30.09.2005. Ռ.Քոչարյան."Մեր նպատակն է սահմանադրությունը դարձնել ապրող
05.07.2005. Ռ. Քոչարյանը կարեւորում է "Սահմանադրության բարեփոխումների
06 Հուլ 2011  
06.07.2011  |  11:15   |   Թերթեր և ամսագրեր

Իսկ գործող սահմանադրության 6 տարին էլ դեռ չի լրացել

16 տարի առաջ` 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով անցկացված սահմանադրությունը, ըստ էության, միայն "մոտավոր" կամ հեռավոր առնչություն ունի այսօր հայաստանյան "մակրոիրավական" դաշտը կարգավորող հիմնական օրենքի արմատապես բարեփոխված տարբերակի հետ։ Այն 2005թ. նոյեմբերի 27-ին հանրապետության երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ խորհրդարանի գործուն մասնակցությամբ դրվեց համաժողովրդական հանրաքվեի եւ ընդունվեց քվեարկությանը մասնակցած քաղաքացիների (ընտրողների 65,3 տոկոսի) գերակշիռ մեծամասնության` 93 տոկոսի հավանությամբ։
 
Ինքը` Ռ.Քոչարյանը, "Հայոց Աշխարհ" եւ "Գոլոս Արմենիի" թերթերին տված հարցազրույցում իրատեսորեն արձանագրել է, որ բուն սահմանադրությունը թեպետ ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ իշխանության ճյուղերի արդյունավետ հավասարակշռության, երկրում քաղաքական մրցակցության եւ մարդու իրավունքների մասին եվրոպական պատկերացումների արմատավորման համար, բայց հաջողության երաշխիք լինել չի կարող` "դրա նպատակներին հասնելու համար ծայրաստիճան կարեւոր է կիրառման պրակտիկան, կայուն ավանդույթների ձեւավորումը հասարակության քաղաքական մշակույթում"։

Ի դեպ, սահմանադրության բարեփոխման, մասնավորապես, նախագահին վերապահված գերլիազորությունների կրճատման եւ խորհրդարանի իրավասությունների ընդլայնման, ինչպես նաեւ երկքաղաքացիության սահմանադրական արգելքի վերացման խնդիրը հենց Ռ.Քոչարյանն էր բարձրացրել դեռեւս 1998թ. նախագահական արշավի ժամանակ։ Ընտրվելուց գրեթե անմիջապես հետո էլ ձեռնամուխ էր եղել սահմանադրական փոփոխությունների գործընթացին` նախագահին կից ստեղծելով սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողով Պ.Հայրիկյանի գլխավորությամբ։

1-2 տարի աշխատելուց հետո հանձնաժողովը քաղաքական կոնսենսուսի բացակայության պատճառով լուծարվեց` խնդիրը, որ մինչ այդ քննարկվում էր առավելապես քաղաքական հարթության վրա, տեղափոխվեց իրավական դաշտ եւ դարձավ պրոֆեսիոնալների` սահմանադրական իրավունքի մասնագետների քննարկման առարկա։
 
Սահմանադրության բարեփոխման "երկրորդ փուլը", սակայն, նմանապես չհասավ տրամաբանական ավարտին։ Անհաջողության հիմնական պատճառն այն էր, որ սահմանադրական հանրաքվեն համատեղվեց խորհրդարանական ընտրությունների հետ, բայց չանցավ, որովհետեւ աջակցող քաղաքական ուժերը նախընտրական թոհուբոհում "մոռացան" սահմանադրության մասին, եւ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց։

Այնուհանդերձ, սահմանադրության բարեփոխման խնդիրը մնաց նախագահի եւ քաղաքական մեծամասնության օրակարգում, ավելին` դարձավ Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած հիմնական պարտավորություններից մեկը։ 

Շահարկումների պակաս, բնականաբար, չզգացվեց ո՛չ հանրաքվեից առաջ, ո՛չ էլ առավել եւս դրանից հետո։ Բոյկոտողները եւ ընդհատակից սրանց թելերը շարժող հհշական պարագլուխները հազար ու մի հեքիաթ մոգոնեցին ու դրեցին շրջանառության մեջ` սարսափ-պատմություններ պատմելով փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում մեզ սպառնացող տիեզերական ջրհեղեղի, պետության լիակատար եւ վերջնական փլուզման մասին։ Ընդ որում, վերահաս "սահմանադրական աղետի" հետ կապված "վախերը" եւ ֆոբիաները ասոցացվում էին նախ եւ առաջ երկքաղաքացիության արգելքի վերացման "կործանարար" դրույթի հետ։ 

Եթե հավատալու լինեինք շահարկողներին` այդ դրույթն ընդունելու հաջորդ օրը սփյուռքահայերը, այդ թվում մերձավոր Սփյուռքի` Ռուսաստանի, Ջավախքի եւ Ղարաբաղի մեր հայրենակիցները, խոսքները մեկ արած, վրա էին տալու եւ, երկքաղաքացիության կարգավիճակ ստանալով, առանց պատերազմ հայտարարելու գրավելու էին Հայաստանը նշանակովի եւ ընտրովի մարմիններով, եղած ու չեղած ազգային հարստություններով հանդերձ։ Եվ դարձնելու էին մեր երկիրը Սփյուռքի գաղթօջախների եւ սրանց հիմնական քաղաքացիության երկրների շահերի եւ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների պատանդ։ 
  
Ժամանակը ցույց տվեց, որ այդ "վախերը", մեղմ ասած, շինծու էին եւ ընդամենը Հայաստանը Սփյուռքից օտարելու, ազգը յուրայինների ու օտարների բաժանելու խնդիր էին լուծում։ 

Սակայն "ամենամղձավանջային" հեռանկարը, որ հանգիստ չէր տալիս արմատական "խաղատիկնիկներին" ու նրանց ուղղորդող հհշական վերնախավին, այն էր, որ գործող նախագահը, այսինքն` Ռ.Քոչարյանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացն իբր սկսել է մի՛ նպատակով, այն է` շրջանցել երրորդ անգամ անընդմեջ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական արգելքը։ Այսինքն` "նոր սահմանադրության" քողի ներքո վերընտրվել երրորդ ժամկետով։ 

Եվ սա` այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ խոսքը ոչ թե նոր սահմանադրության, այլ ընդամենը սահմանադրական փոփոխությունների մասին է։ Այլ բան է, որ փոփոխություններն այնքան ընդգրկուն էին, որ հանգիստ կարող էին անցնել "նոր սահմանադրության" տեղ, ինչից քաղաքական իշխանությունը զերծ մնաց ընդդիմախոսների շրջանում անհարկի խուճապ, հրմշտոց եւ անառողջ աժիոտաժ չստեղծելու նկատառումով։ 

"Հրմշտոցը", ավաղ, չդադարեց անգամ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հուլիսի 5-ը, ինչպես եղել է, այնպես էլ մնում է հայրենի տոնացույցում որպես սահմանադրության ընդունումը, մեր երկրում սահմանադրական մշակույթի ներդրումը խորհրդանշող իրադարձային հանգրվան։

Եվ դա նորմալ է. եթե յուրաքանչյուր նոր նախագահ առաջնորդվի "ինձանից առաջ ոչինչ չի եղել" սկզբունքով, պատմության մեջ իր անունը "ոսկե տառերով գրելու" մտայնությամբ, ամեն ինչ ջնջի` զրոյից սկսի, պետականաշինության, պետականության, պետական ինստիտուտների, քաղաքական ավանդույթների կայացման մասին կարելի է ընդհանրապես մոռանալ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայոց Աշխարհ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: