08.09.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԵՒԱՆԻ
18.04.2007. Արտոնյալներ չպետք է լինեն
16 Սեպ 2011  
16.09.2011  |  10:22   |   Հարցազրույցները

15.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ

Հարց - /"Հայլուր"/ Պարոն Նախագահ, տնտեսական ցուցանիշներն արձանագրում են կայուն աճ: Սակայն, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը վերջերս նշեց, որ թեեւ տնտեսական ցուցանիշներն աճ են գրանցում, այնուհանդերձ չի պակասում աղքատությունը:

Պատասխան - Ինչպես կարող է այդպես լինել. եթե տնտեսական աճ է արձանագրվում, աշխատատեղերը, արտահանումն ավելանում են, աղքատությունը չի կարող չպակասել: Իհարկե, պակասում է, միգուցե ոչ այն տեմպերով, որ ցանկալի էր այսօր: Այն գործընթացներն, որ այսօր մենք ունենք առաջին հերթին աղքատության նվազմանն են տանում: Ինչ է նշանակում արտահանման աճ 20 տոկոս. դա նշանակում է, որ այդ քանակով ապրանք է արտահանվել, արտադրվել է մեր ժողովրդի կողմից, մարդիկ աշխատել են, վարձատրվել: Տնտեսական աճը եւ աղքատության նվազումը փոխկապակցված գործընթաց է: 

Հարց - /"Արմինֆո" գործակալություն/ Պարոն Նախագահ, մոտ մեկ ամիս հետ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Ձեր կարծիքով, այն ի±նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրաª թե քաղաքական, թե տնտեսական ոլորտում:

Պատասխան - Այսօր ես կցանկանայի խոսել տնտեսական հարցերի վերաբերյալ, քանի որ գտնվում ենք աշխատող գործարանում, որն ունի շատ հետաքրքիր ծրագրեր: Հայ - ռուսական հարաբերությունների մասին մենք դեռ կխոսենք: Այցը կայանալու է սեպտեմբերին, այցի հիմնական նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնումն է: Համատեղ միջկառավարական հանձնաժողովն աշխատում է, մենք ակնկալում ենք սեպտեմբերի սկզբին եւս մեկ հանդիպում, որի նպատակը Ռուսաստանի նախագահի այցի նախապատրաստական աշխատանքների, պայմանավորվածությունների ամփոփումն է: Մեր տնտեսական հարաբերություններում այս այցը պետք է բեկումնային լինի: Մենք նման ակնկալիք ունենք եւ աշխատանքը պլանավորում ենք հենց այդ ուղղությամբ:
 
Այսօր կցանկանայի մեր ուշադրությունն կենտրոնացնել հիմնականում ներքին տնտեսական հարցերի վրա: Հաջող եւ անհաջող սեփականաշնորհման բազմաթիվ օրինակներ ունենք: Կարող եմ ավելացնել, որ վերջին ժամանակահատվածում կատարած սեփականաշնորհումն էապես տարբերվում է այն սեփականաշնորհումից, որ նախկինում եղել է Հայաստանում: Հիշում եք, վաուչերներով սեփականաշնորհումª մասսայական, առանց պարտավորությունների: Մարդիկ տեր էին դառնում անշարժ գույքի անգամ չպատկերացնելով, թե ինչպես պետք է աշխատեն, շատ դեպքերում նաեւ աշխատացնելու ցանկություն ու հնարավորություն չունենալով: Հիմա մենք փորձում ենք խոշոր ձեռնարկությունները սեփականաշնորհել այլ կերպª գործարկելու պարտավորություններով, կոլեկտիվի հետ սոցիալական հարցեր լուծելով: Նման ձեւով վերջերս սեփականաշնորհվեցին "Շողակն" գործարանը, "Ալմաստ" գործարանը, "Կանազը" համատեղ ձեռնարկություն դարձավ, "Լույս" գործարանը նույնպես նման գործընթացի մեջ է, "Դողագործի" վերաբերյալ հետաքրքիր պայմանագիր ենք կնքել: Ես համոզված եմ, որ այստեղ եւս մենք հաջողություն կունենանք, այսօր բանակցում ենք յումրի ապակու գործարանի, "Սապֆիրի" վերաբերյալ: Կարծում եմ, կկարողանանք գտնել այնպիսի սեփականատեր, որը ստանձնի գործարանն աշխատացնելու պարտավորություն: Վանաձորի քիմիական համալիրը նույն ձեւով սեփականաշնորհեցինք եւ արդեն դրական արդյունքներ ունենք: Նման օրինակները կարող եմ շարունակել: Վերջին մեկ-մեկուկես տարվա աշխատանքի ոճի եւ արդյունքի մասին արդեն կարող ենք խոսել: Այժմ մրցույթ է հայտարարված եւ նման խնդիրներ են դրված "Արարատցեմենտ", "Մարս" գործարանի համար, կբանակցենք Զանգեզուրի լեռնամետալուրգիական համալիրի շուրջ: Այս գործընթացի արդյունքն արդեն տարեվերջին կամ մյուս տարվա սկզբին ունենալու ենք: Ամենադժվարն, իհարկե, մնում է "Նաիրիտի" խնդիրը, որի վերաբերյալ փորձում ենք ծրագրային սեփականաշնորհման եղանակով լուծումներ գտնել:
Անդրադառնամ նաեւ էներգետիկային: Մեր մանր ու միջին բիզնեսը, ծառայություններն ամբողջությամբ այսօր սեփականաշնորհված են: Շատ հետաքրքիր պրոցեսներ կան նաեւ սպասարկման ոլորտում: Այսօր խոշոր ձեռնարկությունների ծրագրային սեփականաշնորհումը բերում է նրան, որ ամբողջ տնտեսությունը մասնավոր շահերի վրա է հիմնված, իսկ էներգետիկանª պետական է: Խոսքը հատկապես վերաբերում է բաշխիչ ցանցերին: Այստեղ լուրջ մտահոգություն կա, որ եթե չսեփականաշնորհվեն բաշխիչ ցանցերը, ապա մի կողմից մասնավոր շահը, մյուս կողմից պետական ձեռնարկությունը ... Մենք բոլորս գիտենք, որ պետական ձեռնարկությունից, այսպես ասած, փախցնելու ցանկություն բոլորն ունեն: Այստեղ տարբեր վիճակում են հայտնվելու եւ էներգետիկ համակարգը, եւ տնտեսությունը: Մի կողմից մասնավոր շահ, մյուս կողմիցª պետական, փախցնելը, գողությունը հետագայում կբերի ամբողջ ժողովրդի հաշվին այդ ծախսերի փոխհատուցում պետական բյուջե: Սա ամենից վտանգավորն է: Ակնկալում եմ նաեւ, որ լրատվական միջոցներն այս պահը ճիշտ ընկալելով ամեն ինչ կանեն, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ ընթանա: Հաշվիչները հետ պտտացնելը, եւ այլն, եւ այլն... այս բոլոր չարաշահումները մեկի դարպասի վրա խաղ են լինելու: Մենք պետք է գիտակցենք, որ մասնավոր շահը պետք է մտնի նաեւ էներգետիկայի ոլորտը:

Հարց - /Ա1+ հեռուսատեսություն/ Պարոն Նախագահը, որոշ քաղաքական ուժեր մեղադրում են գործող եւ շահութաբեր ձեռնարկությունները մասնավորեցնելու համար, որոնք կարող էին աշխատել ու շահույթ բերել պետությանը: Ինչո±ւ արտասահմանյան կազմակերպություններին տալ, ոչ թե մնա մեզ:

Հանրապետության նախագահ - Ո±րն է գործողը: "Դողագո±րծը"...

Լրագրող - Օրինակ` կոնյակի գործարանը...

Պատասխան - Կոնյակի գործարանը, եթե չեմ սխալվում, այս տարվա չորս-հինգ ամսում վաճառքի ծավալը հասցրել է անցած տարվա վաճառքի ծավալին: Պետության համար ո±րն է տարբերությունը պետական եւ սեփական ձեռնարկությունների միջեւ: Որպես լրագրող փորձեք գնահատել: Շահութահարկը տալիս է նույն չափով, պետությունն այսօր որեւէ պետական ձեռնարկությունից դիվիդենտ չի ստացել, դիվիդենտների բաժանման գործընթացին չի մասնակցել, որովհետեւ չկա մի պետական ձեռնարկություն, որը կարող ենք արդյունավետ աշխատող համարել: Բոլորը պարտքերում խրված են. էներգետիկներին, բյուջեին, կենսաթոշակային հիմնադրամին պարտք են /բացառությամբ Քաջարանի գործարանի/, կամ աշխատում են իրենց հզորության հինգը կամ տասը-տասնհինգ տոկոսով: Ունենալով մեծ արտահանման պոտենցյալ, չեն զբաղվում շուկաներով: Տնօրեններն իրենց լավ են զգում այդ պետական գործարաններում: Միգուցե, ղեկավարությունից մի երկու-երեքը իրենց շատ լավ են զգում, լավ մեքենաներով, դղյակներ կառուցելով, իսկ կոլեկտիվն ահավոր վիճակում է: Սա± ենք ուզում պահպանել: Չի կարելի:

"Արմենտելի" վերաբերյալ: իտեք, որ այսօր բավական լուրջ զբաղվում ենք "Արմենտելի" հետ մեր հարաբերություններվ: "Արմենտելը" մի քանի ուղղություններով բնական մենաշնորհ ունի եւ նրա գործունեությունը կարգավորվում է պայմանագրով: Փորձում ենք հիմա գնահատել. ինչ չափով է "Արմենտելը" կատարում իր պարտավորությունները, պետություննª իր: Այդ պարտավորությունների պատշաճ կատարման գնահատականը հնարավորությունը կտա խոսել ավելի հիմնավոր փաստարկներով: Ասեմ, որ "Արմենտելը" բավական լուրջ ներդրումներ է կատարել Հայաստանում: Մենք ուղղակի մոռացել ենք, որ երկու-երեք առաջ հնարավոր չէր որեւէ տեղ զանգահարել, տասը-տասնհինգ անգամ պետք է փորձեինք: Խոսքը ներդրումների ծավալի մասին է, որի վերաբերյալ գնահատականները բավականին տարբեր են: Եթե մենք կարողանանք ապացուցել, ուրեմն որոշ պահանջներ կարող ենք ներկայացնել: "Արմենտելը" միչեւ տարեվերջ բավական լուրջ ծրագրեր ունիª կապված բջջային հեռախոսացանցի հետ եւ այլն: 

Ինչ վերաբերում է կոնյակի գործարանի սեփականաշնորհմանը, ապա պետք է ասեմ, որ այն մեր ամենահաջողվածներից մեկն է: Սեփականաշնորհումից հետո գործարանի ցուցանիշներն աճել են բոլոր ուղղություններով: Կոնյակի գործարանն առաջինը սկսեց կանխիկ գումարով գյուղացիներից խաղող գնել: Որակի առումով, անկասկած, շատ որակյալ արտադրանք են տալիս: Եթե մինչ սեփականաշնորհումը չորսը երկիր էր արտահանվում, այսօր արդենª քսաներկու-քսաներեք: Եվ ամեն տարի ավելացնում են իրենց արտադրանքի ծավալը: Կրկնում եմ, մեր ամենահաջողված գործարքներից մեկն է:

Հարց - /Արմենպրես գործակալություն/ Պարոն Նախագահ, հին աշխատանքային օրենսգիրքն այսօր խնդիրներ չի± ստեղծում:

Պատասխան - Իրոք, լուրջ բացթողում է, որ այդ կարեւոր փաստաթուղթը չի մշակվել տնտեսական բարեփոխումներին զուգահեռ:
Ցավոք, մինչեւ այսօր մենք առաջնորդվում ենք հին աշխատանքային օրենքսգրքով, որն այսօր ուղղակի անհեթեթություն է, քանի որ չի համապատասխանում տնտեսական հարաբերություններին եւ ընդհանրապես տնտեսվարող սուբյեկտի ու աշխատողի հարաբերություններին: Շատ արագ պետք է այդ հարցում հստակություն մտցվի: Սա օրենսդրական կարգավորման խնդիր է, եւ կառավորությունը պետք է այս հարցում շատ ակտիվ նախաձեռնություններով հանդես գա: Ես համամիտ եմ, որ սա մեր ամենաթույլ կողմերից մեկն է, հետ ենք մնացելª փոխանակ բարեփոխումներին զուգահեռ փորձեինք լուծել այդ հարցը: 

Հարց - /"Պրոմեթեւս" հեռուստաընկերություն/ Պարոն Նախագահ, այս տարվա ընթացքում կստեղծվի± Ձեր նշած 40 հազար աշխատատեղը:

Պատասխան - Այս տարվա ընթացքում ստեղծված աշխատատեղերի ամփոփ տվյալը կներկայացվի տարեվերջին: Նոյեմբերի վերջին կհաշվարկենք: Մի բան կարող եմ միանշանակ ասել, որ Նախագահի հայտարարությունը բավական լուրջ իմպուլս է իշխանական բոլոր կառույցների, հատկապես գործադիրի համար, եւ աշխատատեղերի ստեղծման հարցն այսօր գերակայություն է մեր տնտեսական քաղաքականության մեջ: Ես նաեւ զգում եմ, որ մեր մարզպետարանները, մարզպետները, նախարարները, նախարարությունների աշխատակազմերը շատ ավելի ակտիվ են զբաղվում այդ հարցով: Այդ իմպուլսը, այս ազդակը պետք էր եւ համոզված եմ, որ մենք նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին իսկապես զեկուցելու բան ունենանալու ենք: Չեմ ցանկանում հիմա խոսել թվերի մասին, հաշվարկն արվում է եւ կներկայացվի: Այդ թվերն էապես տարբերվելու են նախկին ցուցանիշներից: 

Հարց - /Ա1+ հեռուստաընկերություն/ Նպատակն իսկապես իմպուլսն էր, թե±...

Պատասխան - Առանց իմպուլսի հնարավոր չէ ակտիվ աշխատել: Այո, նպատակն այդ աշխատատեղերն ստեղծելն է, բայց առանց համապատասխան վերաբերմունքի, առանց հնարավոր ուժերը մոբիլիզացնելու դա հնարավոր չէ: Հետո սա բերեց նրան, որ օրենսդրական դաշտում որոշ խնդիրներ լուծենք, շատ ավելի ուշադիր սկսեցինք զբաղվել արտահանման խնդիրներով: Սա ուղղություն է: Դու հայտարարում ես, որ այսօր երկրի համար աշխատատեղերի խնդիրը գերակայություն է, եւ եթե հայտարարողը երկրի նախագահն է, ու հետեւողական է, նաեւ գործադիրի գործունեությունն ամբողջությամբ նպատակաուղղված է դառնում այդ խնդրի կարգավորմանը: Այո, ես հատուկ եմ դա արել եւ տեսնում եմ, որ այդ քայլի արդյունքներն այսօր արդեն երեւում են: Աշխատատեղերը կլինեն ոչ միայն արդյունաբերության բնագավառում, բավականին հետաքրքիր ծավալներ ունենք շինարարության մեջ, նաեւª ճանապարհաշինարարության, սպասարկման ոլորտներում:

Բնական է, որ անցումային շրջանում պետք է լիներ տնտեսության անկում, բայց ոչ այն չափով, ինչ արձանագրվեց: Ունենք բավական լավ օրինակª Չարենցավանի կարի ֆաբրիկան: Երեւի մեկ ամիս հետո ես կայցելեմ այդ ձեռնարկություն, որտեղ մենք աշխատատեղերը զրոյից հասցրել ենք հինգ հարյուրի: Մի գործարան, որը երեք տարի առաջ թալանվում էր, գործարանի սարքավորումների մի մասը ապամոնտաժված էին, մյուս մասն արտահանվում էրª վաճառելու նպատակով: Ուղղակի միջամտեցի, կանգնեցրել ենք այդ գործընթացը, փորձել ենք օգնել գործարանին եւ այսօր իտալացիների հետ հետաքրքիր համագործակցություն կա: Նման օրինակներ շատ կան Հայաստանում: Ես կարծում եմ, այո, մենք տնտեսական անկում պետք է ունենայինքª կապված անցումային շրջանի հետ, շուկայական նոր հարաբերությունների ու մոտեցումների հետ, բայց նման անկում, որ տեղի ունեցավ, չպետք է լիներ: Այդ անկումը բերեց նրան, որ գործարարների մոտ մի քանի տարի հուսահատ տրամադրություններ էին, նրանք իրենց բիզնեսի համար հեռանկար չէին տեսնում: Նրանցից մի մասը որպես անշարժ գույք վաճառեցին, մաս-մաս բաժանեցին գործարանները, որոնք հնարավոր էր աշխատացնել: Համոզված եմ, ժամանակին ավելի ծրագրային մոտեցում պետք է լիներ սեփականաշնորհման գործընթացին: Չեմ կասկածում, որ մարդիկ հատուկ ինչ-որ սխալ քայլեր են արել: Ոչ, բայց կար մոտեցում, որ մենք ճարպիկ ենք, լավ աշխատող ենք եւ բոլոր հարցերը միանգամից կլուծենքª առանց համապատասխան պայմանների: Հիմա փորձում ենք հաղթահարել այդ դժվարությունները, մասամբ ստացվում է, մասամբª ոչ: Ժամանակը նաեւ ցույց կտա, թե ինչ չափով է հաջողվել:

Հարց - Պարոն Նախագահ, ի±նչ կասեք ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտի վերաբերյալ:

Պատասխան - Պետք է փորձենք շատ արագ բարեփոխել նաեւ կրթական ոլորտը, քանի որ լավ մասնագետներ պատրաստելու պրոցեսը պետք է կատարվի համալսարաններում: Այնպես է ստացվում, որ համալսարանից գալիս են բիզնես, իսկ բիզնեսում անմիջապես վերապատրաստման անհրաժեշտություն է առաջանում: Փորձում ենք այս երկու օղակը կապել: Շատ հաճելի է ու հետաքրքիր, որ այս տարի ընդունելության քննությունների ժամանակ դիմորդների թիվը կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի ֆակուլտետներում էապես աճել է: 

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: