Ապաշխարությունը ոչ թե նվաստացնում, այլ վեհացնում է
Աշխատանք N1
26 Հոկ 2012  

Ջանքերի մեկտեղման անհրաժեշտություն

2003 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը Հանրապետության Նախագահին տեղեկացրել են Ամերիկայի Հայկական Համագումարի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին: Համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը ընդգծել է իրենց կազմակերպության պատրաստակամությունը՝ ընդլայնել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները:

Ողջունելով սփյուռքի մեր հայրենակիցներին, Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է արտահայտել կազմակերպության այդպիսի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան այցելության առթիվ: Նա շեշտել է, որ Ամերիկայի Հայկական Համագումարի ակտիվ գործունեությունը բարձր է գնահատվում մեր ժողովրդի եւ իշխանությունների կողմից:

Նշելով, որ Սփյուռքն ունի հսկայական տնտեսական, քաղաքական եւ մշակութային ներուժ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ համահայկական կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել մեր բազմակողմ հնարավորությունները: "Սփյուռքի բազմազանությունն ավելի շուտ առավելություն է, եւ Հայաստանի ու Սփյուռքի ջանքերի մեկտեղումը գործում է մեր երկրի ամրապնդման եւ բարգավաճման օգտին",- շեշտել է երկրի ղեկավարը, - ավելացնելով, որ, Հայաստանի իշխանությունները շարունակելու են ամեն կերպ աջակցել այդ գործին:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ համահայկական այնպիսի նախաձեռնությունների կանոնավոր իրականացումը, որ ընդգրկում են գիտությունը, մշակույթը, սպորտը, բիզնեսը եւ այլն։

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: