30.10.2006. В целом позитивная
28.11.2006. Քոչարյան-Ալիեվ եվս մեկ հանդիպում առանց հատուկ
08 Դեկ 2011  
08.12.2011  |  13:10   |   Թերթեր և ամսագրեր

29.11.2006. Քոչարյան-Ալիեվ հանդիպում... Առանց մեկնաբանության

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Ինչպես եւ սպասվում էր, երեկ Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը երրորդն էր այս տարվա ընթացքում: Գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսին Քոչարյանն ու Ալիեւը չմասնակցեցին, քանի որ Բելառուսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը ծրագրված էր նրանց հանդիպումը:

Նախագահները նախ հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի եւ նրա հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ` արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Այնուհետեւ սովորական ձեւաչափի համաձայն, տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ առանձին հանդիպում, որը տեւեց երկուսուկես ժամ: Հանդիպումից հետո, երեկ իսկ Ռ. Քոչարյանը մեկնեց Երեւան:

Ըստ էության անհնար է որեւէ կերպ գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունավետությունը, քանի որ բանակցությունները փաստորեն մնացին այնքան "մառախլապատ", որքան երեկ մառախլապատ էր Մինսկը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մինսկ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: