպաստավոր ազդեցություն ունեցավ անշարժ գույքի շուկայի վրա։ 

Հաջողվեց կայունություն հաստատել ֆինանսական ոլորտում։ Աստիճանաբար շուկայից դուրս եկան անհուսալի բանկերը։ Ճիշտ է, այս ընթացքում սնանկացել են մի շարք բանկեր, բայց այդ գործընթացը տեղի է ունեցել համեմատաբար շատ ավելի սահուն եւ ոչ այնքան ցավագին։ Անցած տասնամյակը բանկային համակարգի համար եղել է արդյունավետ ժամանակահատված։ 

Դրան զուգահեռ, ֆինանսական ոլորտում չի հաջողվել լուծել մի շարք կարեւոր խնդիրներ։ Մասնավորապես Հայաստանում շարունակում է չգործել կապիտալի շուկան։ Այս առումով ձեռնարկված բոլոր քայլերն առայժմ դրական արդյունքի չեն հանգեցրել։ Արժութային շուկայում երբեմն-երբեմն տեղի են ունենում անհասկանալի երեւույթներ, որոնց հետեւանքով փոխարժեքները ենթարկվում են կտրուկ տատանումների։ Ապահովագրության համակարգի ներդրումը սաղմնային վիճակում է։ Դեռեւս չեն սկսվել նաեւ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ 

Հայաստանում թույլ է մրցակցային դաշտը, որը բացասական հետեւանքներ է ունենում ինչպես տնտեսության, այնպես էլ ապրանքային շուկաների վրա։ Դրա պատճառով երբեմն տեղի են ունենում գների չհիմնավորված բարձրացումներ։

Խնդիրներ կան նաեւ ներքին արտադրության եւ արտահանման խրախուսման առումով, չնայած 10 տարում արտահանումն ավելացել է գրեթե 6 անգամ։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: