18.01.2008. Ռ. Քոչարյան. "Պետք է կատարելագործվել"
18.01.2002. Նախագահը մատնանշում է թերացումները եվ բյուրոկրատական
20 Հուն 2012  
20.01.2012  |  13:55   |   Թերթեր և ամսագրեր

20.01.2007. Կարկատաններից դեպի գրավչություն

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - "Քաղաքապետարանը չպիտի լինի վթարների հետեւից վազող կառույց"

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետարանում վարել է աշխատանքային ավանդական ամփոփիչ խորհրդակցություն, որ սովորաբար անում էր ամեն տարեվերջին: Անցած 2006-ի կտրվածքով քաղաքապետարանի աշխատանքը Ռոբերտ Քոչարյանը որակական տեսանկյունից դրական է գնահատել, եւ մատնանշել նոր եւ անցած տարի մասնակի լուծված խնդիրները: Ինչպես մայրաքաղաքային կենցաղի խոցի վերածված տրանսպորտային երթեւեկության կանոնակարգումը: Նա հույս է հայտնել, որ երթեւեկային հանգույցները բարելավելու եւ հատկապես ավտոբուսների քանակի մեծացման շնորհիվ առաջիկա 1-2 տարում հնարավոր կլինի տրանսպորտի հարցը լիարժեք լուծել:

Եվ կարեւորագույն մի խնդիր եւս, որ մեր քաղաքաշինարարները կառուցման տենդի մեջ սովորաբար աչքաթող են անում` քաղաքային ենթակառուցվածքները շինարարության նոր ծավալներին համապատասխանեցնելու եւ դրանք միմյանց չհակադրելու, նաեւ արդեն շարքից դուրս եկած ենթակառուցվածքները նորացնելու պրոբլեմը: "Քաղաքում մեծ ծավալի շինարարություն է իրականացվում: ... Նոր թաղամասեր, փողոցներ են ձեւավորվում եւ ենթակառուցվածքները չհամապատասխանեցվելու դեպքում լրջագույն խնդիրներ ենք ունենալու, ինչի դեպքում քաղաքապետարանն անընդհատ վթարների հետեւից վազող կառույց է լինելու", - նշել է Ռոբերտ Քոչարյանը: Եվ որպեսզի քաղաքապետարանը վթարների հետեւից վազող չլինի, նախագահի հանձնարարականով, առաջիկայում մասնագետները պետք է կանխատեսումներ ու վերլուծություններ անեն, թե մոտակա տարիներին ինչպիսի փոփոխություններ են հնարավոր:

Նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել մի նոր խնդրի վրա եւս` նպատակամետ աշխատել Երեւանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար: "Մի քանի տարի առաջ այս հարցադրումը չէի անի, քանի որ "կարկատաններով" էինք զբաղված, սակայն այսօր արդեն ի վիճակի ենք այս հարցին էլ առնչվել", - ասել է նա:

Կ. Դ.
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: