19.08.2006թ. "ԺԵ"-ի խմբագիրը իրեն մասամբ մեղավոր է ճանաչում
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ
30 Հոկ 2013  
30.10.2013  |  14:21   |   Թերթեր և ամսագրեր

09.09.2006թ. "ԺԵ"-ի խմբագրին՝ 4,5 տարվա ազատազրկում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց "Ժամանակ Երեւան" թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատավարությունը, որը թեւակոխել է վիճաբանությունների փուլ։ 
   
Երեկվա նիստում մեղադրական եւ պաշտպանական ճառերով հանդես եկան քրեական գործով մեղադրող Ժաննա Կոտիկյանը եւ ամբաստանյալի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը։ Իսկ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքների (պաշտոնական փաստաթղթեր հափշտակելը եւ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելը) վերաբերյալ վերջին խոսքով հանդես գալու համար Արման Բաբաջանյանը դատարանից ժամանակ խնդրեց եւ նախագահողը նիստն հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 8-ը։ Ուրբաթ օրը հավանաբար դատարանը վճիռ կկայացնի։
   
Երեկ ավարտելով մեղադրական ճառը` Ժ.Կոտիկյանը հայտարարեց. "Զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում մեր մոտեցումը բավական խիստ է, որովհետեւ մեր երկիրը, մեր պետությունն իսկապես գտնվում է այնպիսի իրավիճակում, որ մեկ զինվոր ավելին պատրաստելը, մեկ զինվոր ավելին ունենալը, երկրի համար անհրաժեշտ է։ Այս առումով ես գտնում եմ, որ Արման Բաբաջանյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, եւ միջնորդում եմ դատարանին նրան մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր.-ի 324 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամանակով։ ՀՀ քր.օր.-ի 327 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նրան մեղավոր ճանաչել եւ ենթարկել ազատազրկման չորս տարի ժամանակով։ Ելնելով Քր.օր.-ի 66 հոդվածի պահանջներից (պատիժները մասնակիորեն իրար գումարելու սկզբունքից)` վերջնական պատիժ սահմանել 4 տարի 6 ամիս ժամանակով"։ 
   
Ըստ մեղադրողի, Ա.Բաբաջանյանի մեղքը հաստատող ապացույցները բազմաթիվ են։ Ժ.Կոտիկյանը, թվարկելով գործով ձեռք բերված ապացույցները, նշեց թե՛ հենց իր՝ ամբաստանյալի (որն իրեն մասնակի մեղավոր է ճանաչել), թե՛ տուժող Արմինե Առաքելյանի եւ թե՛ վկաների ցուցմունքները, ինչպես նաեւ տուժողի ամուսնու՝ Վահե Աբովյանի ֆաքս-նամակը։ 
   
Այսպես. Ա.Բաբաջանյանը խոստովանել է, որ "ինքը երբեւէ ամուսնացած չի եղել, երեխաներ չունի, որ 1996-ից ուսումը չի շարունակել Սեւանի հոգեւոր դպրոցում։ Եւ օգտվելով առիթից, որ ինքն ունեցել է տեղեկանք մինչեւ 2001թ. ուսումը շարունակելու մասին, 1997-ին մեկնել է ԱՄՆ եւ հոգեւոր կրթություն չի ստացել։ ԱՄՆ արեւմտյան թեմի անունից ձեռք բերված գրությունը կեղծ է։ Այն ուղարկվել է Երեւան` զինծառայությունից խուսափելու եւ տարկետում ձեւակերպելու նպատակով։ Եւ կեղծ են նաեւ երեխաների ծննդյան վկայականները եւ իր ամուսնության վկայականը"։ 
   
Ա.Բաբաջանյանի հանցանքը ապացուցված է նաեւ տուժողի ցուցմունքով. "Արմինե Առաքելյանի ցուցմունքով հաստատվում է, որ կեղծվել է իրենց ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները, որ ինքը երբեք ամուսնացած չի եղել Արման Բաբաջանյանի հետ, որ իր ամուսինը Վահե Աբովյանն է, որի հետ համատեղ կյանքում ունեցել են երկու երեխա, որոնց ծննդյան վկայականներն իրենց տանից կորել է, եւ ինքը ստիպված է եղել երեխաների ծննդյան վկայականներ հանել։ Սակայն ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ամուսինը վկայականների ոչ իսկականը եւ ո՛չ էլ պատճենը երբեք չեն տրամադրել Արման Բաբաջանյանին"։ 
   
Գործով հարցաքննված Շենգավիթի զինկոմիսարիատի բաժանմունքի պետն ու զինկոմը հաստատել են, որ կեղծ փաստաթղթերը իրենց է ներկայացրել Ա.Բաբաջանյանի մայրը։ Մայրը Աթոռի դիվանապետի ցուցմունքով հաստատել է, որ Ա.Բաբաջանյանի ուսումը շարունակելու մասին գրությունը կեղծ է (որը թվագրված է 2001 հոկտեմբերի 12-ի ամսաթվով)։ ԱՄՆ Գլենդել քաղաքի մեմորեալ հիվանդանոցից հայտնել են, որ իրենց հիվանդանոցում Անի եւ Անժելա Բաբաջանյաններ անուն-ազգանունով երեխաներ չեն ծնվել եւ այլն։ 
   
Քանի որ դատաքննության ողջ ընթացքում պաշտպանական կողմը առարկել էր այն փաստի դեմ, թե "քր.գործը հարուցվել է ոչ օրինական առիթի հիմքերով", երեկ մեղադրողը, հակադարձելով այս առարկությանը, ընդգծեց, որ քրեական գործը հարուցվել է օրինական հիմքով, քանի որ Քր.օր.-ի 180 հոդվածի համաձայն, "հանցագործության մասին հաղորդումների քննարկման կարգ" է սահմանված, եւ այս դեպքում անստորագիր նամակում նշված փաստերը 10-օրյա ժամկետում ստուգվել են, եւ որոշվել է քր.գործ հարուցել։ "Ենթադրենք ստացվել է, այսպես ասած, մի անստորագիր նամակ, ուր ասվում է, որ դատարանի պատի տակ մարդ են սպանել ու թաղել։ Պետք է ասենք՝ անստորագիր է, եւ չենք ստուգելո՞ւ", - զարմացած հարցրեց մեղադրողը, շեշտելով, որ այդ նամակը ստորագրություն ունի։ 
   
Ռոբերտ Գրիգորյանի պաշտպանական ճառը չափազանց հուզաթաթախ էր։ Նա, մեղադրողի միջնորդած պատժաչափը "անհարիր" համարելով, հայտարարեց. "Ես, օրինակ, երբեք ինձ անպաշտպան չեմ զգացել այն ժամանակահատվածում, երբ Արման Բաբաջանյանը խուսափել է բանակում ծառայելուց։ Եւ նրան չորսուկես կամ հինգ տարի պատիժ տալով, չեմ կարծում, թե իմ պաշտպանվածությունը պետք է ավելի ամրապնդվի եւ ավելանա։ Ընդհակառակը, նա այդ պատժից խուսափած ժամանակահատվածի համար զղջում է։ ...Մի՞թե այդ մարդուն մենք պետք է չորսուկես տարի կերակրենք պետության հաշվին ինչ-որ ճամբարներում եւ չգիտեմ` որտեղ։ Եւ հաշվի չառնենք, որ նրա ազատ մնալը այս պետությանը ավելի շատ օգուտ է տվել"։
   
Ճառն ավարտելով` դատապաշտպանը դատարանից պահանջեց, որպեսզի իր պաշտպանյալը անպարտ ճանաչվի։ Չմոռանալով ներողություն խնդրել դատարանից իր "էմոցիոնալ մոմենտների համար"։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: