"Անձամբ եմ զգացել փոփոխությունները"
Սպասելիքները չափազանցված էին
02 Մար 2012  

Կայուն զարգացող բանկային համակարգ

2004 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Հանրապետության բանկերի ղեկավարների հետ: Նախագահի այս կարգի հանդիպումները միտված էին տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ կարծիքների ու տեսակետների փոխանակմանը: Այս անգամ այդպիսի հարցեր են քննարկվել բանկերի ղեկավարների հետ:

Խոսքի սկզբում նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հանդիպումը թեեւ տեղի է ունենում Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախաձեռնությամբ, սակայն մասնակցում են ոչ միայն ասոցիացիայի անդամ բանկերի ղեկավարները:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ անցած տարին բանկային համակարգը փակել է բավականին հաջող ցուցանիշներով, ինչը վկայում է, որ բանկային համակարգում ունենք կայուն զարգացում: 

Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել բանկերի ղեկավարների հետ քննարկել հետագա անելիքներն ու ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեն առկա դրական միտումների ամրապնդմանը: Նա միաժամանակ ցանկություն է հայտնել, որ առեւտրային բանկերն ավելի ակտիվ մասնակցություն ունենան ռեալ տնտեսության մեջ, ինչպես նաեւ աշխարհագրական առումով ընդլայնեն իրենց գործունեությունը` ընդգրկելով ողջ հանրապետությունը:

Նախագահը նաեւ ասել է, որ ակնկալում է քննարկել, թե ինչ եւ ինչպես պետք է անել, որպեսզի բանկերն իրենց ռիսկերը ճիշտ գնահատելով ավելի ակտիվ երկարատեւ վարկավորմամբ զբաղվեն: Նա առաջնահերթ խնդիր է համարել բանկային համակարգում նոր տեխնոլոգիաների կիրառումը, բանկային համակարգի կառավարման բարելավման տեսանկյունից կատարվող քայլերը, որոնք պետք է նպաստեն բանկերի հուսալիության բարձրացմանը: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել լսել, թե այդ ուղղությամբ ինչ է արվում բանկերի կողմից եւ ոլորտի ղեկավարներն ինչ են ակնկալում գործադիր իշխանությունից, որպեսզի միասնական ջանքերով կարողանան հասնել նշված նպատակներին:

"Մենք լուրջ միտումներ տեսնում ենք երկրի տնտեսության զարգացման մեջ, եւ հասկանում ենք, որ դրանք չեն կարող լինել, եթե չունենայինք նաեւ կայացած բանկային համակարգ: Տնտեսությունը եւ բանկային համակարգը պետք է զարգանան համահունչ", - շեշտել է երկրի ղեկավարը: 

Հանդիպման ընթացքում բանկերի ղեկավարները բարձրացրել են հիփոթեք վարկավորման, կոռպորատիվ կառավարման սկզբունքներին, լիզինգային գործառնություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ բիզնես-բանկեր հարաբերություններին: Այս առնչությամբ, Հանրապետության Նախագահը ասել է, որ առաջիկա տարիների համար գերակա խնդիր է ակտիվ բարեփոխումները հարկային եւ մաքսային բնագավառում, որոնք ուղղված են հարկային դաշտի կայունացմանն ու հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործմանը:

Ռոբերտ Քոչարյանը հատկապես կարեւորել է բանկերի նկատմամբ վստահության խնդիրը: "Բանկի նկատմամբ վստահությունը չպետք է պայմանավորված լինի մեկ անձի հեղինակությամբ", - շեշտել է նա:

Ամփոփելով հանդիպումը, Հանրապետության Նախագահն ասել է, որ բարձրացված բոլոր հարցերը գրանցվել են եւ հանգամանորեն կուսումնասիրվեն: Հարցերի մի մասը, որոնք ավելի պարզ են իրենց լուծումը կստանան շատ արագ, իսկ մյուսները` լրացուցիչ կքննարկվեն:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: