20 տարեկան հույս ու ապավեն
"Նրա օրոք ավելի անհոգ էինք ապրում"
30 Հուն 2012  

Կարգին շաբաթ

Այս շաբաթը կարգին շաբաթ էր. մեր մամուլը վերստին աչքի ընկավ մեծ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի նկատմամբ բուռն հետաքրքրասիրությամբ:

Անցած շաբաթ մեր թերթերը Ռոբերտ Քոչարյանին զրկեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից անգամ և միևնույն ժամանակ մեկ ՀՅԴ համամասնական ցուցակում տեղավորեցին նրան,  մեկ` "Բարգավաճ Հայաստան"-ի: 

Անցած շաբաթ լրատվամիջոցներից մեկը հիպերսենսացիոն լուր տարածեց այն մասին, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների հետ, քննարկել է նրանց հետ ներքաղաքական իրավիճակը ու խոստացել առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ: Այս զարմանահրաշ լուրին տեղեկանալուց հետո Հայաստանի քաղաքական դաշտը կաթվածահար եղավ: Բարեբախտաբար, այս ապշեցուցիչ և աշխարհացուցնց սենասացիան նույն օրը հերքվեց և կյանքը հայրենի քաղաքական դաշտում նորից սովորական հունի մեջ մտավ: 

Սակայն, այնումենայնիվ, մնացին մարդիկ, որոնք այսքանից հետո էլ հավատում են, որ վաղը, կամ ամենաուշը` վաղը չէ մյուս օրը Ռոբերտ Քոչարյանը հատուկ հայտարարություն է անելու: Մյուսները փորձում են կռահել, կամ պնդում են, թե հաստատ գիտեն` ինչ է ասելու նա, եթե խոսի: Այստեղ, ցավոք, երևակայության ու տաղանդի պակաս է զգացվում, որովհետև ոնց գցում-բռնում են մեր հոդվածագիրները, մեկ եզրակացությունից այն կողմ չեն անցնում. խոսելու է Ռոբերտ Քոչարյանը և հայտարարելու է խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին: Կամ չմասնակցության:

Անցած շաբաթ լրատվամիջոցներից մեկը հայտնեց, որ նախագահ Քոչարյանի վերադարձի հարցով սարսափելի մտահոգված են հայ հոգևորականները, և պատրաստվում են երկու հարյուր ստորագրությամբ հանդես գալ այդ հնարավոր վերադարձի դեմ: Փորձելով ճշտել տեղեկության իսկությունը, պարզեցինք, որ դա, բնականաբար, հերթական սուտն է: Սակայն մեր քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ շատ ավելի գործուն ու վճռական է տրամադրված այս հարցում Կաթոլիկ եկեղեցին: Քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի պարագայում Վատիկանը սպառնում է նոր Խաչակրաց արշավանք ծավալել Հայստանի դեմ, և փաստորեն, պատերազմն անխուսափելի է:

Անդրադառնանք նաև անցած շաբաթվա ընթացքում հնչած մեկ հայտարարության: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 24-ի իր ասուլիսում հետևյալ միտքն է արտահայտել. "Բոլորը համոզվեցին, որ վերջին չորս տարիներին առավել շատ գործ է արվել Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու համար, քան նախընթաց ժամանակահատվածում":

Փորձեցինք ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի պաշտոնական կայքերի օգնությամբ ճշտել այս մտքի իրավացիությունը և տեսանք, որ իրոք ճիշտ է ԱԺ փոխխոսնակը. 1998-2007թթ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է 12 պետության կողմից, իսկ 2008-2012թթ.` 1:

Վերջում էլ թեմայից դուրս պատմենք, որ անցած շաբաթ քաղաքում լուր տարածվեց, թե Պագանինին իրականում դհոլչի է եղել: Մեզ դեռ չի հաջողվել ճշտել այս լուրի իսկությունը, բայց հենց ճշտենք` անպայման կպատմենք մեր ընթերցողներին:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: