2rd.am-ը կհրապարակի՞ դեռեւս չհրապարակված նյութեր
TOP-NEWS.am - Նոր կայք` նոր քաղաքականություն
02 Հուն 2011  
02.06.2011  |  10:53   |   Թերթեր և ամսագրեր

Ժուլիկները երբեք ներողություն չեն խնդրում

Ֆրենսիս Ֆուկույաման 1989 թվականին "Պատմության ավարտը" հոդվածում հայտարարեց քաղաքին ու աշխարհին, որ իր տոտալիտար մրցակիցների՝ ֆաշիզմի եւ կոմունիզմի հանդեպ ժողովրդավարության վերջնական հաղթանակից հետո "մարդու գաղափարախոսական էվոլյուցիան ավարտվեց"։ Եվ վերջում տխուր հավելեց, որ դրա հետեւանքով "կյանքը թերեւս ձանձրալի կդառնա"։ 

Ֆուկույամայի տխրությունը, բարեբախտաբար, վաղաժամ էր։ Ինչպիսին ասես կարելի է անվանել կյանքը հայոց աշխարհում, բայց միայն ոչ ձանձրալի։ Մենք արդեն անդրադարձել ենք մայիսի 24-ին տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Ռոբերտ Քոչարյան հանդիպման շուրջ հհշական լրատվամիջոցների բարձրացրած վայնասունին։ Բանը հասավ նրան, որ վկայակոչելով "Ռեգնում" գործակալությանը, որն իր հերթին վկայակոչել էր ՌԴ կառավարության աշխատակազմի չնշված աղբյուրին, սրանք հայտարարեցին, թե... հանդիպումը Նովո Օգարյովոյում ընդհանրապես չի եղել։ Ավելին` հհշական թերթերի առաջին էջերը միանգամից զարդարվեցին "Քոչարյանը ստում է" կարգի խորագրերով, ինչպես նաեւ այդ թեմայի շուրջ "մեկնաբանություններով"։ 

Այնուհետ այդ պարանոյալ զառանցանքը "մեկնաբանությունների" հեղինակների ուղեղում սահունորեն փոխարկվեց պարանոյիդի։ Նրանց գլխում սկսեցին ձայներ հնչել, որոնք հրամաններ էին տալիս, թե ինչ է պետք գրել, ինչպես գործել եւ ինչ եզրակացությունների հանգել։ 

Դա Կանդինսկու սինդրոմն է, բարեկամներս։ Կանդինսկին ինքն էլ տառապում էր այդ հիվանդությամբ, ուստիեւ շատ լավ է նկարագրել այն։ Գլխում հնչող ձայնը, որպես կանոն, պատկանում է հայտնի մարդու, նույնիսկ կարող է լինել հենց իր` Աստծո ձայնը։ Իսկ նախօրեին նույն "Ռեգնումը" հրապարակեց հետեւյալ տեղեկատվությունը` "Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Հայաստանի նախկին նախագահի հետ" վերտառությամբ. "Օրերս տեղի ունեցավ Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական հանդիպումը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդպես հայտարարեց REGNUM-ին մոսկովյան լավատեղյակ աղբյուրը։ Նա ավելացրեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ"։ 

Ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ հհշականների լկտիությունն ու ցինիզմը բավականացրին ուրիշին ստի մեջ մեղադրելու համար։ "Ինձ համար ուսուցիչ գտիր, քեռի։ Ուզում եմ ստել սովորել",- երգում է թագավորի ականջին խեղկատակը Շեքսպիրի "Լիր արքա" պիեսում։ Հհշական ցանկացած քարոզիչ կարող է ստախոսության վճարովի դասեր տալ։ Ստախոսության մեջ նրանք իրենց հավասարը չունեն։ 

Հակասական ու պանծալի ինչ-որ մեկը վաղուց նկատել է. "Մի վախեցեք կատարելությունից, միեւնույն է, անկարող եք հասնել դրան"։ Ինչ վերաբերում է ստելու ունակությանը, ապա սրանք կատարելության հասել են վաղուց։ 

Այնինչ եթե իրենց լսես, բարոյականության իսկական քարոզիչներ են։ Նույնիսկ վախենում ես նրանց կյանքի եւ ազատության համար, քանզի հանցավոր ռեժիմների օրոք անչափ դժվար է քարոզիչների համար։ Չեն սիրում նրանց, ինչպես Մեդիչիները Սավոնարոլային կամ Լյուդովիկոս XV-ը` յանսենականներին։ Իսկ ավելի ուշադիր նայելիս քարոզիչների կյանքի եւ ազատության համար մտավախությունները ցրվում են, քանզի ի տարբերություն Սավոնարոլայի՝ սրանք պարզապես մանր ժուլիկներ են։ 

Բայց նույնիսկ մանր ժուլիկը, բռնվելով ստի մեջ, կկարմրի, իսկ անհարկի վիրավորելով մարդուն` ներողություն կխնդրի։ Թեպետ միամտության գագաթնակետը կլիներ ներողության հայցում ակնկալել հհշական քարոզիչներից։ Այս ժուլիկների համար ներողություն խնդրելը նույնն է, թե թալանված լինել։ Իսկ դրանից նրանք վախենում են նույնքան, որքան անեկդոտի քահանայի կինը։
 
Մի աղջիկ գալիս է քահանայի մոտ.

- Տեր հայր, երկու տղամարդ միաժամանակ խնդրում են ձեռքս։ Բայց խնդիրն այն է, որ նրանցից մեկը գող է, իսկ մյուսը` բռնացող։ Ո՞ւմ խորհուրդ կտաք ընտրել։ 
Քահանան ասում է, որ ճիշտ պատասխանի համար պիտի խորհուրդ հարցնի Աստծուց, առանձնանա ու աղոթի։ Եվ գնում է ուրիշ սենյակ։ Խոհանոցից ծիկրակում է քահանայի կինն ու շշնջում.

- Չգիտեմ, թե ինչ խորհուրդ կտա ձեզ ամուսինս, բայց, ինչ վերաբերում է ինձ, ապա ավելի լավ է երկու անգամ բռնաբարեն, քան մեկ անգամ թալանեն։ 
Եվ գիտե՞ք, թե ինչն է ամենատխուրը։ Նույնիսկ հազարերորդ անգամ բռնվելով ստի մեջ, սրանք չեն փոխվի, քանզի սուտը վաղուց դարձել է նրանց էությունը։ Կշարունակեն ստել սեփական կամքին հակառակ, որովհետեւ այլ կերպ պարզապես չեն կարող։ 

17-րդ դարի երկրորդ կեսին անգլիական թատրոնը ռեֆորմի ենթարկվեց եւ արմատապես փոխվեց։ Չարլզ II թագավորը թույլ տվեց թույլ սեռի ներկայացուցիչներին ելնել բեմահարթակ, արգելելով տղամարդկանց կանանց դերեր խաղալ։ Թագավորի որոշումը գլխիվայր շրջեց լոնդոնյան բեմի աստղ՝ դերասան Նեդ Քինասթոնի կյանքը, որը փառաբանվել էր հենց կանանց դերերով։ Բիսեքսուալ Քինասթոնին, որն անզուգական էր Դեզդեմոնայի դերում, փաստորեն վռնդեցին թատրոնից։ 

Բայց Քինասթոնը չհամակերպվեց ու փորձեց ապացուցել, որ ինքը բազմակողմանի դերասան է, եւ տղամարդու դեր խաղալն իր համար ավելի հեշտ է, քան կնոջ։ Բոլոր փորձերը ձախողվեցին։ Բավական էր Նեդը բեմում տարվեր խաղով, իր կամքից անկախ վերածվում էր կնոջ։ 

Այնպես որ` չի կարելի պահանջել հհշականներից, որ ազնիվ լինեն։ Չէ՞ որ մենք չենք պահանջում, որ բժիշկներն անպայման առողջ լինեն։

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: