23.06.2004. ՔՈՉԱՐՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ պետք է բանակցային կողմ դառնա
23.06.2004. Նանսենը եւ Հայաստանը
23 Հուն 2012  
23.06.2012  |  16:29   |   Համացանց

23.06.2004. ՂԱՐԱԲԱՂԸ պիտի մասնակցի բանակցություններին

"Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ոչ մի ընդհանրություն չունի Ադրբեջանի հետ", - Ռոբերտ Քոչարյանի` ԵԽԽՎ-ում այս ելույթը ակնհայտորեն զայրացրել էր ադրբեջանցի լրագրողներին, որոնք մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարցախեղդ արեցին:

Նրանցից յուրաքանչյուրը նվազագույնը երեք հարց էր տալիս, այն էլ միայն Ղարաբաղի մասին: Նրանցից մեկն անգամ հայտարարեց. ասելով այս ամենը ինչպես է Քոչարյանը պատրաստվում շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ: Դեռ ավելին, ինչպե՞ս կարող է դեմոկրատական երկրի նախագահը հպարտանալ, որ մասնակցել է Ղարաբաղյան կռվին եւ անջատողական գործողություններ իրականացրել հարեւան պետության դեմ:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը կարող է թվարկել այնպիսի դեմոկրատական երկրների անուններ, որոնց նախագահները մասնակցել են ռազմական գործողությունների, հպարտանում են դրանով եւ ժողովուրդը գնահատում է դա. "Ձեր փաստարկն ինձ չի համոզում: Ես սոսկ շարքային չեմ եղել, այլ կարեւոր գործողությունների եմ մասնակցել: Ես իրոք հպարտանում եմ իմ այդ պատասխանատվությամբ":

Ադրեջանցի լրագրողներից մեկը հիշեց, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է: "Եթե այսօր ԼՂՀ-ն ճանաչված չէ, դա չի նշանակում, որ երբեւիցե չի ճանաչվելու":

Ուրեմն դուք արհամարհու՞մ եք միջազգային հանրության կարծիքը ` իր հարցը լրացրեց ադրբեջանցի լրագրողուհին: "Ես չեմ պատասխանում ձեր հարցին, քանի որ այն կոռեկտ չէ: Եթե դուք տղա լինեիք, կասեի, բայց քանի որ աղջիկ եք` ինձ թույլ չեմ տալիս", - ասաց Ռոբերտ Քոչարյանը` ավելացնելով, որ ԼՂ հարցով վերջին երկու առաջարկներին Հայաստանը պատասխանել է "այո", իսկ Ադրբեջանը` "ոչ", ուստի վերջինս է արհամարհում:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ղարաբաղը պետք է լինի բանակցող կողմ, հակառակ դեպքում գործընթացում առաջընթաց չի լինի: Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը մտածում է, թե Ղարաբաղի մասնակցությունը անուղղակի նշանակում է նրա անկախության ճանաչում եւ այդ բարդույթի պատճառով էլ չի համաձայնվում:

Ստրասբուրգ 
Կարինե Ասատրյան 
"Ա1+"
www.a1plus.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: