Մի քանի տարվա ընթացքում փոխվեց երկրի պատկերը
25.09.2001. Սկսվեց Հովհաննես Պողոս Երկրորդ պապի եռօրյա այցը Հայաստան
27 Սեպ 2011  
27.09.2011  |  14:58   |   Թերթեր և ամսագրեր

Խուճապ, ցեյտնոտ, իրարանցում

Շաբաթ օրը իշխող "Միասնական Ռուսաստան" կուսակցության համագումարում ընդունված որոշումը, համաձայն որի 2012-ին նախագահական ընտրություններում առաջադրվելու է ՌԴ նախկին նախագահ եւ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, աննախադեպ իրարանցում է առաջացրել Հայաստանում: 

"Անսպասելի" լուրից շանթահարված ներքաղաքական դաշտում թեժ քննարկումները շարունակվում են։ Իր հերթին ալեկոծված է լրատվական դաշտը: Հայ իրականության մեջ մի անբացատրելի խուճապ է սկսվել, աննկարագրելի ցայտնոտի մեջ են հայտնվել բոլորը: 

Շաբաթ օրվանից սկսած չի փակվում ոչ մեկի բերանը. անդադար խոսում են քաղաքական գործիչները, վերլուծաբանները, քաղաքագետները, փորձագետները, անգամ հոգեբանները, որոնց առավելապես հետաքրքրում է ոչ թե նախագահի աթոռին Պուտինի վերադարձի "առեղծվածը", այլ ջանում են գտնել գլխավոր հարցի պատասխանը` ռուսական զարգացումներն ինչ ազդեցություն կունենան հայաստանյան քաղաքական գործընթացների վրա: 

Ընդ որում, շատերն համոզված են, որ հայ իրականության մեջ ռուսական քաղաքական իրադարձությունների պրոյեկտումը "անխուսափելի" է:

Երեկ հատկապես տենդահար էին ՀԱԿ-ին սպասարկող կայքերը, որոնք հեղեղված էին այս "գեոքաղաքական" թեմային նվիրված "խորիմաստ" վերլուծություններով: 

Առավոտվանից սկսեցին տարածել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրեր, գրելով, թե "Պուտինը նրան հետ է բերում", այնուհետ հիշեցրին "Քոչարյանի գործոնի" մասին ու եզրակացրին, որ "այն սկսելու է ակտիվ աշխատել": Չմոռացան գրել Քոչարյան-Պուտին ջերմ հարաբերությունների մասին` նկատելով, որ հենց դրանով է պայմանավորված լինելու "Քոչարյանի վերադարձը": 

Կայքերից մեկը վազեց փողոց ու սկսեց քաղաքացիների շրջանում հարցում անցկացնել` պարզելու, թե արդյոք Պուտինի աջակցությամբ նորից նախագահի պաշտոնում չի՞ հայտնվի Ռոբերտ Քոչարյանը: Մեկ այլ կայք էլ խորհուրդ տվեց գործող նախագահին եւ Տեր-Պետրոսյանին միանալ եւ պայքարել Քոչարյանի վերադարձի դեմ, հետո այս "տանդեմը" քիչ հավանական համարելով, հիասթափված արձանագրեցին, որ Պուտինի դեմ խաղ չկա, եւ եթե նա որոշեց, ուրեմն անպայման "հետ կբերի Քոչարյանին": 

Քաղաքական գործիչներից ոմանք էլ հայտարարեցին, թե զարմանալի ոչինչ չկա` եթե Տեր-Պետրոսյանը վերադարձավ, ինչո՞ւ չպետք է վերադառնա Քոչարյանը: Մյուսներն էլ սկսեցին հաշվել այն ուժերի ու անհատների թիվը, որոնք, հնարավոր է, սատարեն երկրորդ նախագահին, քանզի նրա իշխանության տարիներին այդ ուժերն ու անհատները "ծաղկել" են:

Իրավիճակը դարձավ "պայթյունավտանգ", երբ լսեցին, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա: Անտեսելով իրողությունը, որ նա մեկնել է մասնակցելու "Սիստեմա" ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին, անմիջապես եզրակացրին` "ըհը` արդեն գնացել է Պուտինի հետ հանդիպելու եւ քննարկելու իր վերադարձի հարցը": 

Սակայն զավեշտականն այն է, որ այս ամենի մասին գրում են այն քաղաքական ուժին սպասարկող լրատվամիջոցները, որը շարունակ հեգնանքով է խոսում Հայաստանը Ռուսաստանի "ֆորպոստը" լինելու մասին, նաեւ մեղադրում է իշխանություններին մեր երկիրը Ռուսաստանի "վասալը" դարձնելու համար: Իսկ հիմա ՀԱԿ-ը իր քարոզչամիջոցներով փաստորեն տարածում է այն մտայնությունը, որ առանց Ռուսաստանի որոշման՝ այստեղ որեւէ մեկը չի կարող նախագահ դառնալ, կամ ՌԴ իշխանության նախընտրելի թեկնածուն միայն կարող է Հայաստանը ղեկավարել:

Սա ուրիշ ինչպե՞ս բնորոշես, եթե ոչ ստրկամտության բացահայտ դրսեւորում:
 
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը, երբ տարիներ առաջ հայտարարեց, որ Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ, նույն այս շրջանակը հեգնանքով արձագանքեց այդ հայտարարությանը: Վերջին հարցազրույցում երկրորդ նախագահի արտահայտած միտքը պակաս ուշագրավ չէ. "Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում":

Այս իրարանցումը ցույց է տալիս, որ մեզանում իսկապես կան ուժեր ու գործիչներ, որոնք մասնավորապես ՌԴ իշխանություններին ընկալում են որպես իրենց պետերը: 

Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում հստակ հայտարարել էր, որ եթե որոշի մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներում, անձամբ այդ մասին կհայտարարի:

Այնպես որ նա ակտիվ քաղաքականություն վերադառնալու որոշումը երբեք չի պայմանավորել քաղաքական կշիռ ունեցող այս կամ այն երկրի ղեկավարության դիրքորոշմամբ եւ ոչ էլ, ինչպես ոմանք, սպասում է դրսի աջակցության: Միանգամայն հակառակը` ինքնուրույն է որոշում՝ երբ եւ ինչպես գործել: 

Եվ ամենակարեւորը` գործել ոչ թե "ընդդեմի", այլ "հանունի" տրամաբանությամբ:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: