Սեդրակ Քոչարյանը չի գլխավորի ԲՀԿ ցուցակը
15.03.2002. ՆԱԽԱԳԱՀԸ "ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿՈՅՈՒՄ"
11 Մար 2013  
11.03.2013  |  14:57   |   Թերթեր և ամսագրեր

30.05.2007. Խաղողագործության վերածնունդ՝ ավանդականի ու արդիականի համադրումով

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ասել էր, թե հայերը ոչ թե օղի, այլ գինի խմող ժողովուրդ են, եւ հարկ է, որ խաղողագործությանն ու գինեգործությանը նոր զարկ տրվի։ Այդ զարկն արդեն տրված է. համենայնդեպս, մայիսի 26—ին Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջան այցի ընթացքում այս գնահատականը տվեց Ռոբերտ Քոչարյանը, երբ ծանոթացավ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործի մեկնարկին։ Գործարարն այստեղ շուրջ 2500 հեկտար անմշակ ու անջրդի հողեր է գնել՝ խաղողի ու պտղատու այլ այգիներ հիմնելու մտադրությամբ։

–Այս տարածքում ժամանակակից տնտեսություն է լինելու։ Այստեղ լավագույն մասնագետներն են ներգրավվում,– լրագրողներին հայտնեց նախագահ Քոչարյանը։ Նրա ուշադրությունը գրավել էր այգիների ոռոգման՝ կաթիլային համակարգը. "Այս ձեւը չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ Մենք սակավաջուր երկիր ենք։ Ուստի այս համակարգերը պետք է ներդրվեն ամբողջ երկրով մեկ։ Կփորձենք ավելի փոքր տնտեսություններին պետական ծրագրերով աջակցել։ 

Հիշո՞ւմ եք՝ տասը տարի առաջ այգիները քանդում էին, մենք գյուղատնտեսության մեր ավանդական ճյուղը՝ խաղողագործությունը կորցնելու վտանգի եզրին էինք կանգնած։ Իսկ հիմա նկատում եք, չէ՞, թե ինչքան այգիներ կան։ Մեր բնակլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության եւ պտղաբուծության համար։ Պարզապես պետք է վերամշակումը համաչափ զարգանա, եւ հույս ունենք, որ ներկրված ֆրանսիական տեսակները հնարավորություն կընձեռեն էական տեղաշարժեր ունենալ նաեւ չոր գինիների արտադրության ոլորտում։ Այս հատվածը (չոր գինիների) մեզ մոտ երեւի ամենից թույլն է։ Կոնյակի առումով ամեն ինչ նորմալ է, մշակույթը կա, բայց գինեգործության առումով դեռեւս թույլ է"։

Խաղողագործության, գինեգործության եւ պտղաբուծության գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Դերենիկ Սաֆարյանը նկատում է, որ այգիները հիմնվում են նոր տեխնոլոգիաներով, նաեւ նոր սորտերով, մասնագիտական պատրաստվածությամբ, կապիտալ ներդրումներով։ 

Հավելենք, որ այգիներ հիմնելու շնորհիվ կանաչ տարածքները կավելանան, բնությունը կմեղմանա։ "Ռիսկային չէ՞ այս ոլորտում ներդրումներ անելը, ի՞նչն է դրդել գործարարին հենց այս բնագավառն ընտրել". "ՀՀ"–ի հարցին ի պատասխան՝ Դ. Սաֆարյանը ասաց, որ բնագավառը հեռանկարային ու զարգացող ճյուղ է, եկամտաբեր, եւ հարուստ արտադրատեսականիով անգամ կարող ենք միջազգային շուկա մտնել. "Դրա համար գալիս, նայում, խորհուրդներ ենք տալիս, որպեսզի այգիները ճիշտ հիմնվեն, դրանց մշակությունը ճիշտ լինի եւ, ըստ այդմ, արդյունավետ"։ Տնկվում են եւ՛ տեղական ("Գառան դմակ", "Ոսկեհատ", "Մսխալի" եւ այլն), եւ՛ արտերկրի սորտեր. "Մենք ծաղկած այգեստան կունենանք", – վստահեցնում է մասնագետը։ Հետաքրքիր է, ո՞րն է խաղողագործության նոր տեխնոլոգիան։ Ինչպես բացատրեց մասնագետը, ի տարբերություն խաղողի մշակման ավանդական՝ թմբային եղանակի, գործարարն այգիները հիմնում է լարային մշակության եղանակով (երկաթբետոնե սյուների վրա՝ չորս լարանի համակարգով)։ Ինչ վերաբերում է ոռոգման կաթիլային եղանակին. միայն խողովակների եւ սյուների համար 1 հա—ն 2500 դոլար է "խլում"։
 
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի գնահատականով, խաղողագործությունը տնտեսական տեսակետից գրավիչ է դառնում, եթե լուրջ ներդրումներ են արվում։ Բայց միայն տնտեսական գործոնից խոսելը ճիշտ չէ, քանզի նաեւ կրթական խնդիր է դրվում. այս այգիներ են գալու ագրարային համալսարանի ուսանողները ու ծանոթանալու են մշակման եղանակներին։ Ի դեպ, նշված 2500 հա տարածքում 620 մարդ է աշխատում՝ օրական 3000 դրամ վարձատրության չափով։ Երբ նախագահ Քոչարյանը նրանց հարցրեց՝ "Գո՞հ եք ձեր աշխատանքից", նրանք երկրորդեցին՝ "Իսկ դու՞ք՝ մերինից"։
Երկրի ղեկավարն, իհարկե, գոհ էր՝ նախ՝ հետեւյալ պատճառով։ "Էռնեկյանն ասում է, թե ում աշխատանքի են ընդունել, շատ արագ յուրացրել է նորարարությունը, այսինքն՝ մեր ներուժը միշտ ասում է իր խոսքը",–նկատեց Ռ. Քոչարյանը։ Եվ երկրորդ պատճառը. խաղողագործությունը երկրի ղեկավարի համար, իր իսկ խոսքերով, պարզապես խաղողագործություն չէ. "Իմ հայրը խաղողագործ էր, ու սա ինձ շատ հարազատ է"...
Արգենտինահայ գործարարն, ի դեպ, պոմպակայան է կառուցել եւ 90 հազ. խմ տարողությամբ ջրատար՝ այգիների կաթիլային ոռոգումը մշտապես ապահովելու համար։ Ինչեւէ, ընդհանուր ներդրումների չափը, ըստ գործարարի, 35 մլն դոլարի է հասել։ "Գո՞հ եք արդյունքներից"՝ հարցին ի պատասխան՝ ասաց. "Հարկավ, գոհ եմ"։ Իսկ անելիքները դեռ առջեւում են...

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: