12.10.2007. "Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը լիարժեքորեն կճանաչի հայոց
15.11.2005. Ավելի ակտիվ աշխատել ժողովրդի հետ
13 Սեպ 2011  
13.09.2011  |  11:28   |   Ելույթներ և ուղերձներ

25.09.1998. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում

Հարգարժան պարոն Նախագահ, 
Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, 
Հարգարժան պատվիրակներ, 
Հարգարժան տիկնայք եւ պարոնայք,

Պարոն Նախագահ, 
Թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու առթիվ: Վստահ եմ, որ այն հմտություններն ու հարուստ փորձը, որ Դուք ձեռք եք բերել Ձեր դիվանագիտական կարիերայի ընթացքում, ընդունակ են երաշխավորել ներկա նստաշրջանի հաջորդ արդյունքը: 

Կցանկանայի նշել նաեւ Ձեր նախորդի` Նորին գերազանցություն պարոն Ուդովենկոյի արժեքավոր ներդրումը Գլխավոր ասամբլեայի անցյալ նստաշրջանի աշխատանքում:
 
Պարոն Նախագահ, 
1998 թվականը հիասթափությունների եւ հույսերի տարի էր: Մենք խաղաղության եւ միջազգային անվտանգության համար պայքարում անհաջողությունների ու վճռական հաղթանակների վկան դարձանք: Մասնավորապես, մենք Հյուսիսային Իռլանդիայի բարդ ու երկարատեւ հակամարտության լուծման ճանապարհին մեծ առաջընթացի վկա եղանք: Իռլանդական խաղաղության համաձայնագիրը ողջ աշխարհին ապացուցեց, որ թվացյալ անլուծելի հիմնախնդիրներին պատասխաններ գտնելը երբեք ուշ չէ:
 
Ցավոք, անցնող տարում աշխարհը շարունակում էին ցնցել պատերազմները, զինված հակամարտությունները, ահաբեկչական գործողությունները եւ բռնության այլ դրսեւորումները, որոնք բացասաբար անդրադարձան միջազգային կայունության եւ անվտանգության մակարդակի վրա:
 
Լինելով զանգվածային ոչնչացման զենքի չտարածման բնագավառի բոլոր գլոբալ պայմանագրերի մասնակից` Հայաստանը խորապես մտահոգված է Հնդկաստանի ու Պակիստանի կողմից իրականացված միջուկային փորձարկումների հնարավոր հետեւանքներով: Մենք կարծում ենք, որ միջուկային փորձարկումների համընդհանուր պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը նշանակալի ավանդ կներդնի միջազգային անվտանգության ամրապնդման գործում: Հայաստանը նաեւ հանդես է գալիս զինաթափման եւ միջուկային զենքի ու այլ պայթուցիկ սարքերի համար նախատեսված տրոհվող նյութերի արտադրության արգելման պայմանագրի մշակման կոնֆերանսի շրջանակներում աշխատանքներն սկսելու օգտին:
 
Պարոն Նախագահ,
 
Մեծ է ՄԱԿ-ի նշանակությունը միջազգային կյանքի ամենատարբեր բնագավառներում` լինի դա գլոբալ էկոլոգիական եւ բնապահպանական պրոբլեմների լուծումը, թե կազմակերպված հանցագործության ու թմրաբիզնեսի դեմ պայքարը: Հայաստանը, պաշտպանելով այդ բնագավառներում ՄԱԿ-ի գործունեությունը, ակտիվ մասնակցություն ու նեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 20-րդ հատուկ նստաշրջանում: Մենք ելնում ենք նրանից, որ թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհի շատ երկրների ու տարածաշրջանների տնտեսական բարգավաճման եւ քաղաքական կայունության համար:
 
Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ միջազգային քրեական տրիբունի ստեղծման աշխատանքներում, քանի որ մեծ նշանակություն է տալիս միջազգային հանցագործությունների, այդ թվում` ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների դեմ պայքարին: Համարելով, որ ՄԱԿ-ը պետք է գլխավոր դերն ունենա միջազգային հակաքրեական ռազմավարության ձեւավորման գործում, Հայաստանը պաշտպանում է 2000 թվականին Վիեննայում հանցագործությունների կանխման եւ իրավախախտումների նկատմամբ վերաբերմունքի մասին ՄԱԿ-ի 10-րդ կոնգրեսը գումարելու գաղափարը:
 
Հայաստանը միանշանակորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում, որը չի կարող արդարացվել ոչ քաղաքական, ոչ գաղափարախոսական, ոչ ցեղային, ոչ կրոնական, ոչ էլ ցանկացած այլ դրդապատճառներով: Քենիայում եւ Տանզանիայում իրականացված վերջին ահաբեկչական գործողությունները մեկ անգամ եւս ապացուցում են այդ չարիքի դեմ պայքարում բոլոր երկրների համագործակցության անհրաժեշտությունը: Մենք հանդես ենք գալիս ունիվերսալ հակաահաբեկչական կոնվենցիաներին հնարավորինս առավելագույն թվով պետությունների միացման օգտին եւ պաշտպանում ենք միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի Ռուսաստանի նախագիծը: Հայաստանը ողջունում է նաեւ Գլխավոր ասամբլեայի օրակարգում ՄԱԿ-ի կողմից հայտարարված միջազգային իրավունքի տասնամյակին առնչվող հարցերի, ինչպես նաեւ խաղաղության առաջին կոնֆերանսին նվիրված 1999 թվականի միջոցառումների ընդգրկումը:
 
Պարոն Նախագահ,
 
Այս տարին միջազգային հանրության համար Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 50-ամյակի տարին էր: Հռչակագրի կեսդարյա հոբելյանը ՄԱԿ-ի անդամ երկրներին հնարավորություն տվեց իրենց երկրներում մարդու իրավունքների վիճակի յուրահատուկ վերլուծություն կատարել, նախանշել ժողովրդավարության եւ մարդու ու ժողովուրդների իրավունքների հաստատուն հիմքերի հետագա զարգացման ուղիները:
 
Ընթացիկ տարին նաեւ Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 50-ամյակի տարին է: Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում հայերի 1915 թվականի ցեղասպանությունը իր ժամանակին պատշաճ կերպով չդատապարտվեց համաշխարհային հանրության կողմից, ինչը որոշ վարչակարգերի խրախուսեց նոր հանցագործություններ կատարել: 

Հոլոկոստից հետո ՄԱԿ-ն անդրադարձավ ցեղասպանության հիմնախնդիրներին` այն որակելով որպես մարդկության դեմ հանցագործություն, եւ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունեց հիշյալ կոնվենցիան: Չնայած, անցած կես դարում աշխարհի տարբեր մասերում բազմիցս կրկնվեցին ցեղասպանության հանցագործությունները: Այս չարիքի դեմ պայքարի անհրաժեշտության հարաճուն ըմբռնման վկայությունն են նաեւ ներկա դարասկզբին հայերի ցեղասպանության դատապարտումն ու ընդունումը մի շարք երկրների խորհրդարանների կողմից: 

Գլխավոր ասամբլեայի ներկայիս նստաշրջանում Հայաստանի եւ հինգ այլ պետությունների համատեղ առաջարկությամբ նստաշրջանի օրակագ է մտցվել կոնվենցիայի 50-ամյակի հարցը: Մենք հույս ենք հայտնում, որ մարդկությունը, ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարում միավորելով ջանքերը, վճռական քայլ կկատարի աորդեն հաջորդ հարյուրամյակում դրանից վերջնականապես ազատվելու համար: 

Պարոն Նախագահ,

Երրորդ հազարամյակում քաղաքական կայունության կարեւոր գործոն պետք է դառնա պետությունների փոխշահավետ համագործակցությունը քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտում` հիմնված ազատ շուկայի սկզբունքների վրա: Այս ճանապարհն այլընտրանք չունի: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացի նկատմամբ իր մոտեցումներով Հայաստանը գործնականում հավաստում է հավատարմությունը իր ընտրած ուղուն:
 
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս տարածաշրջանային համագործակցությանը, լինի դա Անկախ պետությունների համագործակցության, Սեւծովյան տնտեսական համագործակցության համար, թե ՏՐԱՍԵԿԱ նախագծի շրջանակներում:Հայաստանն անկեղծորեն բաց է նման համագործակցության համար, թեեւ ափսոսանքով արձանագրում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակումը լրջորեն խոչընդոտում է դրան: Ակներեւ է, որ տարածաշրջանի հարուստ ներուժը, չի կարող լիովին օգտագործվել, երբ փորձեր են արվում մեկուսացնել նրա բաղադրիչներից մեկին: Նման փորձերն անհաջողության են դատապարտված: 

Պարոն Նախագահ, 

Մյուս գործոնը, որը մտահոգություն է հարուցում տարածաշրջանի ռազմաքաղական կայունության համար, Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի լուրջ խախտումն է: Սպառազինությունների ցամաքային երեք տեսակների գծով մեզ հարեւան երկիրն զգալիորեն գերազանցում է պայմանագրով նախատեսված ազգային առավելասահմանը: 

Չնայած մեր անվտանգությանը պոտենցիալ սպառնալիքին, մենք մեր անկախության առաջին օրերից հստակորեն եւ միաժամանշանակ հրաժարվել ենք զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման հնարավորությունից եւ պահպանում ենք մեր հավատարմությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ սովորական սպառազինությունների ապակայունացնող կուտակման նկատմամբ հսկողության սկզբունքներին: 

Պարոն Նախագահ, 

Մեր տարածաշրջանում` Անդրկովկասում, կայունության եւ անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Հայաստանը մնում է 1994 թվականի մայիսին ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի ռեժիմի կողմնակիցը եւ կնպաստի նրա անշեղ պահպանմանը: 

Մենք ընդգծում ենք Մինսկի խմբի եւ նրա առանձին երկրների ներդրումը ինչպես հրադադարի ռեժիմի պահպանման, այնպես էլ միջնորդության գործում: 

Ցավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում: Մենք այն կարծիքին ենք, որ ստեղծված փակուղու հիմնական պատճառներն ենª բանակցությունների գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը պետք է ընդունվի բուն բանակցությունների ընթացքում: 

Միջազգային հանրությունը պետք է շարունակի առավելագույն ջանքեր գործադրել այդ խոչընդոտները վերացնելու համար: Մեր կարծիքով, հակամարտության խորությունն ու առանձնահատկությունները ենթադրում են դրա կարգավորման ոչ ստանդարտ մոտեցումներ, որի հիմքում պետք է ընկած լինեն հակամարտության կողմերի իրավահավասարության սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի անկլավայնության բացառումը եւ նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքը: Հայաստանը պատրաստ է առաջ ընթանալ: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում առանց նախապայմանների վերսկսել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման բանակցությունները: 

Պարոն նախագահ, 

Բազմազան ու բարդ են այսօր միջազգային հանրության առջեւ ծառացած խնդիրները: Մենք համոզված ենք, որ հարաճուն խնդիրները հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել ընդունակ կլինի միայն բարենորոգված ՄԱԿ-ը: Դա հատկապես վերաբերում է Անվտանգության խորհրդի բարենորոգմանը, որի արդյունավետ աշխատանքից է կախված խաղաղության ու անվտանգության ապահովումը բովանդակ աշխարհում: Մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի կառուցվածքային բարենորոգումը խորացնելու օգտին, այդ թվում եւ վարչաբյուջետային ոլորտում: Մենք այն կարծիքին ենք, որ ՄԱԿ-ի ֆինանսական սուր ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտ պայման է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը բոլոր անդամ պետությունների կողմից: Չնայած տնտեսական լուրջ դժվարություններին, Հայաստանը կատարում է իր պարտավորությունները: Մենք պարզապես պետք է գիտակցենք, ու ուժեղ եւ բարենորոգված ՄԱԿ-ը կծառայի մեր ընդհանուր շահերին: 

Շնորհակալություն ուշադրության համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: