20.12.2001. Հայաստանի Նախագահը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ
25.12.2007. Армения сохранит двузначные темпы роста экономики в 4-5
22 Դեկ 2011  
22.12.2011  |  12:43   |   Համացանց

Կես մլրդ դոլարի ներդրումներ` լեռնահանքային արդյունաբերությունում

Տնտեսական աճի 13.6 տոկոս ցուցանիշով ավարտվող 2007 թվականը ամենից հաջողներից մեկն է: Վերջին 7 տարիներին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը վկայում է, որ իրականացվող բարեփոխումները արդյունավետ էին և դրանց արդյունքում այսօր ունենք կայուն, դինամիկ զարգացող տնտեսություն: Վստահ եմ, որ առաջիկա առնվազն 4-5 տարվա համար ևս երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունենք: Այսպես է բնութագրել անցնող տնտեսական տարին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության գործարար շրջանակների 60-ից ավելի ներկայացուցիչների հետ նախօրեին կայացած տարեվերջյան ավանդական հանդիպմանը: Ամբողջությամբ կատարված է պետբյուջեն, թեև տարվա ընթացքում այն ավելացրել էինք 38 մլրդ դրամով: Նույնիսկ այդ ավելացված բյուջեն գերակատարվել է: Սա հնարավորություն է տվել պետությանը ամբողջությամբ կատարելու իր բոլոր պարտավորությունները և լուծելու շատ լուրջ սոցիալական հարցեր, - ասել է երկրի ղեկավարը: Նախագահի խոսքով, էապես ավելացել են կապիտալ ծախսերը` ուղղված հատկապես ենթակառուցվածքներին` ճանապարհաշինություն, ջրամատակարարում:

Լուրջ հնարավորություններ կան, և արդեն բյուջեով նախատեսված է, թոշակների, նպաստների հետագա աճը ապահովելու համար: Ռ. Քոչարյանն ասել է, որ կարվի հնարավորը, որպեսզի ավել մեծ թվով քաղաքացիներ հնարավորություն ստանան բարելավելու իրենց բնակարանային և կենցաղային պայմանները: Նախագահն ընդգծել է, որ այդ բոլոր հաջողություններում կա նաև գործարարների ներդրումը և որ այն կառավարություն-գործարար շրջանակներ գործընկերային հարաբերությունների արդյունք է: Խոսելով հաջորդ տարվա տնտեսական ակնկալիքների մասին Նախագահն ասել է, որ հաջորդ տարի էական զարգացում է սպասվում բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռ. Քոչարյանի խոսքով, միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում են կես միլիարդ դոլարից ավելի ներդրումներ: Նախագահն անդրադարձել է նաև խնդրահարույց հարցերի, որպես այդպիսիք նշելով հասարակության շերտերի միջև դեռևս չհաղթահարված սոցիալական բևեռացումը, մայրաքաղաքի և մարզերի զարգացման տեմպերի մեծ տարբերությունը. Վերջին տարվա ընթացքում փորձել ենք ավելի ուշադիր լինել այդ խնդրի նկատմամբ, բավականին ծրագրեր են մշակվում այս շեղումը շտկելու համար, բայց պրակտիկ քաղաքականության առումով հաջորդ և մյուս տարիներին ներդրումների ծավալով միջոցով կփորձենք իրավիճակը զգալիորեն բարելավել:

Գիտենք` ինչ պետք է անել այստեղ, ռեսուրսների հնարավորությունները դեռևս ճշգրտվում են և, կրկնում եմ, սա այն հարցն է, որ որոշակի իներցիա ունի իր մեջ ծավալների պատճառով, և չեմ կասկածում, որ այստեղ ևս առաջիկայում հաջողություններ ունենալու ենք,- ասել է Նախագահը: Նանխագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, Ռ. Քոչարյանն անդրադարձել է նաև մենաշնորհների թեմային, նշելով, որ այս դեպքում խոսքն ավելի շուտ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասին է, որոնց գործունեության դաշտ նոր տնտեսվարողների մուտք չգործելը թևերս մրցակցության առումով հոգեբանական գործոններով է պայմանավորված, որոնց հաղթահարման ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տարվի: Կառավարության համար չափազանց կարևոր է լինելու այնպես անել, որ այդ տատանումները չօգտագործվեն ոչ արդար մրցակցային գործիքներ կիրառելու առումով, որ տատանումները լինեն արդարացված միայն միջազգային գների շրջանակներում և ոչ գերիշխող դիքերը օգտագործելու արդյունքում,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Ռ. Քոչարյանը խոսել է նաև նախագահական ընտրությունների մասին:

Նա վստահեցրել է, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի քաղաքական զարգացումները բացասական ազդեցություւն չունենան տնտեսական ոլորտում, նշելով, որ դրա փորձն արդեն կա: Գործարարները Նախագահի հետ քննարկել են ոլորտին առնչվող օրենսդրությունում խաղի կանոններն առավելագույնս հստակեցնելու, տնտեսության գերակա հայտարարված ուղղությունների համար զարգացման ամբողջական մեխանիզմներ ներդնելու, պարզեցված հարկի վերջին փոփոփոխությունները փոքր և միջին գործարարների համար հնարավորինս մեղմելու, կայուն և կանխատեսելի դրամավարկային քաղաքականություն ապահովելու հետ կապված հարցեր:

www.panorama.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: