Պաշտոնական այց բարեկամ երկիր Բուլղարիա
Առաջին ինտերնետ - ասուլիսը
06 Սեպ 2011  

Իրանի նախագահի առաջին այցը ՀՀ

2004 թվականի սեպտեմբերյան այս օրերին  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով  երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհհամադ Խաթամին:

ՀՀ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Մոհհամադ Խաթամիի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ: Հայաստանի եւ Իրանի նախագահները նշել են, որ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացման եւ տարածաշրջանի երկրների շահերի մերձեցման ճանապարհով հնարավոր է բարենպաստ մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման համար:
 
Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Մոհհամադ Խաթամիի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-իրանական բանակցություններն` ընդլայնված կազմով, որից հետո երկու երկրների նախագահները ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին: Ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր էներգետիկայի, մշակույթի, մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:

Իրանի նախագահ Խաթամիի այցը նշանակալի էր այն առումով, ար այդ երկրի առաջին դեմքի առաջին այցն էր մեր հանրապետություն: Իրանի Իսլամական Հանրապետության վրա միջազգային ճնշումը շարունակվում էր, և Հայաստանի համար չափազանց կարևոր էր պահպանելով հարևան պետության հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, չփչացնել նաև հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների, այնպես էլ Եվրոմիության հետ: Հետագայում այդ ճնշումն էլ ավելի մեծանալու էր, Հայստանից պահանջելով վերոհիշյալ նպատակի իրագործման կրկնակի դիվանագիտական ջանք ու ճկունություն: Այսօր արդեն կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրի ղեկավարությունը Ռ. Քոչարյանի գլխավորությամբ պատվով դուրս եկավ այդ փորձությունից:

Հարգելի այցելուներ,

Ձեզ ենք ներկայացնում ԻԻՀ և ՀՀ նախագահների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև մամլո ասուլիսը ամբողջությամբ:

Համատեղ հայտարարությունը

Երկու երկրների նախագահների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, որոնք անցան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ բարեկամության մթնոլորտում, համակողմանիորեն քննարկվեց ԻԻՀ եւ ՀՀ հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ներկայացվեցին երկու կողմերի տեսակետները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:

ՀՀ նախագահը ԻԻՀ նախագահի այցը գնահատեց որպես երկկողմ համագործակցության ընդլայնման նոր փուլ:
 
Երկու երկրների նախագահները, ընդգծելով Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, որը հիմնվում է հայ եւ իրանցի ժողովուրդների վաղեմի բարեկամության վրա, վերահաստատեցին երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

ՀՀ եւ ԻԻՀ նախագահներն ընդգծեցին օրենսդիր, գործադիր իշխանության եւ պետական այլ մարմինների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների անցակցման անհրաժեշտությունը:

Երկու երկրների նախագահները բարձր գնահատեցին Երեւանում տեղի ունեցած երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստի արդյունքները եւ վստահություն հայտնեցին, որ ստորագրված Փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործումը եւ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը կնպաստեն տնտեսության տարբեր ճյուղերի համագործակցության ու փոխադարձ առեւտրի ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ, արդյունավետ համագործակցություն տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներում:

Կողմերը կարեւորեցին Իրան-Հայաստան գազամուղի, Քաջարանի թունելի, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման եւ այլ նախագծերի իրագործումը որպես երկկողմ փոխհարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության զարգացման արդյունավետ գործոն:

Կողմերը ընդգծեցին այցի ընթացքում երկու երկների պաշտոնյաների կողմից ստորագրված փաստաթղթերի դրույթների իրագործման անհրաժեշտությունը եւ նախագահների կողմից ստորագրված երկու երկրների հարաբերությունների հիմքերի եւ համագործակցության սկզբունքների Պայմանագիրը` որպես երկկողմ փոխհարաբերությունների ամրապնդման ամուր հիմք:
 
Կողմերը նշելով տարածաշրջանային եւ միջազգային ներկայիս լարված իրավիճակը եւ ցանկություն հայտնելով հասնել տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը, քաղաքակրթությունների երկխոսությանը եւ հանուն խաղաղության բոլոր երկրների միավորմանն ուղղված ԻԻՀ նախաgահի նախաձեռնությունը գնահատեցին որպես ժողովուրդների բարեկամության եւ փոխըմբռնամ մթնոլորտի ամրապնդման արդյունավետ միջոց:

ՀՀ եւ ԻԻՀ նախագահները նշեցին, որ տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության խորացման եւ տարածաշրջանի երկրների շահերի մերձեցման ճանապարհով հնարավոր է բարենպաստ մթնոլորտ ստեղծել կովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման համար:

Նախագահները քննարկելով եւ կարծիքներ փոխանակելով տարածաշրջանի վերջին իրադարձությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, ընդգծեցին խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծման անհրաժեշտությունը:

Կողմերը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի բանակցությունները, հույս հայտնեցին, որ դրանք կնպաստեն հարցի արագ եւ վերջնական լուծմանը, որը հաշվի կառնի առկա իրողությունները եւ կապահովի տարածաշրջանում հարատեւ եւ արժանավայել խաղաղություն:
 
Կողմերը կարեւոր համարելով միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ երկու երկրների պաշտոնյաների խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծեցին ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների դերի կարեւորությունը խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում` շեշտելով ՀՀ եւ ԻԻՀ միջեւ համագործակցության անհրաժեշտությունը ՄԱԿ-ի եւ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Կողմերը, կարծիքներ փոխանակելով ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրանյութերի եւ հոգեմետ դեղերի դեմ պայքարելու վերաբերյալ, հայտնեցին իրենց միասնական կամքը այս չարիքների դեմ հետեւողական եւ համակողմանի քայլեր ձեռնարկելու համար:

Այցի ընթացքում երկու երկրների պաշտոնատար անձանց կողմից ստորագրվեցին համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները այցի ավարտին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ՄՈՀԱՄՄԱԴ ԽԱԹԱՄԻԻ համատեղ մամուլի ասուլիսը


Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Եւս մեկ անգամ ողջունում եմ մեր բարեկամ երկրի նախագահին: Այս այցը առաջինն է եւ չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար: Նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումներում մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ամբողջ ծավալը: Ստորագրված փաստաթղթերից ինքներդ կարող եք հետեւություններ անել, թե մեր հարաբերություններն ինչպիսի մակարդակի են հասել ծավալի եւ կոնկրետության առումով: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը աստիճանաբար հարստանում է եւ ընդլայնվում: Կատարված աշխատանքի համար շնորհակալ եմ մեր բարեկամներին եւ գոհունակություն եմ հայտնում հարցերի քննարկման բովանդակության եւ այն տրամադրության առիթով, որ ձեւավորվել է բանակցությունների ընթացքում:Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել նաեւ ավելի լայն շրջանակի հարցերի` տարածաշրջանային զարգացումների եւ ընդհանրապես աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Ես նախագահ Խաթամիին տեղակացրի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների գործընթացից, լսեցի իմ գործընկերոջ մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ: Հայ-իրանական հարաբերություններում կցանկանայի հատկապես ընդգծել միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկեր պարոն Խաթամիին:


Մ.ԽԱԹԱՄԻ - Շնորհակալ եւ ուրախ եմ Հայաստան այցելելու եւ իմ սիրելի գործընկեր պարոն Քոչարյանին հանդիպելու հնարավորության համար: Հայաստանը երկիր է, որտեղ ապրում է աշխատասեր եւ նվիրված ժողովուրդ, որը մեծ դերակատարություն է ունեցել միջազգային մշակույթի զարգացման գործում:Իրանը հնարադարյան, մեծ մշակույթ ունեցող երկիր է, որտեղ կողք կողքի այլ ժողովուրդների հետ ապրում եւ աշխատում են նաեւ հայեր, ովքեր երկրի անկախության գործում մեծ դեր են կատարել: Հայաստանը աշխարհագրորեն Իրանի հարեւանն է եւ բացի այն, որ մեր քաղաքականությունը միտված է հարեւան բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելուն, Հայաստանի հետ մենք ունենք հատուկ հարաբերություններ: Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունները կարող են լավ օրինակ հանդիսանալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կողք կողքի ապրել` հարգելով միմյանց ինքնիշխանությունը:Մենք մեզ պարտավորված էինք զգում Հայաստանի անկախությունից հետո հարաբերություններ հաստատել եւ սերտացնել: 1991 թվականից հետո տարեցտարի մեր հարաբերությունները խորանում են, եւ այն փաստաթղթերը եւ համաձայնագրերը, որոնք այսօր ստորագրվեցին, հույս են ներշնչում, որ դրանք էլ ավելի կխորանան: Հայտարարում եմ, որ մեր համագործակցությունը երկու կողմերի օգտին է, բայց չի վնասում այլոց: Տարածաշրջանը, որտեղ գտնվում են Իրանն ու Կովկասը, զգայուն է եւ անհրաժեշտ է, որ այստեղ կայունություն ապահովվի: Մենք տարածաշրջանի երկրների անվտանգությունը համարում ենք մեր սեփական անվտանգությունը, իսկ անվտանգության երաշխիք համարում ենք գիտության, կրթության եւ տեխնիկայի զարգացումը: Մենք ցանկանում ենք բոլոր երկրների հետ զարգացնել գիտատեխնիկական եւ տնտեսական հարաբերություններ, որպեսզի բոլորի օգնությամբ կարողանանք զարգացման այդ ընթացքն արագ անցնել: Այս տարածաշրջանում ընդհանուր շահեր եւ նպատակներ կան, որոնք կարող են ստվերում թողնել առկա տարաձայնությունները: Եթե մենք կարողանանք ընտրել այնպիսի ճանապարհ, որը մեզ կտանի համերաշխության եւ համընդհանուր գոյակցության, ապա համատեղ ջանքերով կկարողանանք լուծել նաեւ այդ խնդիրները: Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն Քոչարյանին եւ Հայաստանի ժողովրդին այս ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ փոխանցել ոչ միայն իրանահայության, այլեւ ամբողջ Իրանի ազգաբնակչության ողջույնները:

Հարց - Պարոն Քոչարյան, ինչպիսին եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը եւ որ ուղղություններով եք ցանկանում Իրանի հետ զարգացնել հարաբերությունները:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Այսօր մեր բանակցությունների ընթացքում բավական մեծ տեղ է հատկացվել տնտեսական ոլորտին, եւ ստորագրված պայմանագրերի զգալի մասը հենց այդ ոլորտին է վերաբերում: Կարեւորագույն ոլորտն իհարկե էներգետիկան է, եւ այստեղ մենք արդեն համագործակցության բավական մեծ փորձ ենք կուտակել, որի վրա հենվելով ի վիճակի ենք այսօր շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել մեր ենթակառուցվածքների միացման գործում:Այստեղ այլ մակարդակի համագործակցություն ենք ունենալու: Համոզված եմ, որ այդ ծրագրերի նշանակությունը երկկողմ հարաբերությունների շրջանակից դուրս է գալու` ստանալով նաեւ տարածաշրջանային նշանակություն: Մենք քննարկել ենք ոչ միայն էներգետիկայի, այլեւ ընդհանրապես էներգակիրներին առնչվող հնարավոր համագործակցության, ինչի դաշտը շատ ավելի մեծ է, եւ, իհարկե, փոխադարձ ներդրումների հարցերը: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում իրանական ներդրումներն ավելի կակտիվանան: Իսկ առեւտուրը խրախուսելու համար առեւտրային ռեժիմներին առնչվող որոշ հարցեր կան, որոնց լուծման ուղղությամբ կարելի է քայլեր ձեռնարկել:Իրանը իր ներուժով, մշակութային ժառանգությամբ եւ հնարավորություններով առանցքային երկիր է այս տարածաշրջանում, եւ մեզ համար չափազանց կարեւոր է նման երկրի հետ կայուն ու լայն օրակարգով հարաբերություններ հաստատելը:Հեռանկարները լավ են, լավ է նաեւ տրամադրությունս` կապված բանակցությունների ընթացքի հետ:

Հարց - Հարցն ուղղվում է երկու նախագահներին: Ռուսատանում կատարված վերջին իրադարձությունները կրկին առաջին պլան մղեցին ահաբեկչության վտանգը: Այդ կապակցությամբ ինչպիսի±ն է ձեր վերաբերմունքը եւ կարծիքը, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ահաբեկչության վտանգը եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնելու, ապա գոնե նվազեցնելու համար:

Մ. ԽԱԹԱՄԻ - Պարոն Պուտինին ուղղված իմ լայնածավալ նամակում ես ցավ հայտնեցի այդ դժբախտ իրողության համար: Ահաբեկչությունը ցավալիորեն դեռեւս համարվում է մարդկության ամենամեծ վտանգը: Մենք ինքներս ահաբեկչության զոհ ենք, սակայն ահաբեկչությունը Արեւելք, Արեւմուտք, Իրան, Ամերիկա, թե այլ երկրներ չի տարբերակում եւ ամեն տեղ կարող է լինել: Ամենացավալին այն է, որ ահաբեկիչներից ոմանք ցանկանում են իրենց գործողությունն իրականացնել որոշ կրոնների քողի տակ: Նրանք, փաստորեն, կրկնակի հանցանք են գործում եւ վտանգավոր իրավիճակ ստեղծում` վարկաբեկելով այն կրոնները, ուսմունքները եւ դավանանքները, որոնք մարդասիրություն եւ խաղաղություն են քարոզում:Ահաբեկչության դեմ պայքարելու համար համաշխարհային համախոհություն եւ միասնականություն է պետք: Սակայն առանց արմատները հայտնաբերելու եւ ուսումնասիրելու դա չի լինի: Իսկ արմատները կարելի է որոնել նաեւ այն վայրերում, որտեղ խտրական քաղաքականություն է իրականացվել, եւ ժողովուրդները տուժում են ինչ-որ ուժերի պատճառով ու, չգտնելով նրանց դեմ պայքարի համարժեք միջոց, դիմում են դաժան քայլերի: Ուստիեւ ահաբեկչությունը դատապարտելու գործում պետք է զայրույթը եւ դաժանությունը նույնպես դատապարտել, անկախ նրանից, թե ահաբեկչությունն ինչ տեսքով է լինում: Ահաբեկչության դեմ իսկական պայքարը պետք է իրականացվի արդարադատություն հաստատելու միջոցով: Ով խախտում է արդարադատությունը, նա էլ հանդես է գալիս որպես ահաբեկչության իրականացման գործոն:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Բոլորս տեսնում ենք, որ ահաբեկչությունը գնալով ավելի դաժան տեսք է ընդունում: Ասես ինչ-որ վարակ է մտել մարդկության մեջ, որի դեմ պայքարը պետք է համակարգված լինի: Կարծում եմ այս հարցում այլ կարծիք լինել չի կարող: Առաջին անգամ երեխաները գործիք էին դարձել ահաբեկիչների մտահղացումներում: Այստեղ հանդուրժել պարզապես չի կարելի եւ միջազգային հանրությունն ու մարդկությունն ընդհանրապես այս ամենին պետք է համարժեք պատասխան տա: Հասկանալի է, որ կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ գաղափարների ու նպատակների համար կարող են իրենց զոհաբերել, իսկ պատրա±ստ են նրանք նույն այդ նպատակների համար զոհաբերել իրենց ընտանիքներին եւ երեխաներին: Չեմ կարծում, թե պատրաստ են, իսկ եթե անգամ պատրաստ են, ուրեմն ընդհանրապես մարդ չեն:

Հարց - Ստորագրված փաստաթղթերն ինչպիսի± ազդեցություն կարող են ունենալ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Շատ մեծ: Երկկողմ հարաբերությունների ընթացքում մենք ձեւավորել ենք իրավապայմանագրային հիմնական բազան, բայց այսօր ստորագրված պայմանագրերի տարբերությունը նաեւ այն է, որ դրանք մասնավորապես ենթակառուցվածքների ուղղությամբ ենթադրում են շատ լուրջ քայլեր: Կարծում եմ դա արդեն ամեն ինչի մասին խոսում է:

Մ. ԽԱԹԱՄԻ - Ես պարզապես հավելեմ, որ էներգետիկան եւ հաղորդակցական ուղիները երկրների կարողությունների ապացույցն են:Բարեբախտաբար մեր ձեռք բերած համաձայնությունների հիմնական մասը վերաբերում է էներգետիկային, տրանսպորտին եւ հաղորդակցությանը:Բացի այդ, Հայաստանը գտնվում է հյուսիս-հարավ միջանցքի հատվածում եւ որքան շատ կարողանա հզորանալ այդ միջանցքում, այնքան մեծ շահ կստանա այդ առանցքի վրա գտնվող երկրներից: Որքան շատ համագործակցենք մենք այդ երկու բնագավառներում, այնքան կնպաստենք ամբողջ տարածաշրջանի զարգացմանը: Մեր համագործակցությունը, սակայն, չի սահմանափակվում այդ բնագավառներով:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: