17.05.2005. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հրավիրել է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ նախագահին այցելել
31.05.2003. Սանկտ Պետերբուրգում կայացել է ՎՐԱՍՏԱՆԻ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ
14 Հուն 2012  
14.06.2012  |  15:23   |   Թերթեր և ամսագրեր

17.05.2005. ՔՈՉԱՐՅԱՆԻ եւ ԱԼԻԵՎԻ մոտեցումները "մի շարք հարցերում շատ եւ շատ տարբեր են"

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կոնկրետ որեւէ փաստաթուղթ չեն քննարկում

Լեհաստանի մայրաքաղաքում Եվրոխորհրդի անդամ պետությունների նախագահների, վարչապետների կամ արտգործնախարարների մասնակցությամբ մայիսի 16-17-ը տեղի է ունենում 46 պետություններ միավորող կազմակերպության 3-րդ գագաթաժողովը: Այս իրադարձությունը Հայաստանի համար կարեւորվում է, քանի որ գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են Ռոբերտ Քոչարյանի երկկողմ հանդիպումները մի քանի պետությունների առաջնորդների, այդ թվումՙ Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հետ: Առաջինն արդեն կայացել է, երկրորդը հավանաբար տեղի չի ունենա:

Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Բանակցությունների առաջին 20 րոպեներին ներկա են եղել ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարներըՙ Սերգեյ Լավրովն ու Միշել Բարնիեն: Քոչարյանն ու Ալիեւը բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ շուրջ երկու ժամ:

Հանդիպումից հետո նախագահները մամուլի համար որեւէ հայտարարություն չեն արել: Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին որոշ տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարարը: Էլմար Մամեդյարովը նշել է, որ նախագահները որոշակիորեն ամփոփել են "Պրահայի գործընթացի" արդյունքները:

"Կոնկրետ որեւէ փաստաթուղթ չի քննարկվում: Բարդությունները դետալների շուրջն են: Կան բավականին հարցեր, որոնց շուրջը եկել ենք համաձայնության, բայց կան հարցեր, որոնց շուրջը մոտեցումները շատ ու շատ տարբերվում են", - ասել է Էլմար Մամեդյարովը:

Քոչարյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ

Թուրքական մամուլը եւ պաշտոնյաները հավանական էին համարում Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը Վարշավայում: Ամենայն հավանականությամբ, գագաթաժողովի շրջանակներում Քոչարյանի եւ Էրդողանի հանդիպում տեղի չի ունենա: Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պայմանավորվածություն չկա:

Գագաթաժողովի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ բազմաթիվ հանդիպումներ: Մասնավորապես Քոչարյանը բանակցություններ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, ինչպես նաեւ Լիտվայի, Սլովակիայի եւ Կիպրոսի առաջնորդներ Վալդաս Ադամկուսի, Իվան Գաշպարովիչի ու Թասոս Պապադոպուլոսի հետ, կհանդիպի նաեւ Եվրոհանձնաժողովի անդամ Բենիտա Ֆերերո-Վալդներին:

Երեկ Վարշավայում տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը:

"Մենք մեզ զգում ենք ընդհանուր Եվրոպայի մասը"

Եվրոխորհրդի 46 անդամ պետությունների պատվիրակությունները վարշավյան գագաթաժողովում ներկայացվել են հիմնականում նախագահների եւ վարչապետների մակարդակով: Լեհաստանի մայրաքաղաք չեն ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը:

Գագաթաժողովի աշխատանքներն ընթանում են պատվիրակությունների ղեկավարների ելույթներով: Երեկ Հայաստանի նախագահն իր ելույթում նշեց, որ Երեւանը մտադիր է խորացնել Եվրոմիության (ԵՄ) հետ հարաբերությունները "Եվրոպական հարեւանության" քաղաքականության շրջանակներում:
"Մենք մեզ զգում ենք ընդհանուր (միասնական) Եվրոպայի մասը", ասաց Քոչարյանըՙ վստահեցնելով. "Հայաստանը գտնվում է եվրոպական ինտեգրացիայի դժվարին ճանապարհի սկզբում: Մինչեւ տարեվերջ մենք ամբողջությամբ կկատարենք ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունները":

Քոչարյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանում Եվրոպային հավատում են բաց սահմաններով, առանց փախստականների ու շրջափակման, ընդգծեց, որ միացյալ Եվրոպան պետք է խուսափի նոր բաժանարար գծերից:

"Մենք հավատում ենք այն Եվրոպային, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովրդի սեփական ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի օբյեկտիվ գնահատականի վրա", ասաց Քոչարյանը, հավելելով, որ «այս ենթատեքստում ենք տեսնում ԼՂ հակամարտության հեռանկարը":

Հայաստանի նախագահը ԼՂՀ-ն համարեց "դե ֆակտո կայացած պետություն", հիշեցրեց 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին. "Մենք այս տարի նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-րդ տարելիցը":

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վարշավա

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: