05.05.2007. Լայնածավալ շինարարություն
07.05.2004. "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի
17 Մայ 2012  
17.05.2012  |  09:17   |   Թերթեր և ամսագրեր

07.05.2004. Կենսատու երակ ԱՐՑԱԽԻ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ համար

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց 13-րդ նիստը

Արդեն 12 տարվա կենսագրությամբ հիմնադրամն արել եւ շարունակում է անել առավելագույնը Հայաստանի եւ Արցախի համար կենսական նշանակության ծրագրերին կյանք տալու համար։ Նրա 3 տասնյակ մասնակիցներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդը ներկայացնում է սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի եկեղեցական ու բարեսիրական կառույցները, ճանաչված անձերի ու բարերարների։

"Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստն սկսվեց տերունական աղոթքով, որից հետո հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց գործադիր վարչության հաշվետվությունը։

Միայն անցած տարվա ընթացքում հիմնադրամն արդեն ավարտել է 13 ծրագիր, ընթացքի մեջ են եւս 19 ծրագրերՙ 10 մլն դոլար արժեքով։ Անցած տարի նվիրատվություններն աճել են 1,2 մլն դոլարով, եւ հիմնադրամի մուտքերը կազմել են 5 մլն 469 հազար դոլար։

Արդեն այս տարեվերջին 50 տոկոսով կավարտվի Արցախի անվտանգության համար ռազմավարական անգնահատելի նշանակությամբ "Հյուսիս-հարավ" ավտոմայրուղու կառուցումը։ 169 կմ երկարությամբ ճանապարհի 44 կմ-ն արդեն պատրաստ էՙ 44-ն ընթացքի մեջ է։ 2003 թ. կատարվել են նաեւ կրթական, առողջապահական, բնակելի շենքերի շինարարության հետ կապված ծրագրեր։ Նյու Յորքի հայկական համայնքն ստանձնել է Ստեփանակերտի համաբուժարանի ֆինանսավորումը (1,5 մլն դոլար)։ Այն հագեցած կլինի նորագույն սարքավորումներով, կունենա ախտորոշման նոր բաժանմունք (300 հազար ԱՄՆ դոլար արժեքի)։

Ստեփանակերտի տեսողության խանգարումներով երեխաների դպրոցում ներդրվել է հայ գիտնականների հեղինակած համակարգչային հատուկ ծրագիր, որը կույր երեխաներին հնարավորություն է տալիս ընթերցել համակարգչի օգնությամբ։ Նաիրա Մելքումյանը կարեւորեց Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ տարածքային զարգացման համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Դրանցից մի քանիսի նախագծերը գործադիր վարչությունը երեկ ներկայացրեց նիստի քննարկմանը։ Այս առթիվ ծրագրային առաջարկներ են ներկայացրել նաեւ Նյու Յորքի եւ Ֆրանսիայի տեղական կառույցները։

Հիմնադրամի գործադիր վարչությունն անընդմեջ փորձում է ընդլայնել համագործակցության շրջանակները։ Հիմնադրամի աշխատողները վերջերս հանդիպումներ են ունեցել եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաների հետՙ Բրյուսելում եւ Փարիզում։ Արդեն իսկ ստացվում են համագործակցության հեռանկարային առաջարկներ։ Բացի ավանդական բարեգործական կազմակերպություններից, հիմնադրամին օգնելու ցանկություն են հայտնում նաեւ նորաստեղծ կազմակերպություններ ու հիմնադրամներ։ Անցած նիստից հետո ընկած ժամանակաշրջանում զգալի մեծացել է նաեւ հիմնադրամի տեղական կառույցների ցանկը։ Այս պահին տեղական մասնաճյուղ է ստեղծվում նաեւ Մոսկվայում, որի կազմում կընդգրկվեն ռուսահայ համայնքի ամենաազդեցիկ ներկայացուցիչները։ Տեղական կառույցներն ավելանում են նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։

Զեկույցի ավարտին հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձավ դոլարի փոխարժեքի նվազման, շինանյութերի թանկացման մասնավոր խնդիրներին, որոնք ծրագրերի նախագծման ընթացքում նկատի չէին առնվել եւ այժմ խանգարում են աշխատանքների նորմալ ընթացքին։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: