

2003 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Լինսի հիմնադրամի "Ճանապարհաշինություն" ծրագրով իրականացվող հերթական, բայց թերեւս ամենաառանցքային կառույցներից մեկի` Սելիմի լեռնացքի ավտոճանապարհի շահագործման հանդիսավոր արարողությանը: 57,5 կմ երկարությամբ ավտոճանապարհն իրար է կապեց Վայոց ձոր եւ Գեղարքունիք մարզերը, ավելի կոնկրետ` Գետափ եւ Մարտունի բնակավայրերը: Այն, ի դեպ, ժամանակին "Մետաքսի մեծ ճանապարհի" հայկական հատվածներից մեկն է եղել:
Այս ճանապարհն այսուհետ հսկայական թե տնտեսկան նշանակություն կունենա և թե հատկապես ռազմավարական: Երկրի հարավային `Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ամենակարճ ճանապարհով միանում են Գեղարքունիքի մարզին, մերձենում նաև Տաուշի ու Կոտայքի մարզերին: Դժվար է գերագնահատել Սելիմի լեռնանցքի ճանապարհի կառուցման նշանակությունը: Երբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ այն ընդգրկվեց "Լինսի" հիմնադրամի ծրագրով կառուցվող ու վերակառուցվող ճանապարհների ցանկի մեջ, շատերը թերահավատ էին, թե այն կարելի է կյանքի կոչել և այն էլ յահտարարված կարճ ժամկետում: Մի քանի անգամ առիթ է եղել խոսելու այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը սիրում էր անհավանական թվացող ծրագրեր դնել ինքն իր առջև ու լուծուլ տալ դրանց: Սակայն տեղին է նշել, որ այդ բոլոր ծրագրերն անհավանական էին միայն ուրիշների համար: Որպես պրագմատիկ ղեկավար երկրորդ նախագահը հրաշալի գիտեր այդ ծրագրերի ֆինասնսական աղբյուրները, աշխատանքների ծավալն ու առավել ևս` նշանակությունը: Ճիշտ այդպես էր նաև Սելիմի լեռնանցի ճանապարհաշինության հարցում: Ուրիշներին անհավանական էր թվում դրա կառուցումը, իսկ Ռ. Քոչարյանին` թեև հավակնոտ, բայց և խիստ իրատեսական:
Մասնակցելով Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհիբացման արարողությանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գոհունակություն հայտնելով իրականացված աշխատանքների որակից, իր ելույթում շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել ճանապարհաշինարարներին: Անդրադառնալով երկրի տնտեսական զարգացման համար ճանապարհի դերին, Նախագահն ասել է. "Երկրի տնտեսական զարգացածության աստիճանը մեծապես կախված է ճանապարհային ցանցի զարգացածությունից: Այնպես ենք անելու, որ այդ աստիճանը բավարար լինի լուրջ տնտեսական հաջողություններ ունենալու համար: Կառուցել ենք եւ շարունակելու ենք կառուցել":
Հանրապետության Նախագահն այցելել է նաեւ Քարագլուխ գյուղի միջնակարգ դպրոց, զրուցել դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի հիմնախնդիրներին:
Այնուհետեւ, մարզերի սահմանագլխին գտնվող 13-րդ դարի իջեւանատան մոտ տեղի ունեցած հանդիսությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: