29.11.2006. Քոչարյան-Ալիեվ հանդիպում... Առանց մեկնաբանության
28.11.2006. ՀՀ նախագահը մեկնեց Մինսկ
08 Դեկ 2011  
08.12.2011  |  13:15   |   Թերթեր և ամսագրեր

28.11.2006. Քոչարյան-Ալիեվ եվս մեկ հանդիպում առանց հատուկ ակնկալիքների

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - "Պարզ է, որ Ղարաբաղը երբեք չի համաձայնի վերադառնալ նախկին կարգավիճակին: Պարզ է, որ բացառված է Ադրբեջանի ուղիղ ենթակայության որեւէ տարբերակ: Պարզ է, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում չի հրաժարվի իր անկախությունից", ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատկերացումների մասին խոսելիս նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս կերպ է բացատրել, թե ավելի հեշտ է ասելՙ ինչպես չի պատկերացնում հարցի լուծումը: "Այդ բոլորը երբ հանում ես, տակը բան չի մնում: Ստացվում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղի հարցը լուծելու համար, փաստաթղթերը ձեւակերպելը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տեւել, ինչը հասկանում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները", օրերս Կիպրոս կատարած այցելության ժամանակ կիպրահայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Նման նախաբանից հետո հետաքրքրական է, թե ինչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ այսօր Մինսկում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում սպասվող Քոչարյան-Ալիեւ հանդիպումից: Նշենք, որ սա կլինի նախագահների երրորդ հանդիպումը 2006 թ.-ին (առաջինը տեղի ունեցավ Բուխարեստում, երկրորդը` Ռամբույեում): Իսկ մինչեւ Հայաստան-Ադրբեջան նախագահների մակարդակով հանդիպումը, ՀՀ նախագահի գրասենյակի մամլո հաղորդագրության համաձայն, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը տեղի կունենա պետությունների ղեկավարների նեղ կազմով, այնուհետեւ կկայանա լիագումար նիստըՙ ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Քննարկման հիմնական հարցն ԱՊՀ արդյունավետության բարձրացման եւ զարգացման հեռանկարների զեկույցն է: ԱՊՀ երկրների նախագահները կքննարկեն նաեւ հումանիտար ու տնտեսական ոլորտներում համագործակցությանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մինսկ է մեկնել երեկ:

Ա. Հ.
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: