03.07.2007. Կազմակերպված եւ զարգացող համայնք
13.09.2011. "Տանամյակ, որ վերափոխեց Հայաստանը"
13 Սեպ 2011  
13.09.2011  |  14:39   |   Թերթեր և ամսագրեր

23.04.2002. "Կցանկանայինք Ձեր ներդրումները տեսնել Հայաստանում"

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության անդամներին Աբու-Դաբիի "Էմիրի" օդանավակայանում առաջինը դիմավորեցին անապատային տոթն ու քամին, չնայած մեր ուղեկիցներն ասացին, որ այժմ այստեղ ամենազով եղանակն է։

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքն էլ ոչ մի կերպ չէր տեղավորվում մեր պատկերացումներով "արեւելյան քաղաք" հասկացության մեջ։ Թերեւս բացի մզկիթներից, արաբական ազգային հագուստներ հագած տղամարդկանցից եւ չադրա կրող կանանցից, Աբու-Դաբին տիպիկ արեւմտյան քաղաքի էր նմանվում` երկնաքերներ, լայնահուն փողոցներ` ջիպերով ու "Մերսեդեսներով" լի, կանաչապատ եւ մաքուր մայթեր, հսկայական սուպերմարկետներ, բարեկեցիկ բնակչություն։ Եվ այդ ամենը ստեղծվել է ընդամենը վերջին 20-30 տարիներին։ Ինչպես Աբու-Դաբիի (որը թարգմանաբար կոչվում է եղջերուի հայր), այնպես էլ ԱՄԷ-ի մյուս բնակավայրերի տեղերում մինչ այդ ուղտերի քարավաններն էին անցնում եւ վրաններ էին խփված։ Երբ այստեղ ամերիկյան ընկերությունները հայտնաբերեցին նավթի հարուստ պաշարներ, երկրի տնտեսությունը բուռն վերելք ապրեց։

Դա հիմք հանդիսացավ բացի նավթի եւ գազի արդյունահանումից, զարգացնելու նաեւ տնտեսության մյուս ճյուղերը (վերաարտահանում, ալյումինի արտադրություն, ավիացիա, իսկ 1998 թ.-ից նաեւ` բարձր տեխնոլոգիաներ)։

Դիմավորելու պաշտոնական արարողություններից հետո, Հայաստանի պատվիրակությանը ընդունեցին Աբու-Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատում։ Առաջ անցնելով, նշենք, որ տնտեսական կապերը զարգացնելուն միտված հանդիպումներն ու այլ միջոցառումները գերակշռում էին այցի ամբողջ ընթացքում։

Հայաստանի նախագահին նախ ողջունեց պալատի նախագահ Սաիդ Բեն Ջաբր աս-Սուեդին, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց մեր երկրի սոցիալ-տնտեսական կացությունը։

Մինչ այդ նա ցանկություն հայտնեց հյուրընկալ երկրի գործարարների ներդրումները տեսնել Հայաստանում, որին կարելի է համարել հուսալի եւ կայուն գործընկեր։ Անդրադառնալով նախորդ տարվա ցուցանիշներին, նախագահը հայտնեց, որ առկա է տնտեսական տեսանելի աճ։ Նույնը սպասվում է նաեւ այս տարի, ինչի համար երկրում կուտակվել է անհրաժեշտ ներուժ։ Դա նախ առեւտրի ամենալիբերալ ռեժիմն է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, բանկային կայացած համակարգը։ "Մենք մեզ դիտում ենք որպես Հարավային Կովկասի ամենակազմակերպված երկիր", - նշեց Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրեց, որ ապագայում տեսնում ենք Հայաստանը որպես "մտավոր սերվիսների կենտրոն"։ Մեր առավելությունը ժողովրդի կրթվածությունն է, նորի նկատմամբ ընկալունակ լինելը։ Նախագահը թվարկեց նաեւ Հայաստանի խնդիրները` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բարեփոխումների շարունակվող ընթացքը։ Այդուհանդերձ, ընդգծվեց, որ երկու երկրների փոխհարաբերություններում գործարարներն առաջ են անցել միջպետական կապերից եւ անհրաժեշտ է լրացնել իրավապայմանագրային հիմքը, ինչն էլ տեղի ունեցավ երկօրյա այցի ընթացքում։ Ստորագրվեցին 7 պայմանագրեր, այդ թվում` "Կրկնակի հարկումը բացառելու մասին" եւ "Կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին" փաստաթղթերը։

Երկրի մայրաքաղաք Աբու-Դաբիում գտնվելու օրվա վերջին Ռոբերտ Քոչարյանը, ավանդույթի համաձայն, հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերը նրան դիմավորել էին օդանավակայանում եւ ընկերակցել այցի առաջին օրը։ ԱՄԷ-ի երկու հազարից ավելի կազմող փոքրաթիվ, սակայն խիստ կազմակերպված եւ համերաշխ համայնքի (որին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում) ներկայացուցիչները ջերմորեն ընդունեցին եւ բազմաթիվ հարցեր ուղղեցին Հայաստանի նախագահին։ Վերջինս նախ նշեց, որ սա իր առաջին այցն է այս տարածաշրջան, եւ նկատի է առնվել նաեւ արաբների բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Կոնկրետ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները մեծ են, քանի որ մենք ոչ մի ոլորտում չենք մրցակցում։ Նախագահն առանձնացրեց հատկապես հայկական ապրանքների ԱՄԷ արտահանման հարցը։ Նա շեշտեց, որ այստեղ եւ ընդհանրապես երկկողմանի տնտեսական կապերի զարգացման հարցերում, հատկապես նկատի ունենալով այս երկրի յուրահատկությունները, հայկական համայնքի դերակատարությունը կարող է վճռական հանգամանք լինել։ Ռոբերտ Քոչարյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներքաղաքական վիճակը, երկրի արտաքին քաղաքականությունը հարեւան երկրների, Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ Եվրախորհրդի առնչությամբ։ Վերլուծելով Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության էությունը, նախագահը պատասխանեց, որ մենք փորձում ենք համատեղել տարբեր պետությունների շահերը Հայաստանում, ի տարբերություն մեր հարեւանների, որոնք փորձում են օգուտներ քաղել տարածաշրջանի պետությունների միջեւ առկա հակասություններից։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որեւէ նորություն չկա։ Միջազգային հանրությունն առաջարկել է տարբերակներ, որոնք ընդունելի են եղել Հայաստանի համար, բայց անընդունելի Ադրբեջանի համար։ Այդ պատճառով էլ, ըստ նախագահի, կարգավորման գործընթացը դանդաղել է։ "Համենայն դեպս, մենք միջազգային ճնշման ենթակա կողմը չենք", - համայնքի ներկայացուցիչներին ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն առանձին անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ասելով, որ Հայաստանն առանց սփյուռքի եւ Հայաստանը սփյուռքով տարբեր բաներ են։ Անհրաժեշտ է ճիշտ գնահատել այդ ռեսուրսը եւ այդ դեպքում կշահեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ սփյուռքը։
Նախագահը կոչ արեց մեր գործարար հայրենակիցներին չվարանել ներդրումներ կատարելու Հայաստանում եւ շահույթ ստանալու։ Մեկ այլ հարցի պատասխանելով, նա խոստացավ լուծել Հայաստանի դեսպանատան համար տարածքի տրամադրման, իսկ ներկաները` դրա կառուցման հարցը։ Մինչ այժմ, արդեն երկու տարի, Հայաստանի դեսպանատունը տեղակայված է վարձակալած սենյակներում, ուր եւս ԱՄԷ-ում գտնվելու առաջին օրն այցելեցին Հայաստանի պատվիրակության անդամները։

Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 21-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Զայեդ Ալ-Նահայանի հետ։ Վերջինս նաեւ երկրի 7 էմիրություններից ամենամեծի` Աբու-Դաբիի էմիրն է։ Այդ հանգամանքը նկատի առնելով էլ, նրա տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար ստանում են ԱՄԷ նախագահի պաշտոնը։ Այս հանդիպմանը հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ` այդ երկրի ֆինանսների նախարարի հետ հանդիպում, որից հետո էլ վերջինս եւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ստորագրեցին վերեւում նշված համաձայնագրերը։ Դա տեղի ունեցավ Դուբայում։

Հայաստանի նախագահի` արաբական այս երկրում գտնվելու ամենահուզիչ պահը թերեւս նրա մեկնումն էր միակ` Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։

Հարյուրավոր հայեր ծափահարություններով, հայ մանուկները` "Կեցցե Հայաստան" գոչելով ու երկու երկրների դրոշները թափահարելով դիմավորեցին Հայաստանից եկած հյուրերին։ Նախագահը եւս իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց հանդիպման առթիվ եւ ներկաներին մաղթեց հետագա բարգավաճում եւ հաջողություններ։ Իսկ երկօրյա այցն ավարտվեց Շարժայի էմիրի պալատում, որտեղ հանդիպում տեղի ունեցավ երրորդ խոշոր (Աբու-Դաբիից եւ Դուբայից հետո) էմիրության էմիրի` Սուլթան Բեն Մոհամմադ ալ-Կասիմիի հետ։

Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի այցը ԱՄԷ-ի հարեւան Քաթարի պետություն։ Վերջինս նույնպես հարուստ է նավթային պաշարներով, բայց տնտեսության մյուս ճյուղերը դեռեւս չեն զարգացել։ Քաթարի մայրաքաղաք Դոհան արդեն իսկական արեւելյան քաղաք էր, այստեղ ավելի շատ էին ցածրահարկ եւ ավելի մեծ տարածքի վրա ցրված տները։ Բացի նավթի պաշարներից, վերջերս Քաթարը հայտնի դարձավ "Ալ Ջազիրա" նշանավոր հեռուստաընկերության շնորհիվ, որի թղթակցին երեկ հարցազրույց տվեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Իսկ մինչ այդ նախագահ Քոչարյանը հանդիպել էր Քաթարի էմիր Համադ Բին Խալիֆա ալ-Թանինի հետ։ Այնուհետեւ երկու երկրների միջեւ ստորագրվել են տնտեսական կապերի սերտացմանն ուղղված համաձայնագրեր։

Այս փոքրիկ պետության մեջ նույնպես ապրում էին սակավաթիվ հայեր (մոտ 100 հոգի), որոնց հետ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանը։ Սա նրա փաստորեն վերջին հանդիպումն էր այդ տարածաշրջան կատարած այցի ընթացքում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Աբու-Դաբի-Դուբայ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: