24.11.2006. Նախագահ Քոչարյանի այցը Կիպրոս շարունակվում է
22.11.2007. Հայաստանի նախագահը ծանոթացել է Շիրակի մարզում ընթացող
01 Դեկ 2011  
01.12.2011  |  13:08   |   Թերթեր և ամսագրեր

Ջերմ հարաբերություններ եվ ակտիվ երկխոսություն

Նոյեմբերի 22-ի երեկոյան Հայաստանի պատվիրակությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ժամանեց Կիպրոսի Հանրապետություն։ 
   
Սա Հայաստանի ղեկավարի առաջին պետական այցն է Կիպրոս, որի նպատակը 1998թ. երկու երկրների միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրով (առավելապես մշակութային հենքի վրա) ձեւավորված համագործակցության դաշտը ընդլայնելը եւ խորացնելն է։ Այսինքն՝ երկկողմ եւ միջազգային հարաբերությունների այլ ուղղություններով՝ կրթության, զբոսաշրջության, բանկային համակարգի, տնտեսության գործակցության տարրերով համալրելը եւ մշակութային կապերը զարգացնելը։ 
   
Նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Լառնակայի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեց եւ ողջունեց Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնակատար Ֆոտիս Ֆոտիուն, որից հետո մեր պատվիրակությունը մեկնեց մայրաքաղաք Նիկոսիա՝ HILTON CYPRUS հյուրանոց, ուր հանգրվանել է Ռ.Քոչարյանը։
   
Պաշտոնական հանդիպումների շարքն սկսվեց նոյեմբերի 23-ին, Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսի նստավայրում տեղի ունեցած դիմավորման հանդիսավոր արարողությամբ։ 
   
Ռ.Քոչարյանը դափնեպսակ դրեց Կիպրոսի առաջին նախագահի՝ արքեպիսկոպոս Մակարիոսի արձանի մոտ, որից հետո առանձնազրույց ունեցավ կիպրոսցի իր պաշտոնակցի հետ։ Այնուհետ նախագահների դեմ առ դեմ հանդիպմանը միացան պատվիրակության մյուս անդամները, եւ բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով։ Արդյունքում ստորագրվեցին մի շարք երկկողմ համաձայնագրեր։ 
   
Հետո նախագահները հանդես եկան համատեղ ասուլիսով՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։ ՏԱՍՈՍ ՊԱՊԱԴՈՊՈՒԼՈՍԸ Հայաստանի նախագահի առաջին այցը գնահատեց որպես լավ սկիզբ երկու երկրների հարաբերություններն առավել գործնական հարթության վրա դնելու համար եւ վստահություն հայտնեց, որ աշխատանքային խմբերի նախապատրաստած առաջարկներն արդեն 2007թ. հնարավոր կլինի կոնկրետ գործերի եւ գործողությունների վերածել։ "Կիպրոսում ունենք ակտիվ հայ համայնք, որը առաջատար է բոլոր ոլորտներում", - արձանագրեց Կիպրոսի նախագահը՝ արժանին մատուցելով մեր հայրենակիցների ներդրմանը երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում։ 
   
Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ իր հերթին կարեւորեց "ջերմ հարաբերությունները եւ ակտիվ երկխոսությունը, որ ունեն մեր ժողովուրդները"։ Եւ ավելացրեց. "Այսօր մենք փորձում ենք այդ երկխոսությունն ընդլայնել հատկապես տնտեսության եւ հումանիտար համագործակցության ոլորտում։ Ունեցել ենք շատ գործնական խոսակցություն, եւ լավ հնարավորություններ կան երկկողմ հարաբերություններում հաջորդ տարի լուրջ հաջողություններ արձանագրելու համար"։ 
   
Ինչ վերաբերում է գործակցության քաղաքական ասպեկտին, ապա, ըստ Ռ.Քոչարյանի. "Մենք միշտ պաշտպանել ենք միմյանց դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում։ Մեծ ակնկալիքներ ունենք՝ Եվրամիության "Նոր հարեւաններ" ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների հարցում, Կիպրոսի հետ փորձի փոխանակման առումով։ Հուսով ենք, ձեր երկիրը կարող է լուրջ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ անցնելու այդ ճանապարհը"։ 
   
Լրագրողներին հետաքրքրող առաջին հարցը Կիպրոսի եւ Թուրքիայի բարդ հարաբերությունների վերաբերյալ էր. Հայաստանի նախագահն ինչպե՞ս է տեսնում այդ երկարաձգված թնջուկի կարգավորման հեռանկարը։ "Մեր վերաբերմունքի մասին կարող եք դատել քվեարկություններով, որ մինչեւ հիմա եղել են Հյուսիսային Կիպրոսի առնչությամբ։ Բոլոր այդ քվեարկությունների ժամանակ, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ մյուս միջազգային կազմակերպություններում, մենք պաշտպանել ենք կիպրական կողմի դիրքորոշումը։ Եւ իհարկե կուզենայինք այդ խնդիրը կարգավորված տեսնել Կիպրոսի ժողովրդի եւ կառավարության պատկերացումների շրջանակում", - ի պատասխան՝ հավաստիացրեց Ռ.Քոչարյանը։ 
   
Իսկ արդյոք Կիպրոսի ղեկավարությունը պատրա՞ստ է ընդհուպ վետոյի իրավունքը օգտագործելով կասեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, եթե վերջինս շարունակի Կիպրոսի տարածքային ամբողջականությունը չճանաչելու "սկզբունքային" քաղաքականությունը։ Այս հարցին նախագահ Տ.Պապադոպուլոսը հետեւյալ կերպ արձագանքեց. "Թուրքիան Եվրամիությանը անդամակցելու հայտ ներկայացնելով, որոշակի պարտականություններ է ստանձնել։ ԵՄ բոլոր երկրները պահանջում են, որ Թուրքիան կատարի իր հանձնառությունները։ Բայց նաեւ չեն ուզում, որ բանակցություններն ընդհատվեն, ուստի փորձում են այլ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ իր անպարտաճանաչության համար։ Եւ այսօր այդ պատժամիջոցների տեսակն ու ծավալն է, որ քննարկման առարկա է։ Ինչ վերաբերում է վետոյի իրավունքին, դա ավելի շատ այն երկրների խնդիրն է, որոնք կողմնակից չեն Թուրքիայի նկատմամբ այլ պատժամիջոցների կիրառմանը"։ 
   
Ինչին ի հավելումն՝ Ռ.Քոչարյանն արձանագրեց. "Այդ խնդիրը իմ այցի հետ գուցե ուղղակի կապ չունի, բայց անուղղակի կապ, անշուշտ, ունի։ Խոսքը իր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամության մասին է, ու նաեւ սրանից կախված կլինի՝ որքանո՞վ Թուրքիան լիարժեք կանցնի Եվրամիության անդամակցության գործընթացը։ Իսկ դա ուղղակի ազդելու է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա"։ 
   
Իսկ ինչո՞վ կարող է Կիպրոսը, որպես ԵՄ լիիրավ անդամ, աջակցել Հայաստանին։ Հայկական "կողմի" այս հարցին ի պատասխան՝ Տ.Պապադոպուլոսը ասաց. "Մենք ողջունում ենք, որ Հարավային Կովկասի երեք երկրներն ընդգրկվել են "Եվրոպայի նոր հարեւաններ" ծրագրում։ Կիպրոսն առաջին իսկ պահից կողմնակից էր Հայաստանի ներգրավմանը այդ քաղաքական նախագծին, բայց վերապահումներ ուներ այդ երկրներից մեկի պարագայում։ ԵՄ-ը գտավ այդ հարցի լուծումը, եւ Կիպրոսը աջակցում է Հայաստանի հետ ստորագրված անհատական գործողությունների ծրագրին, որը նախատեսում է մեծ թվով բարեփոխումներ եւ պատրաստ է ամեն կերպ օժանդակել այդ "բարեփոխումները գործնականում կյանքի կոչելու համար"։ 
  
Ընդսմին, ինչպես գոհունակությամբ փաստեց Հայաստանի նախագահը, այդ հարցում երկու երկրների նախագահների տեսակետները լիովին ներդաշնակ են եւ տարաձայնությունների դույզն-ինչ ակնարկ չեն պարունակում։ 
  
Նախագահի նստավայրից մեր պատվիրակությունը ուղղվեց Կիպրոսի խորհրդարան` ներկայացուցիչների պալատ, որտեղ էլ հանդիպեց պալատի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ։ 
   
Հանդիպումից հետո Ռ.Քոչարյանը եւ Դ.Խրիստոֆիասը ամփոփեցին քննարկումների արդյունքները եւ մեկ անգամ եւս հավաստեցին երկու երկրների պատրաստակամությունը՝ օրենսդրորեն ամրագրելու փոխգործակցության երկկողմ պայմանավորվածությունները։
   
Կիպրոսցի լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` Ռ.Քոչարյանն անդրադարձավ նաեւ Ցեղասպանության ճանաչման գործընթացին, ասելով. "Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հաշվի նստի իր պատմության հետ։ Սա դժվարին ճանապարհ է, որ, այնուամենայնիվ, այդ ժողովուրդն ինքը պետք է անցնի։ Հուսով ենք, Եվրամիությանը անդամակցելու գործընթացի շրջանակում նախատեսված բարեփոխումները կբերեն մի իրավիճակի, երբ նաեւ Թուրքիայում ավելի բաց քննարկումներ կլինեն այդ հարցի շուրջ եւ հնարավորություն կստեղծվի, որ թուրք հասարակայնությունը, մտավորականները հնչեցնեն այդ խնդիրը։ Գիտենք, որ դա հեշտ չի լինելու։ Այնուամենայնիվ, լիահույս եմ, որ թուրք ժողովուրդը կկարողանա անցնել այդ ճանապարհը"։ 
   
Ավելին՝ "միջազգային հանրությունը, տարբեր երկրներում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, օգնում է թուրք ժողովրդին հաղթահարելու այդ ճանապարհը",- համոզմունք հայտնեց Հայաստանի նախագահը։ 
   
Օրվա երկրորդ կեսին մեր պատվիրակությունը մեկնեց Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիզոստամոս Երկրորդի նստավայր եւ հանդիպեց բարեկամ ժողովրդի հոգեւոր առաջնորդին։ Եւ վերջինիս առաջարկությամբ այցելեց առաջին նախագահ Մակարիոսի առանձնասենյակ։ Վերջում մեր պատվիրակությունը վերադարձավ նախագահի նստավայր, ուր Կիպրոսի նախագահը պաշտոնական ճաշ տվեց ի պատիվ Հայաստանի նախագահի։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Կիպրոս

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: