Մշտապես պետության ու ժողովրդի կողքին
Մենք երկու տարեկան ենք
30 Մայ 2013  

"Ժամանակը" ներողություն է խնդրում Քոչարյաններից

"Ժամանակ" թերթի մայիսի 22-ի համարում մի հերքում է տպագրվել, որում թերթը ներողություն է հայցում իր մի քանի հրապարակումների համար, որով արատավորում էր Բելլա և Սեդրակ Քոչարյանների պատիվը, բարի համբավն ու արժանապատվությունը: Դատարանի վճռով հրապարակված այս հերքման մեջ պահպանված է օրենքի տառը, բայց այն մի տեսակ աննկատ անցավ: Նույնիսկ մենք ուշացումով այն նկատեցինք և այս անդրադարձի շարժառիթը հենց նյութին հրապակային առավել մեծ հնչեղություն տալն է: Բոլոր այս տարիների ընթացքում, ինչ Ռոբերտ Քոչարյանը թողել է նախագահի պաշտոնը, անընդհատ փորձեր են արվում վարկաբեկել նրա անունն ու գործը: Դրանց մեծ մասը երկրորդ նախագահն ու նրա ընտանքիքի անդամները անպատասխան են թողնում, որովհետև ինչպես բոլորը, այնպես էլ նրանք քաջ գիտեն, որ ստի ոտը կարճ է, ու ոչ շատ երկար ժամանակն ինքը հերքում է բոլոր այդ կեղծիքները: Սակայն, երբ կեղծիքի չափն ուղղակի նողկալի չափերի է հասնում, նրանք ստիպված են լինում օրենքով պաշտպանել իրենց պատիվն ու բարի համբավը: Օրինակ Բելլա Քոչարյանի մասին տարածած այն զազրելի սուտը, թե իբր նրան է պատկանում հանրապետություն ներկրվող արյան մենաշնորհն ու դրանով լավ բիզնես է անում: Կամ, որ Սեդրակ Քոչարյանին է պատկանում վերջերս այրված "Սպայկա" ընկերությունը:

Նույն "Ժամանակ" թերթն ու 1in.am կայքն այժմ էլ գտնվում են դատական պրոցեսում, որովհետև, ըստ նրանց տարածած հերթական կեղծիքի, Սեդրակ Քոչարյանին է բաժին հասնում ինչպես "Վիվասել", այնպես էլ "Բիլայն" ընկերությունների դեպի արտասահմանյան երկրներ արված զանգերի ամբողջ հասույթը: Կարելի է էլի թվարկել կարճ ու բարալիկ ոտքերով ստերի շարքը, սակայն դրա իմաստը չենք տեսնում: Դրա փոխարեն մեր այսպես կոչված գործընկերներին` խաբված լինեն, թե ընթերցողին խաբող, իրենց պատվերով կեղծիքի համար արդեն վարձատրված լինեն, թե "քցված", պատվեր կատարելիս լինեն, թե սեփական քծնողական էության թելադրանքով կեղծիքի դիմելիս, խիստ գրագետ լինեն, թե սովորական լրագրող, շփոթված լինեն, թե շփոթեցնող, բարոյական կայուն սկզբունքների տեր լինեն, թե ոչ այնքան կայուն, կոչ ենք անում ավելի զգույշ լինել, որպեսզի հետո չամաչեն կամ ժամանակի թելադրանքով, կամ դատարանի և կամ էլ երկուսի միաժամանակ պարտադրած հերքումից: Հավատացեք, այնքան էլ հարմարավետ չէ ապրել վրա-վրա խայտառակ լինելով: Նույնիսկ խղճի դիֆիցիտի պայմաններում այդ խայտառակությունը դեպրեսիվ ու անհարմարավետ վիճակ է ստեղծում: Թեև գովելի է, որ թերթն իր սխալի համար ներողություն է խնդրում ու հերքում տպագրում, բայց ինչի՞ համար եք ինքներդ ձեզ դնում այդ խղճուկ վիճակում: Ավելի լա՞վ չէ փչելիս մի քիչ չափի զգացում ունենալ և չտրվել բազմապիսի գայթակղությունների` դրամական բնույթի լինեն, թե "գաղափարական": Ինչի՞ եք ձեր ընթերցողին, կամ այցելուին, որ նույն է թե ժողովրդին, մի անգամ էլ ստիպում հիշել իր իսկ իմաստուն խոսքը. "Շունը կհաչի` քամին կփչի":

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: