23.01.2008. Չբավարարվել արվածով, աշխատել նվիրվածությամբ
Ստեր, ստեր, ստեր…
20 Հուն 2012  
20.01.2012  |  15:17   |   Թերթեր և ամսագրեր

Ժողովուրդը Քոչարյանին միշտ սիրել է

Հատված երգիչ Հայկոյի` "Ժամանակ" օրաթերթի հունվարի 20-ի համարում լույս տեսած հարցազրույցից:

- Հայկո, հնարավո՞ր է՝ զգացել եք, որ սատարելով որեւէ ուժի կամ որեւէ երգ երգելով որեւէ ուժի համար, նախորդ անգամ նեղացրել եք,  եւ հիմա զգում եք՝ որեւէ մեկին պետք չէ նեղացնել։

- Ես կասեմ մի շատ հետաքրքիր բան, որի մասին ոչ ոք չգիտի. ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին էլ եմ երգել։ Բայց կարելի է ասել, որ իմ կարիերան սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ստարտի ժամանակվանից, որովհետեւ ես գրեցի "Կյանքս հայրենիքին" երգը, ինձ խնդրեցին դա անել, բայց քանի որ ճանաչված երգիչ չէի, եւ ոչ ոք իմ մասին չգիտեր, ես խնդրեցի Շուշան Պետրոսյանին, որ ինձ օգնի. սկզբից միայն երաժշտությունն էր, Շուշանը գրեց խոսքերը, եւ ես Հրաչ Քեշիշյանին առաջարկեցի երգը տեսահոլովակի տեսքով ներկայացնենք։ Հիմա, որ տեսահոլովակը դիտում եմ, ինձ համար շատ ծիծաղելի է, բայց այն ժամանակ շատ հուզիչ էր ու շատ լավն էր։ Իմ ընտանիքը շատ է համակրում եւ սիրում Ռոբերտ Քոչարյանին, Բելլա Լեւոնովնային, նրանց որդիներին՝ Լեւոնին ու Սեդրակին, նրանք իմ ընկերներն են:

- Եթե ավելի անկեղծ լինենք. հնարավո՞ր է` Ռոբերտ Քոչարյանը այս ընտրություններին չկա, դրա համար եք որոշել հետ կանգնել:

- Եթե ավելի անկեղծ ասեմ. ես շատ կուզենայի Ռոբերտ Քոչարյանը մեր կյանքում միշտ լիներ, որովհետև իրեն ժողովուրդը միշտ սիրել է:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
"Ժամանակ" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: