11.04.2006. Գոյություն չունեցող բաներ մի փնտրեք
08.09.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԵՒԱՆԻ
16 Սեպ 2011  
16.09.2011  |  09:55   |   Հարցազրույցները

20.06.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բրիֆինգը "Դողագործ" գործարան այցի ժամանակ

Հունիսի 20-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է "Դողագործ" գործարան: Մասնավորեցված այդ ընկերության բաժնետոմսերի երեք քառորդի սեփականատերն ամերիկյան "Ջի-Թի-Էմ" ընկերությունն է, որը 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ծախսելով արդեն իսկ վերագործարկել է օդախցիկների արտադրությունն ու պատրաստվում է առաջիկայում եւս 2 միլիոն դոլարի ներդրում անել:

"Դողագործ" ձեռնարկությունում Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:

Նախագահի ներածական խոսքը.

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական ծառայության միջոցով արդեն ամփոփել ենք առաջին հինգ ամսվա ցուցանիշները£ Բավական հետաքրքիր արդյունքներ կան, ունենք համախառն ներքին արդյունքի 13,8 տոկոս աճ£ Առկա է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճª 21 տոկոս, կապիտալ շինարարության աճª 43 տոկոս եւ արտահանման աճª ավելի քան 31 տոկոս:

Եթե հաշվի առնենք, որ այս հինգ ամիսներին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ երկու փուլով, Ազգային ժողովի ընտրություններ, եւ դրա հետ մեկտեղ հաջողվել է ապահովել նման ցուցանիշներ, ուղղակի կարող եմ հետեւյալ ձ&ակերպումը տալ. այս ցուցանիշները լավագույն գնահատականն են երկրում իրականացված տնտեսական բարեփոխումների£ Տնտեսությունը սկսել է աշխատել ավելի արդյունավետ, տնտեսական տրամաբանության շրջանակներում եւ շատ ավելի քիչ կախվածություն ունի քաղաքական իրադարձություններից: Սա լավագույն ձեռքբերումը պետք է համարել: 

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Ազգային ժողովը ձեւավորված է, կառավարությունը` նույնպես: Հայաստանում կոալիցիայի դասական տարբերակն իրագործված է առաջին անգամ: Հիմա կարեւորագույն խնդիրները հետեւյալն են.

Առաջին` կոալիցիա ձեւավորած կուսակցությունները նաեւ գործնական համագործակցությունն այնպիսի հիմքերի վրա պիտի դնեն, որ կոալիցիայի աշխատանքը լինի երկար եւ արդյունավետ: Քանի որ մենք այդպիսի փորձ չենք ունեցել, շատ բան է կախված, թե ինչպե±ս կձեւավորվեն հարաբերությունները: Ես ներքին համոզմունք ունեմ, որ կհաջողվի այստեղ հասնել դրական արդյունքների:

Երկրորդ` պետք է ակտիվ եւ նոր եռանդով շարունակենք բարեփոխուկմները բոլոր ուղղություններով: Եվ տնտեսական, եւ սոցիալական, եւ կրթության ոլորտներում: 

Հակառակ պարագայում` կկորցնենք և տնտեսական ուժը, և դրական միտումները: Շատ կար&որ է, որ կոալիցիայի ներսում քննարկումների արդյունքում այս գիտակցությունը լինի: Կառավարության ծրագրի քննարկման գործընթացը ցույց տվեց, այս առումով մենք կարող ենք լավատես լինել:

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, կոալիցիայի գաղափարն առաջինը Դուք արծարծեցիք: Այսօր այն իրականություն է դարձել: Քաղաքական համաձայնության կենսունակության եւ ամրության հիմքում ո±րն է Ձեր բաժինը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Եթե նախաձեռնել եմ մի գործընթաց, ուրեմն չեմ կարող չմտածել, որ այդ գործընթացի հաջողությունը նաեւ իմ հաջողությունն է լինելու: Իհարկե, նաեւ պատասխանատվության բաժին ունեմ: Նշանակում է, պետք է ամեն ինչ անեմ, որ կոալիցիան կայանա: Այդ պատճառով ասացի, թե հարկ է համագործակցության փորձ ձեւավորել: Սա մեզ համար նոր երեւույթ է, աշխարհի համար` ոչ: Ողջ Եվրոպան տասնյակ տարիների ապրում եւ ղեկավարվում է նման դաշինքների ու կոալիցիաների միջոցով: Ընդ որում` հաջողված: Իսկ ինչու մեզ մոտ չպետք է հաջողվի£ Ինչու± պետք է մտածենք, թե կարճ է տեւելու£ Եթե փորձենք ուսումնասիրել Եվրոպայի օրինակը, կտեսնենք, որ առնվազն վերջին 20-30 տարում, հիմնականում, հենց կոալիցիոն կառավարություններն են եղել գործադիր իշխանության գլուխ£ Ինչու± անպայման պետք է մտածենք, որ կարճ է լինելու, վատ է լինելու£ Մտել ենք մի կարեւոր գործընթացի մեջ, եւ իմ ներքին համոզմունքն է, որ դա երկարատեւ է լինելու£ Հիշու±մ եք, 2000թ. մայիսին ի±նչ էին ասում կառավարության մասին£ Դուքª բոլորդ, եթե ոչ բոլորդ, ապա մեծամասնությունը, •րում էիք, թե երեք ամսվա կառավարություն է£ երեք տարվա եղավ, հիմա էլª չորս տարվա է լինելու...

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, դաշինքների ձեւավորման, ներքաղաքական կայունության առումով իրավիճակը որքանով է համեմատելի 1999թ. ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ես այսօրվա իրավիճակն ավելի բարձր կգնահատեի հետեւյալ պատճառով. այն ժամանակ մենք դաշինք ենք ունեցել ավելի շուտ երկու անձի միջեւ, ովքեր, այոª հզոր անձինք էին, հեղինակություն ունեին, բայց դաշինքն, այնուամենայնիվ, անձերի միջեւ էր£
Այսօր կայացել է կոալիցիա քաղաքական միավորների միջեւ, ինչն, ավելի երկարատեւ համագործակցություն է նշանակում, ինչու ոչª քաղաքական դաշտի ձեւավորման առումով ավելի հեռանկարային երկրի համար£ Սա որակական տարբերություն է, բավական լուրջ£ Կգումարեի նաեւ այն, որ այն ժամանակ մենք չենք ունեցել նույն տեմպը տնտեսության զարգացման առումով£ 1999թ. 1-ին կիսամյակում լուրջ տնտեսական աճ չենք ունեցել£ Սպասելիքները քիչ այլ էին£

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, կառավարության նոր կազմը Ձեզ դու±ր է գալիս:

ՊԱՏԱՍԽԱՆ - Տերմիններ կան, որ քաղաքականության ոլորտում չպետք է գործածել: Անձնավորված հարաբերություններ այստեղ չէին կարող լինել: Այլ խնդիր է, եթե ասենք, ի վիճակի± է աշխատել, արդյունավետ կլինի± այդ աշխատանքը, թե± ոչ£ Կրկնեմ նույն միտքը, քաղաքական միավորների միջև համագործակցության նոր բանաձեւ պետք է ձեւավորվի£ Կհաջողվի±, ուրեմնª նաեւ կոալիցիան կհաջողվի£ Ո±չ ª խնդիրներ կունենանք£ Հուսով եմ, որ ամեն ինչ բնականոն կընթանա£

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, համագործակցության առումով. ի±նչ ընթացք է ունենալու իշխանություն ընդդիմություն գործակցությունը:

ՊԱՏԱՍԽԱն - Ընդդիմությունը միշտ պետք է ընդդիմություն լինի£ Մամուլում հաճախ կարդում եմ այսպիսի մտքեր, թե արդյոք պետք է ընդդիմությունը ներկայացված լինի իշխանության շրջանակում, պաշտոններ ստանձնի: Հենց որ ընդդիմությունը պաշտոն ստացավª դադարում է ընդդիմություն լինելուց£ Եթե համագործակցություն ասելով սա է նկատի առնվում, իհարկե, չի կարող լինել£ 
Բայց ընդդիմությունն իր լայն դերակատարումն ունի երկրում եւ պե°տք է ունենաª քննադատելով, վերլուծելով իշխանության սխալները եւ դրանք ժողովրդին ներկայացնելով£ Ընդդիմությունը պետք է այն ուժը լինի, որն իր գործունեությամբ միշտ պարտադրի իշխանություն կրող քաղաքական ուժերին ավելի լավ, ավելի արդյունավետ աշխատել£

Ինչ վերաբերում է համագործակցությանը, խորհրդարանի շրջանակում դա կարող է լինել£ Կան տարբեր ծրագրեր, որոնց վերաբերյալ հնարավոր է նույն մոտեցումները լինեն£ Օրինակª համագործակցությունն ասենքª Եվրախորհրդի շրջանակում, Ղարաբաղի խնդրի կարգավորման, ՀայաստանՍփյուռք հարաբերությունների շուրջ£ Կան հարցեր, որ համազգային նշանակության խնդիրներ են: Տվյալ դեպքում, մենք պետք է տարանջատենք այն խնդիրները, որոնց լուծման համար գործադիրն ուղղակի պատասխանատվություն է կրում£ Երբ տարանջատում ենք, պարզ է դառնումª թե ո°ր ոլորտում կարելի է համագործակցել£

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, արդյոք ներքին շուկայում ալյուրի էժանացումը քաղաքական որոշման արդյունք է:
ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք գներ չենք կարգավորում, շուկան մրցակցային է£ Բայց վերջին տարիներին մեր ներմուծողները հիմնականում Ռուսաստանից էին ներմուծում այդ ապրանքըª պայմանավորված այնտեղի ձեռնտու գներով£ ների աճը ենթադրում է, որ ներմուծողները կսկսեն նաեւ այլ շուկաներ փնտրել, որտեղից ավելի էժան կներմուծեն:
 
Ոչ մի քաղաքակիրթ երկրում գները վարչական ձեւով չեն կարգավորվում£ Կան այլ մեխանիզմներ£ Օրինակª պետությունը գործի է դնում պահուստները, հետո նորից լրացնում դրանք£ Մենք այդ մեխանիզմը չունենք, բայց կարելի է ստեղծել: Դա նշանակում է պետբյուջեում նախատեսել որոշակի գումարներª այդպիսի պահուստներ ձեւավորելու համար:
 
Իսկ ալյուրի էժանացումը քաղաքական որոշում չէ, նշանակում էª շուկան է սկսում ճիշտ արձագանքել երեւույթներին£ Նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է հետազոտի իրական վիճակը, ազդող գործոնները եւ, ի դեպ, այդ ուսումնասիրության ընթացքը կարող է ազդել գների վրա£ Ուրեմնª ասենք, ոչ թե քաղաքական որոշման, այլ պետական մեխանիզմների աշխատանքի արդյունք է:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: