01.04.2008. Չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել
12 Սեպ 2011  
12.09.2011  |  11:55   |   Թերթեր և ամսագրեր

Խորհրդականը որևէ բան չի բացառում եվ ողբերգություն էլ չի տեսնում

"Անգլիան այն եզակի պետություններից է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է՝ ներառյալ Ղարաբաղը, ինչի հետեւանքով էլ, որպես այդ հարցում կողմնակալ դիրքորոշում ունեցող պետություն, չի ընդգրկվել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլեւ անդամ-երկրների կազմում",- անդրադառնալով բրիտանացի Թերի Դեւիսի զեկույցին, երեկ "Փակագիծ" ակումբում հայտարարեց նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
   
Թերի Դեւիսի զեկույցը որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ այն պարզ պատճառով, որ որպես փաստաթուղթ համապատասխան հանձնաժողովում չի քվեարկվել եւ չի ընդունվել: Բացի այդ, անգամ եթե այդ փաստաթուղթն ընդունվեր, թեկուզեւ հայկական կողմի համար շատ ավելի անընդունելի տարբերակով, միեւնույն է, Գ.Իսագուլյանի համոզմամբ, դարձյալ սարսափելի ոչինչ չէր լինի: Նախ` որովհետեւ "Ղարաբաղյան հիմնախնդիրը Եվրախորհուրդ չի տեղափոխվելու, առայժմ դա Մինսկի խմբի քննարկման նյութ է, եւ ո՛չ Մինսկի խմբի համանախագահները, ո՛չ էլ Մինսկի խմբի անդամ որեւէ երկիր նման դիրքորոշում երբեւէ չեն արտահայտել": Երկրորդ` ԵԽ-ն որեւէ լծակ չունի Ղարաբաղի (կամ՝ որեւէ այլ հակամարտության հետ կապված) որեւէ բանաձեւ իրականացնելու համար:

Այնպես որ, "վստահ եղեք, ողբերգություն չկա, եւ որեւէ հետեւանք ոչ այդ, ոչ էլ հաջորդ զեկույցը, Հայաստանի եւ Ղարաբաղի խնդրի հետ կապված, չեն կարող ունենալ", համոզված է Գ.Իսագուլյանը: Մանավանդ որ ԵԽԽՎ պատգամավորները հաճախ "այդ հարցերի վերաբերյալ ուղղակի դիրքորոշում չունեն, չեն էլ պատկերացնում խնդիրը, շատերը նույնիսկ չգիտեն, թե քարտեզի վրա ո՛ր տարածքի մասին է խոսքը": Այնուամենայնիվ, ըստ նրա, նկատի ունենալով բրիտանացի պատգամավորի՝ "ի պաշտոնե" Ղարաբաղի հարցում կանխատրամադրված լինելու, ասել է թե՝ կանխակալ մոտեցումներ ունենալու հանգամանքը, թերեւս "արժե բարձրացնել, զեկուցողին փոխելու եւ այդ հարցում չեզոք դիրքորոշում ունեցող որեւէ պետություն ներկայացնող զեկուցողի նշանակելու խնդիրը": 

Բանախոսը նաեւ չբացառեց, որ հնարավոր է վերանայվի հայաստանյան պատվիրակության կազմը, եւ ԵԽԽՎ գործուղվեն "մարդիկ, որ բացի անձնական ամբիցիաներից, կարող են հանդես գալ նաեւ պետական մտածողության դիրքերից": 

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախագահի խորհրդականը բանակցային գործընթացում Թուրքիայի դերն ակտիվացնելու, Ղարաբաղի հարցը «կիպրոսյան տարբերակով" կարգավորելու, "գրավյալ" տարածքները վերադարձնելու եւ խնդրո առարկայի վերաբերյալ տարաբեւեռ այլ մեկնաբանություններին: 

Հարցին ի պատասխան՝ Գ.Իսագուլյանը միանշանակ արձանագրեց. "Ղարաբաղյան հակամարտությունը որեւէ ընդհանուր բան չունի տարածաշրջանային այլ կոնֆլիկտների հետ: Ավելին՝ որեւէ մեկը այդ տարածքները, հատկապես Ղարաբաղը չի դիտարկում Ադրբեջանի կազմում: Այս առումով որեւէ անհանգստանալու առիթ չկա: Եթե Հայաստանում ներսից չծնվեն տեսակետներ՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, որեւէ այլ պետություն, որ խորամուխ է այդ հարցին, նման տեսակետ չի հայտնի":

Ընդհանրապես, "եկեք տարբեր մակարդակներում տարբեր դիվանագիտական արտահայտությունների, տարբեր քայլերի վրա առանձնապես ուշադրություն չդարձնենք: Ադրբեջանն ինքը շատ լավ հասկացել է, որ Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղյան խնդիրը լուծված է", եւ Ղարաբաղը դիտարկվում է կա՛մ որպես անկախ պետական միավոր, կա՛մ Հայաստանի կազմում: Դե, իսկ Թերի Դեւիսի զեկույցն ընդամենը "արտահայտում է այսօրվա ընդդիմության ցանկությունները". ոչինչ՝ ավելի: Ընդ որում, ընդդիմություն ասելով՝ նախագահի խորհրդականը նկատի ունի ՀՀՇ-ն, որն էլ հենց հետեւողականորեն առաջ է տանում Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու թեզը: 
   
Գ.Իսագուլյանը "փողոցից լսած ինչ-որ խոսակցություն" համարեց թերթերից մեկի՝ իրեն "մեղսագրված" հայտարարությունը, թե սահմանադրության մեջ ինչ-ինչ փոփոխություններ մտցնելով՝ նախագահը կարող է 3-րդ ժամկետով վերընտրվելու հայտ ներկայացնել: Այնուամենայնիվ, ի սարսափ "3-րդ ժամկետից" մահու չափ ահաբեկված արմատական շրջանակների, արձանագրեց. "Ես ընդհանրապես որեւէ բան չեմ բացառում: Բավարարվա՞ծ եք":

"Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հավանական զարգացումները կարո՞ղ են նախագահի հրաժարականի պատճառ դառնալ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում էր" հարցին ի պատասխան, սակայն, միանշանակ բացառեց սույն "վարդագույն" հեռանկարը: "Ռոբերտ Քոչարյանը մինչեւ 2008 թիվը պաշտոնավարելու է, մի անհանգստացեք: Ես էլ նրա հետ: Հանգիստ պատրաստվեք հաջորդ ընտրություններին",- ասաց նա: 
   
Լավ, իսկ 50 հայաստանցի սակրավորների, վարորդների եւ բժիշկների Իրաք ուղարկելու որոշումը արդյոք անուղղելի հարված չի՞ հասցնում Հայաստանի ազգային անվտանգությանը:
   
Աշխուժորեն քննարկվող այս հարցին անդրադառնալով՝ Գ. Իսագուլյանը հիշեցրեց, որ ժամանակին նույն «հաջողությամբ» շահարկվում էր ՆԱՏՕ-ի Բաքվի զորավարժություններին Հայաստանի մասնակցության խնդիրը, մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը միանշանակ արդարացված էր: 
   
Եւ, վերջապես, "ես աշխատել եմ եւ աշխատում եմ Իրաքի հայ համայնքի հետ, եւ համայնքի կարծիքը այդ հարցում միանշանակ չէ",- նկատեց Գ.Իսագուլյանը, արձանագրելով, որ "վերջնական որոշումը կայացված չէ". այդ որոշումը կգործի միայն խորհրդարանի կողմից վավերացվելու պարագայում, եւ նույնիսկ այդ դեպքում դեռ շատ ջուր կհոսի, մինչեւ մեր մասնագետները կհայտնվեն Իրաքում:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
11.05.2015

 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: