Հայկական ինքնություն
Բարգավաճող Հայաստան
16 Սեպ 2011  

Կազմակերպված պետություն

Եթե ուշադիր դիտարկելու լինենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտոնավարման զույգ ժամկետների առանձնահատկությունները, ապա պարզորոշ կնկատենք, որ երկրորդ ժամանակահատվածում  նախագահի ժամանակն ու ուշադրությունը երկրի ներքին կյանքում ամենից շատ գրավել են պետական համակարգի շինարարության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցերը:
 
1995թ-ին ընդունված Սահմանադրությունն իր մեծ դերակատարումն արդեն ունեցել էր, սակայն  հասունացել էր սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Թեր պետական կառույցների ու քաղաքացիական ինստիտուտների բարեփոխումների ծրագիրը Ռ. Քոչարյանը սկսել էր նախագահ դառնալուն պես, սակայն Սահմանադրության ընդունումից 10 տարի  անց, Սահմանադրական փոփոխությունները հսկայական առաջընթաց գրանցեցին երկրի կառավարման օրենսդրական հիմքերն ամրապնդելու հարցում:  Փոփոխությունների նախաձեռնողը երկրի նախագահն էր, և որքան էլ տարօրինակ հնչի, հիմնական խնդիրներից մեկը նախագահի լիազորությունների և իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գերիշխող դիրքի վերանայումն էր: Բարձրացվեց Խորհրդարանի դերը, ապահովվեց կառավարության գործունեության ինքնուրույնությունը, ձևավորվեց զսպումների և հակակշիրների գործուն կառուցվածք: 

Սահմանադրական փոփոխությունները ներառեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Դատական համակարգում ընթացող բարեփոխումները նոր հնարավորություններ ստացան:  ՀՀ նախագահն այլևս չէր նախագահում Արդարադատության խորհուրդը:  Սահմանափակվեցին նախագահի բազմաթիվ այլ լիազորություններ ևս` սկսած վարչապետի նշանակումից մինչև ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը, էլ չասած` ԱԺ-ը ցրելու իրավունքի մասին:  Սահմանափակվեց նաև նախագահի կողմից,  ասենք` Հեռուստետեսության հանրային խորհրդում, կամ օրինակ` ԿԸՀ-ում  նշանակվելիք անդամների թիվը: Ստեղծվեց Վերահսկիչ պալատը, որի նախագահին թեև նշանակում է ԱԺ-ը, սակայն պալատը չի ենթրկվում ոչ ԱԺ-ին, ոչ էլ նույնիսկ հանրապետության նախագահին: Սահմանադրական փոփոխությունների դրական քայլերից էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների երկարացումը, բարդացվեց համայնքների ղեկավարներին պաշտոնանկ անելու գործընթացը:  Երևանի կարգավիճակը մարզից փոխվեց համայնքի, քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ դարձավ ընտրովի: Սահմանադրական փոփոխությունների ձեռքբերումներից էր նաև երկքաղաքացիությունն արգելող դրույթի վերացումը:

Ինչպես արևելյան երկրների մեծ մասում, Հայստանում էլ հատուկ է հովանավորչականությունն ու ծանոթ-բարեկամին գործատեղ ապահովելու սովորույթը:  2001 թվականին ընդունված` "Քաղաքացիական ծառայության մասին օրենքը" եկավ ինչպես այդ ավանդույթի վերջը դնելու, այնպես էլ ապահովելու պետական աշխատողի անկախությունը իշխանություններից: Թեև քաղաքացիական ծառայության համակարգն անթերի չէր, բայց համակարգի կայացման գործն արդեն անշրջելի էր դարձել: Պատահական չէ Համաշխահային բանկի այն տեսակետը, որ "Քաղաքացիական ծառայության մասին" ՀՀ օրենքը կարող է ընդօրինակելի լինել ԱՊՀ բոլոր երկրների համար: 

Կարևոր քայլ  էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի` օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը: ՀՀ-ը մարդու իրավունքների պաշտպան ունեցավ 2004 թվականին, երբ նախագահ Քոչարյանը ստորագրեց համապատասխան օրենքը, որը երկարատև փորձաքննությունների ու քննարկումների փուլ էր անցել:

Ռ. Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում պետական ու ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու ամրապնդումը ընթանում էր մի կողմից եվրոպական օրենսդրության համապատասխան, մյուս կողմից` երկրի անվտանգության ռազմավարությանը համահունչ:  Դրական փոփոխությունները չշրջանցեցին  պետական ու հասարակական գործունեության ոչ մի բնագավառ` բանակից մինչև կրթության համակարգ, քաղաքցու իրավունքից մինչ մշակույթ ու գիտություն: Սակայն ինչպես իրավացիորեն նշում էր ինքը` նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բարեփոխումներն ինքնին գրոշ չարժեն, եթե տեր չկանգնես դրանց և չվերահսկես, որ դրանք ամենօրյա կիրառություն ու գործածություն գտնեն:

Բարեփոխում կոչվածը, ըստ Ռ. Քոչարյանի, միանվագ մի քանի քայլեր չեն, որ արեցիր ու կարող ես ձեռքերդ ծալած նստել. այն մշտապես շարունակություն պահանջող գործընթաց է: Բայցևայնպես  Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ Հայաստանն արդեն կայուն զարգացող  ու կանխատեսելի պետություն էր:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: